Մակետային սալիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակետային սալիկ՝ 400 միացման կետերով

Մակետային սալիկ, ունիվերսալ տպատախտակ էլեկտրոնային սարքերի նախատիպերի հավաքման և մոդելավորման համար: Մակետային սալիկները բաժանվում են երկու տիպի՝ զոդման միջոցով մոնտաժ և առանց դրա:

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

TRF ռադիո․ արտադրվել է 1920-ական թվականներին Signal ընկերության կողմից տախտակե հարթակի վրա

Ռադիոյի առաջին օրերից ռադիոսիրահարները ամրացնում էին մերկ պղնձալարեր կամ տերմինալի շերտեր փայտե տախտակին(հաճախ հացի տախտակներ էին օգտագործում) և էլեկտրոնային բաղադրիչները զոդում՝ նրանց[1]։

Մակետային սալիկները ժամանակի ընթացքում ենթարկվել են էվոլուցիայի, հիմա դրանք օգտագործում են բոլոր տեսակի էլեկտրոնային սարքերի նախատիպերի համար։ Օրինակ, ԱՄՆ-ը 3,145,483 արտոնագիր[2] է ներկայացրել 1961 թվականին և շնորհվել է 1964 թվականին, ներկայացնում է փայտե ափսե ամրակցված զսպանակներով և այլ հարմարություններով։

Մակետային սալիկները, որոնք օգտագործվում են այսօր, սովորաբար պատրաստում են սպիտակ պլաստիկից և իրենցից ներկայացնում են բաժանված մատրիցներ(առանց զոդման)։ Մշակվել է Պորտուգալիայում EI Instruments Inc.-ում 1971 թվականին Ռոնալդի կողմից[3]։

Մակետային սալիկի պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոնային սարքերի նախատիպերի ստեղծման ժամանակ պետք է հաշվի առնել մի քանի խնդիրներ.

  • Անհրաժեշտ է սալիկը նախագծել և արտադրել, իսկ սխալի դեպքում հնարավոր է սխեման փոփոխել,
  • Մակետային սարքավորման եզակի նմուշ ստեղծելու համար հաճախ տպատախտակ պատրաստելը ձեռնտու չէ,
  • Եթե սխեման, ցածր ինտեգրալային աստիճանով անալոգային էլեմենտների և միկրոսխեմաների վրա կարելի է պատրաստել կախովի մոնտաժով, ապա միկրոպրոցեսորային սարքերի իրականացումը այդ եղանակով դժվար է:

Հատկապես տուժում են ռադիոսիրահարները․ չունենալով սխեմաների նախագծման հատուկ հմտություններ, նրանք ավելի շատ են ստիպված ապավինել «նմուշ և սխալի մեթոդ»-ին։ Որպեսզի լուծեն այս հակասությունը, արդյունաբերությունը թողարկում է լայն դիապազոնով մակետային սալիկներ։ Գծերը հաղորդալարերով միացնելով, ռադիոսիրահարը ստանում է անհրաժեշտ սխեման։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպատախտակը բաղկացած է միայն տերմինալային շերտերից

Կան մի քանի տեսակի մակետային սալիկներ․

  • Ունիվերսալ ― ունեն բացառապես մետաղական անցքեր, որտեղ մշակողը պետք է միացնի միջակապով,
  • Թվային սարքերի համար ― միկրոսխեմայի համար ընդգծված են հնարավոր վայրերը, ամբողջ սալիկով անցկացված են սնուցման գծալարերը,
  • Մասնագիտացված ― հատուկ մոդելով սարքերի միկրոսխեմաների համար։ Նման սալիկների վրա կան նախօրոք բաժանված ստանդարտ շղթաներ, ինպես նաև անցքերի մատրիցան և հետագիծ՝ ոչ ստանդարտի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]