Մահացած Քրիստոսը (Մանտենյա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահացած Քրիստոսը
տեսակգեղանկար
նկարիչԱնդրեա Մանտենյա
տարիմոտ 1483[1]
բարձրություն68 սանտիմետր[1]
լայնություն81 սանտիմետր[1]
ուղղությունՎերածննդի շրջանի իտալական արվեստ և Վաղ Վերածնունդ[2]
ժանրհոգևոր արվեստ
նյութտեմպերա[1] և կտավ[1]
գտնվում էԲրերա պատկերասրահ
հավաքածուԲրերա պատկերասրահ
քաղաքՄիլան
հիմնական թեմաlamentation of Christ?
https://www.wga.hu/html/m/mantegna/2/dead_chr.html կայք
Ծանոթագրություններ
 Lamentation of Christ by Mantegna Վիքիպահեստում

Մահացած Քրիստոսը (իտալ.՝ Cristo Morto),Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ Անդրեա Մանտենյայի ամենահայտնի կտավներից մեկը։

Նկարի ստեղծման ճշգրիտ տարեթիվը անհայտ է։ Մոտավոր թվագրումը տատանվում է 1466[3]-ից 1500[4] թվականների արանքում։ Մինչև նկարչի մահը նկարը իր արվեստանոցում է եղել, և հայտնաբերվել է միայն նրա մահից հետո[5]։ Նկարը այժմ Միլանի Բրերա պատկերասրահում է (պինակոտեկ)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի հիմքում եվրոպական գեղանկարչության ավանդական սյուժե է՝ Քրիստոսի ողբումը։ Մահացած Քրիստոսի մարմինը մարմարե սալին է (այսպես կոչված օծման քարին)։ Ձախից պատկերված են Մարիամ Աստվածածինը և Հովհաննես առաքյալը։ Վերին ձախ անկյունում ևս մեկ դեմք, որը ամենայն հավանականությամբ Մարիամ Մագդաղենացին է, ինչը հաստատում է Քրիստոսի գլխավերևում տեղադրված մյուռոնով սափորը[6]։

«Մահացած Քրիստոսը», հատված

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը հայտնի է իր կոմպոզիցիոն անսովոր որոշմամբ` Քրիստոսի մարմինը ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց է նկարի ուղղահայաց առանցքին։ Նման կոմպոզիցիայի համարձակությունը և դժվարությունը անսպասելի են Վաղ Վերածննդի արվեստի համար[7]։ Հեռանկարի կտրուկ կրճատումը հնարավորություն է տալիս դիտողին տեսնել մահացած Քրիստոսի և՛ դեմքը, և՛ ոտնաթաթերի վերքերը։ Ընդ որում ուսումնասիրողները նշում են մի նրբություն՝ Քրիստոսի ոտնաթաթերը, նրա մարմնին հարաբերական փոքր են նկարված, իսկ գլուխը՝ մեծ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://pinacotecabrera.org/en/collezione-online/opere/the-dead-christ-and-three-mourners/
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. Frederic Hartt. History of Italian Renaissance Art: Painting, Sculpture, Architecture. — New York: Prentice-Hall, Inc., and Harry N. Abrams Inc.. — P. 354-356. — 636 p.
  4. С. Дзуффи. Возрождение. XV век. Кватроченто. — М.: Омега-пресс, 2008. — С. 311. — 384 с. — 3000 экз. — ISBN 978-5-465-01772-
  5. Виппер Б.Р. Итальянский Ренессанс. XIII-XVI века. — Москва: Искусство, 1977. — Т. 2. — С. 41-42. — 243 с.
  6. Linus Meldrum. Lenten Meditation: Mantegna’s Lamentation over the Dead Christ
  7. 7,0 7,1 И.И. Мосин Всё о живописи. Самые знаменитые шедевры. — Вильнюс; Санкт-Петербург: UAB “Bestiary”; ООО «СЗКЭО», 2014. — 112 с. — ISBN 2335-7355
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահացած Քրիստոսը (Մանտենյա)» հոդվածին։