Մակերևութային լարվածություն
Jump to navigation
Jump to search
Հոծ միջավայրի մեխանիկա |
---|
![]() |
Առաձգականության տեսություն |
Մակերևութային լարվածություն, մարմինների (ֆազերի) բաժանման մակերևույթի թերմոդինամիկական բնութագիր։ Սահմանվում է իբրև այդ մակերևույթի միավոր մակերեսի դարձելի իզոթերմ գոյացման համար ծախսված աշխատանք։ Երկու կոնդենսացված ֆազերի սահմանի մակերևութային լարվածությունը կոչվում է միջֆազային լարվածություն։ Նոր մակերևույթի գոյացման աշխատանքը ծախսվում է միջմոլեկուլային փոխազդեցության (կոհեզիայի) ուժերի հաղթահարման համար, երբ մարմնի ծավալից մոլեկուլները (ատոմները) տեղափոխվում են մակերևութային շերտը։ Չափվում է ջ/մ2-ով կամ ն/մ-ով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 178)։ ![]() |