Մահապարտ կանայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մահապարտ կանայք կամ «Սև ամուրիներ», ինքնասպան կանայք, որոնք 21-րդ դարի սկզբին Մոսկվայում կազմակերպել են ահաբեկչական գործողություններ

Մահապարտ կանանց տարիքը՝ 18-40 տարեկան։ Ըստ 2003 թվականի տվյալների՝ ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 30 մարդ[1]։

Կատարված ահաբեկչությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականի հունիսի 7, 17 ամյա Հավա Բարաևան պայթեցրեց ռուսական ռազմական շինության մոտ գտնվող բեռնատար ավտոմեքենան։ 3 զինծառայող մահացել էին, ևս 5-ը՝ վիրավորվել։ Նրա բարեկամ Մովսար Բարաևը ավելի ուշ ղեկավարել է Դուբրովկայի թատրոնի պատանդներ վերցնելու օպերացիան։ Հայտնի չեչենական բարդ Տիմուր Մուրցաևը նվիրեց նրան երգ, որը կոչվում էր «Մեր Քույրերը»[2]։

2001 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականի նոյեմբերի 29-ին Էլիզա Գազուևան թաքցնելով նռնակը զգեստի տակ, պայթեցնում է իրեն ռազմական հրամանատար Ուրուս-Մարտանի կողքին։ 1 մարդ զոհվեց, իսկ 3-ը՝ վիրավորվեցին։

2002 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականի հոկտեմբերի 23-26-ը, Ռուսական Դուբրովկայի թատրոնի շենքի չեչենական 41 մահապարտների կողմից։ Մահապարտների մեջ «Շահիդի գոտի»-յով կին կար։ Պատանդ էին 916 մարդ։ Բոլոր մահապարտները սպանվել էին հատուկ գործողությունների իրականացման ընթացում, այդ ժամանակ մահացան նաև պատանդների կեսը։

2003 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականի մայիսի 12-ին երկու ահաբեկիչ կին Զնամենսկոի գյուղի կառավարական համալիրում պայթեցրեցին նռնակներով լի բեռնատարը։ Պայթյունի ընթքցքում մահացան 59 մարդ, իսկ տասնյակ ուրիշներ ստացան վնասվածքներ։
  • 2003 թվականի մայիսի 14 Գրոզնիյի մոտակայքում գտնվող Իլասխան-Յուրտ գյուղում կրոնական փառատոնի ժամանակ ռումբ պայթեցվեց։ Նվազագույնը 16 մարդ մահացան՝ այդ թվում նաև 2 ահաբեկչուհի, 145 ստացան վնասվածքներ։ Չեչենական դատախազը հաստատեց, որ ահաբեկչությունը կատարել էին Շահիդատ Շահբուլատովան և Զուլայա Աբդուրզակովան։
  • 2003 թվականի հունիսի 5-ին Չեչնիայում մահապարտ կինը պայթեցրեց Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օդաչուների ավտոբուսը։ Կնոջ հետ միասին մահացան նաև նվազագույնը 16 մարդ։
  • 2003 թվականի հուլիսի 5-ին 2 կին մահապարտներ Մոսկվայի Տուշինո օդանավակայանում ռոք-համերգի ժամանակ պայթեցրեցին իրենք իրենց։ Սպանվեցին 14 մարդ, ևս 60 վիրավոր էին։
  • 2003 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայի կենտրոնում ձերբակալվեց չեչնուհի՝ Զարեմա Մուժախոևան, չհասցնելով պայտեցնել ինքն իրեն։ Ականազերծման ժամանակ զոհվեց ռուսական սպա՝ Գյորգի Տրոֆիմովը։
  • 2003 թվականի հուլիսի 27-ին չեչնուհին պայթեցնում է ինքն իրեն այն ժամանակ, երբ կանգնեցնում են նրան Գրոզնու հարավարևմտյան մասում գտնվող ռուսական հատուկ ծառայությունների բազայի մուտքի մքտ։ Պատահական անցորդ այդ պայթյունից ստանում է թեթև վնասվածքներ։
  • 2003 թվականի դեկտեմբերի 5-ին Ստավրոպոլի հարավային տարածքում պայթեցվել էր քաղաքամերձ գնածքը։ Նվազագույնը 44 մարդ մահացավ, 150-ը ստացան վնասվածքներ։ Իշխանությունները հայտնում էին, որ ահաբեկչությունը կատարել են 3 կին և 1 տղամարդ։
  • 2003 թվականի դեկտեմբերի 9-ին Մոսկվայի «Ազգային» հյուրանոցի առջև մի կին պայթեցրեց այսպես կոչված «Շահիդի գոտին», սպանելով 6 մարդու և վիրավորելով 14-ին։

2004 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվականի օգոստոսի 24-ին մահապարտները օդում պայթեցրեցին 2 ինքնաթիռ (Սացիտա Ջիբեռխանովա և Ամանտա Նագաևա), որի արդյունքում մահացավ 90 մարդ։
  • 2004 թվականի օգոստոսի 31-ին Մոսկվայում մահապարտ կինը փորձել էր մտնել «Ռիգա» մետրոի կայարան,բայց տեսնելով մուտքի մոտ հերթապահող ոստիկաններին հետ է շրջվել։ Անցնելով մի քանի մետր մարդկանց ամբոխի մեջ անցել է պայթեցման գործընթացին։ Ահաբեկչության արդյունքում մահացավ 10 մարդ, որոնց մեջ է նաև ահաբեկչուհին և Նիկելայ Կապկեևը, որը մասնակցել է ահաբեկչության իրականացման գորցընթացներին։ Ընդհանուր տուժվեց 33 մարդ։
  • 2004 թվականի սեպտեմբերի 1-ին Բեսլանի պատանդների վերցրման ժամանակ ահաբեկիչների շարքում կին կար՝ Ռոզա Նագաևա։ Ըստ գլխավոր դատախազի տեղակալի՝ Նիկոլայ Շեպելի 2005 թվականի ապրիլի 19-ի հայտարարության Տուբարովան և Նագաևան համարվում էին «Շահիդներ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]