Մահա Վաջիրալոնգկորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Մահա Վաջիրալոնգկորն
สมเด็จพระเจ้าอยู่หัว 29-5-18 (9) ครอบตัด.jpg
Զինվորական կոչում գեներալ
Ծնվել է՝ հուլիսի 28, 1952(1952-07-28) (66 տարեկան)
Ծննդավայր Dusit Palace, Dusit
Քաղաքացիություն Flag of Thailand.svg Թաիլանդ
Տոհմ Չակրի
միապետ և քաղաքական գործիչ
Շրջանավարտ Millfield և Royal Military College
Հայր Ադուլյադեդ Պումիպոն
Մայր Սիրիկիտ
Երեխաներ Dipangkorn Rasmijoti, Bajrakitiyabha և Sirivannavari Nariratana
Կրոնական հավատքներ բուդդայականություն և Թհերավադա
Պարգևներ Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Քրիզանտեմի վերին օրդեն, Order of the Royal House of Chakri, Order of Chula Chom Klao, Order of the Nine Gems, Order of the White Elephant, Order of the Crown of Thailand, Order of Aviz, Փղի շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Grand Cross Special Class of the Order of Merit of the Federal Republic of Germany, collar of the Order of Charles III և Order of the Crown
Ստորագրություն Vajiralongkorn Signature.png

Մահա Վաջիրալոնգկորն (թաի.՝ มหาวชิราลงกรณ, máhǎː wáʨʰíraːloŋkɔːn[1], հուլիսի 28, 1952(1952-07-28), Dusit Palace, Dusit), Չակրի արքայատոհմի ներկայացուցիչ, ճանաչվել է Թայլանդի արքա 2016 թվականի նոյեմբերի 29-ին, բայց դեռևս չի թագադրվել: Ադուլյադեդ Պումիպոնի միակ որդին է, որը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 13-ին: Ռամի X-ի թագադրումը տեղի կունենա 2017 թվականի աշնանից ոչ շուտ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի ամբողջական տիտղոս՝ Սոմդետ Պհրա Բորոմա Օրասատհիրատ Չաո Ֆան Մահա Վաջիրալոնգկորն Սայամ Մակուտրաչակուման (թաի.՝ สมเด็จพระบรมโอรสาธิราช เจ้าฟ้ามหาวชิราลงกรณ สยามมกุฎราชกุมาร, Մեծն գերազանցություն արքայազն Մահա Վաջիրալոնգկորն, արքայի ժառանգորդ):

Սկզբնական կրթությունը ստացել է Բանգկոկում, ապա ուսումը շարունակելու համար ուղարկվել է Մեծ Բրիտանիա և Ավստրալիա: 1976 թվականին Կանբերրայում ավարտել է արքայական ռազմական քոլեջը, որտեղ ստացել է ռազմական օդաչուի կրթություն:

2016 թվականի նոյեմբերի 29-ին ճանաչվել է Թայլանդի թագավոր:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին արքայազնը ամուսնացել է Մոմ Լուանգ Սոամսավալի Կիտիակարայի հետ (Սիրիկիտ թագուհու բարեկամուհին, Վաջիրալոնգկորնի զարմուհին): Նրանք ունեն մեկ դուստր՝ արքայադուստր Բաջրակիտիաբհան (1978):

Սակայն շուտով նրանք բաժանվեցին (դե ֆակտո՝ 1980-ին, դե յուրե պաշտոնապես բաժանվել են 1991 թվականին) և արքայազնը որոշ ժամանակ ոչ պաշտոնապես ամուսնացած էր դերասանուհի Յուվադհիդոյ Պոլպրասետի հետ (առաջին որդու ծնունդից հետո ստացել է Մոմ Սուջարինի Մահիդոլ անունը), որից ունի չորս տղա և մեկ դուստր: Նա ստացել է «կրտսեր» արքայադուստրի տիտղոս, հավասարվելով իր երեխաներին: 1994 թվականին նրանց ամուսնությունը դարձավ պաշտոնական: Սակայն 1996 թվականին սկանդալ բարձրացավ, այն կապված էր նրա հետ, որ արքայազնը նրան մեղադրում էր 60-ամյա մարշալ Անանդ Ռոտսամհանի հետ դավաճանության մեջ: Նա իր երեխաների հետ ուղևորվել Մեծ Բրիտանիա (ապա ԱՄՆ), որից հետո նրանք որպես արտագաղթյալներ կորցրեցին թագավորական տիտղոսը:

Արքայազն Մահա Վաջիրալոնգկորնը կամ արքայադուստր Մոմ Սրիրասմի Մահիդոլը: 2007 թվական

2001 թվականին արքայազնը պաշտոնապես ամուսնացավ Սրրիասմի Ակհարապհոնգպրիչայի հետ[3], որը աղախին էր (մինչև 2005 թվականի սկիզբը ամուսնության մասին լուրը մնացել է գաղտնի), 2005 թվականի ապրիլին ժառանգորդ արքայազն Դիպանգկորն Ռասմիչոտիի ծնվելուց հետո ստացել է Մոմ Սրիրասմի Մահիդոլ արքայադստեր տիտղոսը:

2014 թվականի դեկտեմբերին Սրիրասմի արքայադուստրը ինքնակամ հրաժարվել է արքայական տիտղոսից[4]: Արքայազն Վաջիրալոնգկորն և Սրիրասմին պաշտոնապես բաժանվեցին: Արքայադստեր բարեկամներին զրկեցին արքայական կոչումներից, այն պատճառով, որ որոշները զբաղվել էին կաշառակերությամբ[3]:

Արքայազնի երեխաներից ներկայումս միայն երեքն ունեն արքայական տիտղոս:

Երկար ժամանակ արքայազնը ապրել է արտասահմանում:

Թայլանդի արքա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադուլյադեդ Պումիպոն արքան 1972 թվականի դեկտեմբերի 28-ին րան նշանակեց գահի ժառանգորդ: 1935 թվականին նա դարձավ առաջին արքան, որը ծնվել է Թայլանդում, քանի որ Ադուլյադեդ Պումիպոնը ծնվել էր ԱՄՆ-ում, իսկ Անանդա Մահիդոլը (1935—1946)՝ Գերմանիայում:

2016 թվականի հոկտեմբերի 13-ին Ադուլյադեդ Պումիպոնի մահից հետո Մահա Վաջիրալոնգկորնը դարձավ Թայլանդի հաջորդ արքան[2]: Արքայազնը խնդրեց հետաձգել թագադրումը, սուգը հարգելու համար : Պրեմ Տինսուլանոնը Թայլանդի ռեգենտն էր[5] մինչև նոյեմբերի 29-ը, երբ Մահա Վաջիրալոնգկորնը հայտարարվեց թագավոր[2] Ռամի X-ի թագադրումը տեղի կունենա 2017 թվականի աշնանից ոչ շուտ[2][6][7][8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Произношение имени, Jim Tedder, Voice of America
  2. 2,0 2,1 2,2 2,3 «В Таиланде провозгласили нового короля»։ ТАСС։ Վերցված է 2016-11-29 
  3. 3,0 3,1 Семью принцессы Таиландской лишили титулов // «Лента.ру», 1 декабря 2014
  4. Принцесса Таиланда отказалась от королевского титула // «Лента.ру», 13 декабря 2014
  5. «Profile: Thai regent Prem Tinsulanonda» (անգլերեն)։ BBC։ 15 October 2016։ Վերցված է 2016-10-27 
  6. Королевы не будет: трон в Таиланде может занять только мужчина, 13 октября 2016: "так как по конституции страны монархом может быть только мужчина."
  7. Конституция Королевства Таиланд от 24 августа 2007 года (недействующая редакция) - Статья 23 - "...С этой целью может быть представлено имя принцессы."
  8. Черновик редакции 2016 года, неофициальный перевод на английский: "Section 21 .. For this purpose, the name of a Princess may be submitted. "

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]