Մահացու թշնամի (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահացու թշնամի
ռուս.՝ Смертный враг
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1920
Հրատարակվել է1926

«Մահացու թշնամի» (ռուս.՝ Смертный враг), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքը` գրված 1925 թվականի վերջին - 1926 թվականի սկզբին[1]:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովը 1926 թվականի ապրիլի 1-ին գրում է իր կնոջը. «Քո կողմից արտագրված և ուղարկված «Մահացու թշնամին» պատմվածքի պատճենը Վասկա Կուդաշովը հանձնեց Ժարովին «Կոմսոմոլիա» «Գյուղական երիտասարդություն» ամսագրից, սակայն այն չտպագրվեց»[2]։ «Մահացու թշնամին» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1926 թվականի մարտին «Կոմսոմոլիա» ամսագրում (թիվ 3)։ Այնուհետև այն ընդգրկվել է «Երկնագույն տափաստան» (1926), (1931), «Դոնի պատմվածքներ» (1929), (1931) ժողովածուներում[3]։ «Մահացու թշնամին» պատմվածքի ավարտը, որը գրվել էր ձեռագրից, չի ընդգրկվել ինչպես առաջին, այնպես էլ հետագա հրատարակություններում։ Այս վերջաբանում պատմվում է մարդասպան Եֆիմ Օզերովի բացահայտման և նրանց դատավարության մասին։ Պատմվածքի այսպիսի ավարտը հարուցել էր Պետական հրատարակչության գրախոսների առարկությունները, որտեղ 1926 թվականին պատմությունը ներկայացվել էր հրապարակման, որպես առանձին գիրք. «Ավարտը շաբլոնային է։ Պատմվածքի բարոյականությունը չափազանցեցված։ «Այսպիսով, համատեղ արդարությունը կպատժի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ձեռք բարձրացնել խուտորի և ստանիցայի լավագույն մարդկանց վրա», քանի որ գեղարվեստական ստեղծագործությունն այնքան ուժեղ է, որ ստիպում է ընթերցողին հետևություններ անել իր ընթերցածից»[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողություններըը տեղի են ունենում Պոդգորնի խուտորում, որտեղ հաստատվել է խորհրդային իշխանություն։ Գլխավոր հերոսը գործադիր կոմիտեի քարտուղար Էֆիմ Օզերովն է, ով աղքատների հետ միասին պայքարում է խուտորի կուլակների դեմ՝ Իգնատ Բորշչևի և նրա փեսայի՝ Պրոխոր Ռվաչովի ղեկավարությամբ, որոնք փորձում են սպանել Եֆիմ Օզերովին։ Պատմվածքն ավարտվում է ողբերգությամբ՝ գլխավոր հերոսի մահով։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզերով Եֆիմը աղքատ մարդ է, ապրում է իր կնոջ՝ Մաշայի և վեց ամսական երեխայի հետ, նա պատմվածքի գլխավոր հերոսն է։ Նա ընտրվում է խուտորի խորհրդի քարտուղար, կուլակների դեմ ակտիվ պայքարի մարտիկ է, որոնց ձեռքով էլ նա սպանվում է։ Իգնատ Միխայլովիչ Բորշչև` կուլակ, ով բնակվում է խուտորում և համարվում է խորհրդային իշխանության հակառակորդ։ Նրա փեսան Ռվաչև Պրոխորը ընտրվում է խուտորի խորհրդի նախագահ, դեմ է խորհրդային իշխանության և Եֆիմ Օզերովին։ Պատմվածքում մեջ կան անանուն կերպարներ` ընտրական հանձնաժողովի նախագահը, ով բացում է ընդհանուր ժողովը և ընդհանուր ժողովի քարտուղարը։ Վլաս Տիմոֆեևիչ` խուտորի կուլակներից է, ով ունի ջրաղաց և խորհրդային իշխանության հակառակորդներից է։ Դունկա Վորոբյովան Իգնատ Բորշչևի վարձու աշխատողն էր, ով նրան ազատել էր աշխատանքից, բայց ոչինչ չէր վճարել։ Եֆիմ Օզերովի օգնությամբ և դատարանի միջոցով Բորշչևը նրան վճարում է վաթսուն ռուբլի։ Դոնսկով Իվանը միջակ գյուղացի է, ապրում է խուտորում, Իգնատ Բորշչևը փորձում է նրան գրավել իր կողմը։ Խորհրդային իշխանության ակտիվ կողմնակիցներից է և Եֆիմ Օզերովի հասակակիցը` Օբնիզով Վասկան նույնպես ապրում էր խուտորում։ Կոշկակար Ֆեդկայի տանը տեղի էին ունենում խուտորի երիտասարդության հանդիպումները։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Ի. Գ. Լեժնևը այսպիսի գնահատական է տալիս «Մահացու թշնամի» պատմվածքին, «Եֆիմները «փոքրամասնություն» էին կազմում կազակների ճնշող մեծամասնության դեմ պայքարում։ Շոլոխովյան հերոսի այս տեսակին Լեժնևը անվանում էր «հեղափոխական հսկա կազակական աղքատներից», որը չգիտի «երկմտանք», «ներքին հակասություններ, զարտուղի ճանապարհներ, երերուն վերադարձներ և հոգևոր հուսահատություն»[5]։

Լ. Ի. Շչեբլիկինան, գնահատելով պատմվածքում ստեղծված իրավիճակը, գտավ որ այն «ռոմանտիկորեն գունավորված է հատկապես վերջնամասում»։ Ստեղծագործության եզրափակիչ մասում, երբ «մթագնած գիտակցության մեջ առկայծում են Վասկա Օբնիզովայի բառերը». «Հիշի'ր, Եֆիմ, նրանք քեզ կսպանեն, բայց քսան նոր Եֆիմներ կհայտնվեն։ ...Ինչպես դյուցազունների մասին հեքիաթում...»` Շչեբլկինան այն բնութագրում է որպես «ողբերգության ռոմանտիկա, որը ամենից հաճախ Շոլոխովի մոտ հայտնվում է պատմությունների վերջնամասում և մարդուն օգնում է <...> հաղթահարել մահվան վախը»։ Նրա կարծիքով «դա եզրափակիչ է, որը կրում է հիմնական գաղափարական և հուզական բեռը՝ խորացնելով կյանքի երևույթների գնահատումը, օգնելով վեր կանգնել նեղ դասակարգային ակնթարթային հաղթանակներից և պարտություններից, քաղաքացիական պատերազմի արյունալի ճակատամարտում»[6]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն էկրանավորվել է։ 1971 թվականին, Միխայիլ Շոլոխովի «Մահացու թշնամի» և «Երկու ամուսին ունեցող կինը» պատմվածքների մոտիվներով նկարահանվել է «Մահացու թշնամի» գեղարվեստական ֆիլմը[1]։ Բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Սեմյոնովիչ Մատվեև, սցենարը՝ Առնոլդ Յանովիչ Վիտոլի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 771—772. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  2. Об отце. С. 91—92.
  3. Михаил Шолохов. Смертный враг
  4. ОР ИМЛИ. Ф. 143. Оп. 1. Ед. хр. 2. Л. 1а.
  5. Легенда о «седом ковыле» (Предыстория «Тихого Дона») // МГ. 1940. № 9. С. 121.
  6. Элементы романтизма в «Донских рассказах» Михаила Шолохова. Пенза, 1997. С. 10.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 771—772. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]