Մահթումկուլի
Մահթումկուլի | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1733[1][2] |
| Ծննդավայր | Hajji Qushan |
| Վախճանվել է | մոտ 1782[3][1][2] |
| Վախճանի վայր | Գոլեստան, Իրան |
| Գերեզման | Aq Taqeh-ye Qadim |
| Մասնագիտություն | բանաստեղծ, հոգևոր ուսուցիչ և գրող |
| Լեզու | թուրքմեներեն |
| Քաղաքացիություն | |
Մահթումկուլի, Մահթումկուլի Ֆրագի (թուրքմեներեն՝ Magtymguly, մոտ 1733[1][2], Hajji Qushan - մոտ 1782[3][1][2], Գոլեստան, Իրան), թուրքմեն հռչակավոր բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահթումկուլիի կյանքի մասին տեղեկությունները շատ սուղ են։ Միակ աղբյուրը ժողովրդական ավանդություններն ու նրա իսկ բանաստեղծություններն են։
Ծնվել է Արևելքի մեծ բանաստեղծ-մտածող Դովլաթմամեդ-Ազադիի ընտանիքում։ Բանաստեղծի մանկությունն անցել է լեռնային Գերքեզ գյուղում, որը գտնվում է Թուրքմենստանում (ԹԽՍՀ Կարակալինի շրջան)։
Դովլաթմամեդ-Ազադին ուներ հարուստ գրադարան, որտեղ բացի բանաստեղծական գլուխգործոցներից, կային նաև անցյալի մեծ գիտնականների երկերը փիլիսոփայության, բժշկության, մեխանիկայի և աստղագիտության վերաբերյալ։
Տղան գրագիտությունը սովորում է հոր մոտ, որը նրան սեր է ներարկում դեպի գիրքը։ Պարապմունքներից ազատ ժամերին Մահթումկուլին իր հասակակիցների հետ միասին արածեցնում է հոտը։
Դեռևս վաղ մանկության տարիներին նա սկսում է հորինել երգեր՝ նմանակելով հորը և անցյալի այն բանաստեղծներին, որոնց ստեղծագործությունները նրա ահմար կարդում էր Դովլաթմամեդ-Ազադին։ Կրթությունը նա ավարտում է Խիվայում՝ Շիրգազիի մեդրեսեում[4]։
Նյութական անկախության համար բանաստեղծը սովորում է նաև արծաթագործություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Կոնգրեսի գրադարան — 1800.
- 1 2 3 4 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- 1 2 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ Մահթումկուլի (1983). Հատընտրիր. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 3-4.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահթումկուլի» հոդվածին։ |
| ||||||||||||