Մակերևութային ալիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Waves ocean.jpg

Մակերևութային ալիքներ, առաձգական ալիքներ, որոնք տարածվում են պինդ մարմնի ազատ մակերևույթով կամ ուրիշ միջավայրերի հետ պինդ մարմնի ունեցած սահմանով և մարում այդ սահմանից հեռանալիս, ինչպես նաև ալիքներ, որոնք առաջանում և տարածվում են հեղուկի ազատ մակերևույթով կամ երկու չխառնվող հեղուկների բաժանման մակերևույթով։

Պարզագույն և գործնականում հաճախ հանդիպող մակերևութային ալիքներ են Ռելեյի ալիքները, որոնք տարածվում են պինդ մարմնի ազատ սահմանի մոտակայքում և խորության հետ մարում։ Ռելեյի ալիքների օրինակներ են երկրաշարժերի ժամանակ Երկրի մակերևույթի վրա առաջացող ալիքները, ուլտրաձայնային մակերևութային աալիքները պինդ մարմիններում և այլն։ Մակերևութային ալիքների պատճառով հեղուկի մակերևույթի խախտված հավասարակշռությունը վերականգնող ուժերի բնույթից կախված՝ տարբերում են. մազական ալիքներ, եթե մակերևութային լարվածության ուժերն են գերակշռում, և գրավիտացիոն ալիքներ, եթե ծանրության ուժերն են գերակշռում։ Գրավիտացիոն ալիքների առաջացման պատճառներից է Լուսնի և Արեգակի ձգողությունը (մակընթացություն և տեղատվություն)։ Ծանրության ու մակերևութային լարվածության ուժերի համատեղ գործողության դեպքում ալիքները կոչվում են գրավիտացիոնմազական։ Մակերևութային լարվածության ուժերի ազդեցությունն էական է փոքր ալիքների, ծանրության ուժերինը՝ մեծ ալիքների դեպքում։ Հեղուկի մակերևույթի վրա ալիքների տարածման с արագությունը կախված է ալիքի λ երկարությունից։ Ալիքի երկարության մեծացման հետ գրավիտացիոն-մազական ալիքների տարածման արագությունը սկզբում նվազում է մինչև որոշ с4= у 4ga/p արժեքը (σ-ն մակերևութային լարվածությունն է, g-ն՝ ծանրության ուժի արագացումը, p-ն՝ հեղուկի խտությունը), այնուհետև աճում։ ci արժեքին համապատասխանում է λι-2π )f a/gp երկարության ալիք։ λ»λι դեպքում տարածման արագությունն առավելապես կախված է ծանրության ուժերից, իսկ λ«λι դեպքում՝ մակերևութային լարվածության ուժերից։ Օդի և ջրի բաժանման մակերևույթի համար λι=1, 72«ι/։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 177 CC-BY-SA-icon-80x15.png