Մահմութլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մահմութլար
Mahmutlar
Կոորդինատներ: 36°29′34″ հս․ լ. 32°05′57″ ավ. ե. / 36.49278° հս․. լ. 32.09917° ավ. ե. / 36.49278; 32.09917
Երկիր Թուրքիա Թուրքիա
Նահանգ Անթալիայի նահանգ
Խոսվող լեզուներ թուրքերեն
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +90 242
Փոստային ինդեքս 07400
Ավտոմոբիլային կոդ 07
Պաշտոնական կայք mahmutlar.bel.tr
##Մահմութլար (Թուրքիա)
Red pog.png
Մենդերես ճեմուղու ժամացույցները

Մահմութլար (թուրք.՝ Mahmutlar), Ալանիայի արբանյակ քաղաքներից մեկը, որը գտնվում է Թուրքիայի հարավարևմտյան մասում, Անթալիայի նահանգում։

Մահմութլարը գտնվում է Ալանիայի կենտրոնից 8 կիլոմետր, իսկ Անթալիայից 140 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաքի հյուսիսային մասից սկսվում է Տավրոսյան լեռնահամակարգը, իսկ հարավում գտնվում է Միջերկրական ծովը։ Միջերկրական ծովի ընդհանուր ափագիծը քաղաքի տարածում կազմում է 5 կիլոմետր։ Քաղաքի արևելյան մասում գտնվում է Քարգըջակ գյուղը, իսկ արևմուտքում՝ Կեստել բնակավայրը։

Ձմեռային շրջանում քաղաքի բնակչությունը կազմում է 24 262 մարդ, իսկ ամառային շրջանում՝ մոտ 70 000։

Մահմութլարը դարձել է մունիցիպալիտետ 1974 թվականին։ Սա Ալանիայի առաջին քաղաքային մունիցիպալիտետն էր։ 2014 թվականի մայիսին միացել է Ալանիային և դարձել քաղաքի շրջաններից մեկը։

Մահմութլարի կենտրոնից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է հսկվող լեռնային տարածքը՝ Mahmutlar Belediyesi Mesire։

Բնակչության ժողովրդագրական աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 — 3.435
  • 1990 — 4.852
  • 1997 — 9.285
  • 2000 — 14.463
  • 2008 — 18.575
  • 2010 — 21.980
  • 2011 — 24.227

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]