Մահիկ և երկաթյա խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահիկ և երկաթյա խաչ
Crescent and Iron Cross
ՀեղինակԷդվարդ Բենսոն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր268
Հրատարակման վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվ1918
Թվային տարբերակgutenberg.org կայքում (անգլ.)]

Մահիկ և երկաթյա խաչ (անգլ.՝ Crescent and Iron Cross), Էդվարդ Ֆրեդերիկ Բենսոնի 1918 թվականին Լոնդոնում հրատարակած գիրքն է, որտեղ անդրադարձել է քրիստոնյաների վիճակին Օսմանյան կայսրությունում։ Աշխատանքը լույս է տեսել Առաջին համաշխարհային պատերազմի վերջում և բավական լայն արձագանք է ունեցել։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունը բաղկացած է յոթ գլխից և ամբողջությամբ նվիրված Է Օսմանյան կայսրության, մեծ տերությունների և հպատակ քրիստոնյա ժողովուրդների դրության հետ կապված հարցերի լուսաբանմանը։ Բենսոնի գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի մեղսակցության խնդրին։ Աշխատության երրորդ գլուխը կրում է «Հայկական հարցի վերջը» վերտառությունը։ Հեղինակն առանձին-առանձին անդրադառնում է Մուշում, Բիթլիսում, Էրզրումում և այլ բնակավայրերում հայերի կոտորածներին, երիտթուրքերի ծրագրային դրույթներին, նրանց պարագլուխների հայտարարություններին, որոշումներին և քայլերին[1]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Ֆրեդերիկ Բենսոն (1867-1940) - անգլիացի գրող է, բազմաթիվ գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ։ Քենտրբերի արքեպիսկոպոս Էդվարդ Ուայթ Բենսոնի որդին է։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մոտ վաթսուն տարի առաջ նրանք (հայերը) հաշվվում էին շուրջ 4.000.000… Նրանցից 2.500.000-ը ցրված էին Թուրքիայի գյուղերում և քաղաքներում… Այսօր հայ ժողովրդի արական մասը գործնականում դադարել է գոյություն ունենալուց… Թուրքիզմը սկզբում Աբդուլ Համիդի, ապա նաև Էնվեր փաշայի և Թալաաթ բեյի միջոցով լուծեց Հայկական հարցը։ Aquote2.png
Aquote1.png Թալեաթ բեյն ակնարկել էր իր պատրաստի ծրագրի մասին։ Նա առաջարկում էր, Էնվեր փաշան ընդունում էր։ Թալեաթ բեյի հրահանգներն ուղարկվել են կայսրության հայաբնակ բոլոր քաղաքներ։ Թե ինչպես Էնվերն իրագործեց ծրագրի իր մասը Հայաստանում, մենք բոլորս տեսել ենք. տարվա վերջին (1915) նրա աշխատանքն արված էր … Հայաստանն այլևս չի լինի Հայաստան։ Բայց միջոցառումները, որոնց մասին արդեն խոսել եմ, մնացած վայրերում տարվել են ավելի անշտապ կերպով` երկարացնելով այդ սպանդի պատճառած հոգեվարքը»։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Benson E. F, Crescent and Iron Cross, London, 1918, 268 p.