Մահմոնա Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մահմոնա Խան
Forfatter Mahmona Khan.png
Ծնվել է հոկտեմբերի 16, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:16|2|0}}) (44 տարեկան)
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտություն գրող, լրագրող և մանկագիր
Կայք mahmonakhan.no

Մահմոնա Խան (հոկտեմբերի 16, 1973), նորվեգացի հեղինակ, լրագրող և հանրային բանախոս[1]:

Վաղ կյանք և լրագրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանը ծնվել է 1973 թվականին Նորվեգիայում: 1970-ական թվականների սկզբին նրա ծնողներն արտագաղթել են Օսլո[2]: Խանը մեծացել է Օսլոյի հարևանությամբ գտնվող Ռոմսաս քաղաքում[3], սակայն սկսած 8-11 տարեկանից՝ ապրել է Պակիստանում[4]:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1995 թվականից «X-plosiv» ամսագրում, որը նախատեսված էր փոքրամասնություն կազմող երիտասարդների համար[5]: Ավելի ուշ ամսագիրը դարձավ կայք, որը Խանը խմբագրում էր 2007-2010 թվականներին:

1998 թվականին Խանը որպես քաղաքական լրագրող աշխատել է «Dagbladet» ամսագրի համար, իսկ ավելի ուշ՝ 2000-2009 թվականներին՝ Նորվեգական արհմիությունների կոնֆեդերացիայի «LO-aktuelt» ամսագրի համար[5]:

2010 թվականին Խանը Նորվեգիայի երկու ներկայացուցիչներից մեկն էր Ձեռնարկատիրության մասին առաջին նախագահական գագաթնաժողովում, որի մասին նախագահ Բարաք Օբաման հայտարարեց 2009 թվականին Կահիրեում ունեցած ելույթի ժամանակ: Գագաթնաժողովի նպատակն էր ամրապնդել մուսուլմանական համայնքների ձեռնարկատերերի և բիզնես ղեկավարների կապերը ամբողջ աշխարհի և Միացյալ Նահանգների հետ[6]:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Խանը հրատարակեց «Նայելով հետ, երբ պակիստանցիները եկան Նորվեգիա» (Tilbakeblikk – Da pakistanerne kom, անգլ.՝ Looking back – When the Pakistanis came to Norway) գիրքը: Դրանում ներկայացվում է հինգ պակիստանցիների կյանքը, ովքեր 1970-ականներին որպես աշխատող ներգաղթեցին Նորվեգիա և մինչև վերջ մնացին այնտեղ, թեև դա հաճախ ի սկզբանե պլանավորվում էր: Այդ մարդկանցից մեկն իր հայրն էր: Նորվեգիայում պակիստանցի տղամարդիկ սովորաբար աշխատում էին գործարաններում, մաքրության ոլորտում կամ իբրև տրամվայի վարորդ: Կանայք հիմնականում չէին աշխատում: Խանն ընդգծում է առաջին սերնդի դժվարություններն ու սահմանափակումները և պատմում այն մասին, թե ինչպես էին նրանք ջանում Նորվեգիայում պակիստանցիների երկրորդ սերնդի համար ստեղծել ավելի լավ հնարավորություններ, քան իրենք ունեին[7]:

Նազնին Խան-Օսթրիմի հետ միասին Խանը համահեղինակել է Utilslørt – Muslimske råtekster (անգլ.՝ Unveiled - Muslim Raw Sketches) գիրքը, որը հրատարակվել է 2011 թվականին: Գրքում ներկայացված են Նորվեգիայում 19 մահմեդական կանանց պատմությունները[8]:

Խանի առաջին նովելը՝ «Կեղտոտ ձյունը» (Skitten snø, անգլ.՝ Dirty Snow), հրատարակվել է 2011 թվականին: Գիրքը նվիրված է երիտասարդությանը և ներկայացնում է բռնաբարության ենթարկված պակիստանցի մի աղջկա պատմությունը: Պատմվում է, թե ինչպես նա և Գրորուդալենից երեք աղջիկ վրեժ լուծեցին առանց ոստիկանությանը պատմելու, քանի որ դա կվնասեր աղջիկների ընտանիքների հեղինակությանը: Գիրքը ստացել է լայն տարածում և հիմնականում արժանացել դրական գնահատականների:

Խանի հաջորդ նովելը՝ «Օսլոյից մինչև Լահոր» (Fra Oslo til Lahore, անգլ.՝ From Oslo to Lahore), հրատարակվել է 2013 թվականին[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահմոնա Խանն ամուսնացած է, ունի երկու երեխա[4]: Ընտանիքն ապրում է Օսլոյի Նորդսթրենդ հատվածում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Khan, Mahmona Aschehoug. Retrieved 2 March 2014
  2. 2,0 2,1 Kristin Trosvik (3 September 2009) Det første møtet med Norge Nordstrand Blad. Retrieved 2 March 2014
  3. 3,0 3,1 Hun er superstjerne på bibliotekene Dagbladet. Retrieved 2 March 2014.
  4. 4,0 4,1 Tilbakeblikk på et arbeidsliv Archived 2014-03-02 at Archive.is Seniorpolitikk.no. Retrieved 2 March 2014
  5. 5,0 5,1 Tore Letvik (12 April 2013) Føl eierskap til Norge Archived 2014-03-02 at the Wayback Machine. Dagsavisen. Retrieved 2 March 2014
  6. Kristin Trosvik (16 March 2010) Norsk forfatter møter Obama Nordstrand Blad. Retrieved 2 March 2014
  7. Kadafi Zaman (9 September 2009) Da pakistanerne kom til Norge… TV2 (blog). Retrieved 2 March 2014
  8. Viser mangfold NRK. Retrieved 2 March 2014

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tilbakeblikk – Da pakistanerne kom til Norge. Pax forlag 2009 ISBN 9788253032313
  • Utilslørt – Muslimske råtekster. Aschehoug forlag 2011
  • Skitten Snø. Aschehoug forlag 2011
  • Fra Oslo til Lahore. Aschehoug 2013
  • Når du minst venter det. Aschehoug 2015
  • Epletreet. Ena forlag 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]