Մահուբի Գևորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մահուբի Գևորգ
Ի ծնե անունԳևորգ Մանուկի Մանուկյան
Ծնվել է1857
Ղարաբոլլաղ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Մահացել է1935
Երնջատափ
Ժանրերաշուղական
Մասնագիտությունաշուղ

Մահուբի Գևորգ (իսկականը՝ Գևորգ Մանուկի Մանուկյան, 1857, գ. Ղարաբոլլաղ (այժմ՝ գյուղ Երնջատափ, Արագածոտնի մարզ - 1935, գ. Երնջատափ), հայ աշուղ, աշուղական նոր դպրոցի վերջին ներկայացուցիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտել է աշուղ Մահջուբին, որից ստացել է Մահուբի (արաբերեն՝ ուշիմ) աշուղական անունը։ Շրջել է հիմնականում հայրենի գավառում, նաև՝ Արևմտյան Հայաստանում։ Երգերը կատարել է ինքնաշեն ջութակի նվագակցությամբ։ Ստեղծագործել է աշուղական գրեթե բոլոր ժանրերով։ Երգերի մի մասը չի պահպանվել։ Մահուբի գործերն առաջին անգամ լույս են տեսել 1912 թվականին, Թիֆլիսում, «Մահուբի Գևորգի գլխի անցքերը և խրատական երգերը» (կազմ.՝ Ե. Խաչատրյան) խորագրով։ Աշուղի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, 1957 թվականին հրատարակվել է առավել համահավաք և ճշգրտված «Ջութակ» (կազմ.1 Ա. Սահակյան) ժողովածուն։ Մահուբի երգերի հիմնական թեման մարդն է, ընկերասիրությունը, ժողովուրդների բարեկամությունը, հայրենիքը։ Նա փառաբանում է արդար վաստակով ապրող աշխատավորին, դատապարտում «գոռոզ տգետներին», պորտաբույծներին, ուրացողներին։ ճանաչված են Մահուբի «Անցավոր աշխարհ», «Գործ չունիս», «Հայրենիք», «Աշխարհս երազ է», «Բախտ» և այլ երգեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 188 CC-BY-SA-icon-80x15.png