Մահմուդ Սաբեր
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 30, 2001 (25 տարեկան) | ||
| Ծննդավայր | Kafr el-Sheikh, Եգիպտոս | ||
| Հասակ | 170 սանտիմետր | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Մահմուդ Սաբեր (արաբ․՝ مَحْمُود صَابِر عَبْد الْمُحْسِن حَسَنْ عَبْد الْمُحْسِن, հուլիսի 30, 2001, Kafr el-Sheikh, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է գալիս «Պիրամիդս» ակումբում և Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Մասնակցել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին և 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաբերը «Նոգում» ակումբի սան է։ 2019 թվականի մայիսի 22-ին «Պիրամիդսի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Եգիպտոսի առաջնությունում[1]։ 2020 թվականին տեղափոխվել է «Պիրամիդս», որի կազմում դեբյուտը նշել է 2021 թվականի հունվարի 21-ին՝ «Սմուհայի» դեմ խաղում[2]։ Մայիսի 28-ին «Միսր էլ-Մակասայի» դեմ հանդիպմանը Մահմուդը խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[3]։
2023 թվականին Սաբերը վարձավճարով տեղափոխվել է «ԶԵԴ»։ Սեպտեմբերի 19-ին «Իսմայիլիի» դեմ խաղում նա նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[4], իսկ հոկտեմբերի 22-ին «Արաբ Քոնթրաքթորսի»դեմ խաղում խփել իր առաջին գոլը «ԶԵԴ»-ի շարքերում[5]։
2024 թվականին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Սմուհա»։ Հոկտեմբերի 30-ին «Հարաս էլ-Հոդուդի» դեմ խաղում նա նշել է իր նորամուտը, և հենց այդ նույն խաղում էլ խփել իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[6]։ 2025 թվականին Սաբերը կրկին վարձավճարով սկսել է հանդես գալ «ԶԵԴ»-ում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականին Սաբերը մասնակցել է Մարոկկոյում անցկացված մինչև 23 տարեկանների Աֆրիկայի ազգերի գավաթին։ Մրցաշարում նա խաղացել է Նիգերի[7], Մալիի[8], Գաբոնի[9], Գվինեայի[10] և Մարոկկոյի[11] երիտասարդական հավաքականների դեմ։ Գվինեայի և Մարոկկոյի դեմ հանդիպումներում Մահմուդը մեկական գոլի հեղինակ է դարձել։
2024 թվականին Սաբերը Եգիպտոսի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում նա մասնակցել է Իսպանիայի[12], Պարագվայի[13], Ֆրանսիայի[14] և Մարոկկոյի[15] օլիմպիական հավաքականների դեմ հանդիպումներին։ Ֆրանսիայի դեմ խաղում Մահմուդը դարձել է գոլի հեղինակ։
2024 թվականի հոկտեմբերի 11-ին 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի ընտրական մրցաշարի՝ Մավրիտանիայի հավաքականի դեմ խաղում Սաբերը նորամուտը նշեց Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականում[16]։
2025 թվականի դեկտեմբերի 16-ին Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Սաբերը խփել է իր առաջին գոլը Եգիպտոսի ազգային հավաքականի կազմում։
2025 թվականին Սաբերը մասնակցել է Մարոկկոյում անցկացված Աֆրիկայի ազգերի գավաթին։ Մրցաշարում նա խաղացել է Անգոլայի և Նիգերիայի հավաքականների դեմ հանդիպումներում[17][18][19]։
Կես տարի անց՝ 2026 թվականի հունիսի 26-ին, նա խփել է իր առաջին գոլը Եգիպտոսի ազգային հավաքականի կազմում՝ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Իրանի հավաքականի դեմ խմբային փուլի խաղի 5-րդ րոպեին՝ օգնելով թիմին գրանցել ոչ-ոքի (1:1)։ Այդ գոլը դարձել է Եգիպտոսի պատմության մեջ աշխարհի առաջնություններում խփված ամենաարագ գոլը[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Пирамидз VS. Ногум 2:0» (անգլերեն). transfermarkt.com. 2019-05-22.
- ↑ «Смуха VS. Пирамидз 1:1» (անգլերեն). transfermarkt.com. 2021-01-21.
- ↑ «Миср эль-Макаса VS. Пирамидз 0:5» (անգլերեն). transfermarkt.com. 2021-05-28.
- ↑ «ЗЕД VS. Исмаили 1:0» (անգլերեն). transfermarkt.com. 2023-09-19.
- ↑ «Эраб Контракторс VS. ЗЕД 3:3» (անգլերեն). transfermarkt.com. 2023-10-22.
- ↑ «Харас Эль-Ходуд VS. Смуха 1:3» (անգլերեն). transfermarkt.com. 2024-10-30.
- ↑ «Египет (до 23) VS. Нигер (до 23) 0:0» (անգլերեն). transfermarkt.com. 2023-06-25.
- ↑ «Египет (до 23) VS. Мали (до 23) 1:0» (անգլերեն). transfermarkt.com. 2023-06-28.
- ↑ «Габон (до 23) VS. Египет (до 23) 0:2» (անգլերեն). transfermarkt.com. 2023-07-01.
- ↑ «Египет (до 23) VS. Гвинея (до 23) 1:0» (անգլերեն). transfermarkt.com. 2023-07-04.
- ↑ «Марокко (до 23) VS. Египет (до 23) 2:1» (անգլերեն). transfermarkt.com. 2023-07-08.
- ↑ «Испания (до 23) VS. Египет (до 23) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2024-07-30.
- ↑ «Египет (до 23) VS. Парагвай (до 23) 6:5» (անգլերեն). soccerway.com. 2024-08-02. Արխիվացված օրիգինալից 2024-12-31-ին. Վերցված է 2025-07-18-ին.
- ↑ «Франция (до 23) VS. Египет (до 23) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2024-08-05.
- ↑ «Египет (до 23) VS. Марокко (до 23) 0:6» (անգլերեն). soccerway.com. 2024-08-08.
- ↑ «Египет VS. Нигерия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2025-12-16.
- ↑ «Ангола VS. Египет 0:0» (անգլերեն). transfermarkt.com. 2026-12-29.
- ↑ «Египет VS. Нигерия 2:4» (անգլերեն). transfermarkt.com. 2026-01-17.
- ↑ «Egypt name final 28-man squad for TotalEnergies CAF AFCON 2025, Salah leads Pharaohs' charge». Confederation of African Football. 2025 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «FIFA World Cup 2026 stats: Dembele first since Ronaldo; Mbappe joins Messi, Klose; Cape Verde make history». ESPN. 2026 թ․ հունիսի 27.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profile Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքում(ar)
- Mahmoud Saber
- Mahmoud Saber
- Biographical information
|