Ալիս Մահեր
| Ալիս Մահեր | |
|---|---|
| Ծնվել է | 1956[1][2][3] |
| Ծննդավայր | Kilmoyler, Killadriffe, South Riding of Tipperary |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Cork Institute of Technology? |
| Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, լուսանկարիչ և վիդեոնկարիչ |
| Անդամություն | Աոսդանա[4] |
Ալիս Մահեր (անգլ.՝ Alice Maher, 1956[1][2][3], Kilmoyler, Killadriffe, South Riding of Tipperary), իռալանդացի նկարիչ, քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիս Մահերը ծնվել է Իռլանդիայի Տիպերերի մարզի Կիլմոյեր գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Բոլիդրեհիդ ազգային դպրոցում և Կեր ավանի Chríost Rí քոլեջում։ Այնուհետև ավարտել է Լիմերիկի համալսարանը և Կորկի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1985-1986 թվականներին մագիստրոսի աստիճան է ստացել Օլսթերի համալսարանից[5]։ Որպես Ֆուլբրայթի ծրագրի գիտնական 1986 թվականին եղել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում[6]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիս Մահերը ժամանակակից իռլանդացի նկարիչ է, ով աշխատում է տարբեր նյութերով, հաճախ ավանդական կերպարվեստի և բնական ու ներքին աշխարհի շրջանակներից դուրս, օրինակ՝ մազեր, եղինջ, մեղուներ, փշեր[7]։ Մանկության, մահվան թեմաների ուսումնասիրության արդյունքում ծնվել է «Mnemosyne» (2003) աշխատանքը, ինչպես նաև սառնարանի կծիկներից ստեղծել է մահճակալի տեսքով կառուցվածք, երբ կծիկները սառչում են, փայլուն, սպիտակ տեսք են ստանում[8]։
2012 թվականին Մահերի «Becoming» աշխատանքը Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարանում ուսումնասիրության առարկա էր։ 1994 թվականին Մահերը Սան Պաուլոյի արվեստի բիենալեյում ներկայացրել է Իռլանդիան[9]։
- Հատապտուղներով զգեստ, Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան, 1994
- Եղնջե վերարկու (1996), Իռլանդիայի արվեստի խորհուրդ
- Իռլանդացի պարողներ (1992), Քրոուֆորդ պատկերասրահ, Կորկ
- Հեքիաթային պատ (2002), Հատուկ հետախուզության բաժին, Լեվլ 2, Վիկտորիա թագավորական հիվանդանոց, Բելֆաստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 DACS register
- ↑ http://aosdana.artscouncil.ie/Members/Visual-Arts/Maher.aspx
- ↑ Deepwell, Katy (2005). Dialogues : women artists from Ireland. London: I.B. Tauris. էջ 136. ISBN 9781850436218.
- ↑ «Alice Maher - Current Member | Aosdana». aosdana.artscouncil.ie. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Women Artists Slide Library Journal 22 (April–May 1988). Retrieved 5 November 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Circa: c104: Summer 2003 – Alice Maher, Mnemosyne». circaartmagazine.website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Anglo Celt - EVERYWOMAN - Innovative IMMA exhibition in Cavan». Anglo Celt. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Allen Randolph, Jody. "Alice Maher, August 2009." Close to the Next Moment: Interviews from a Changing Ireland. Manchester: Carcanet, 2010.
- Barber, Fiona. Familiar [essay]. Dublin: Douglas Hyde Gallery; Derry: Orchard Gallery, 1995.
- Bourne, Cecile. Familiar [interview]. Dublin: Douglas Hyde Gallery; Derry: Orchard Gallery, 1995.
- Deepwell, Katy. "Alice Maher." Dialogues: Women Artists from Ireland. London: IB Tauris, 2005.
- Dickinson, Sheila. ‘Alice Maher, Rood’, Circa Magazine (Winter 2005), No. 114, pp. 86 – 87.
- Ruane, Mebd. 'A Sting in the Tail.' Profile: Alice Maher. Cork: Gandon Editions, 1998. 5-10.