Jump to content

Մակեդոնիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակեդոնիայի պատմությունը ձևավորվել է հարավային Բալկաններում բնակչության տեղաշարժերով և քաղաքական զարգացումներով, հատկապես Մակեդոնիայի տարածաշրջանում։ Մակեդոնիայի առանձին ինքնության գաղափարները մեծ նշանակություն ունեցան Առաջին համաշխարհային պատերազմից, ինչպես Վարդարյան Մակեդոնիայի, այնպես էլ Բուլղարիայի ձախակողմյան սփյուռքի շրջանում, և հաստատվեցին Կոմինտերնի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այս գաղափարները պաշտպանվում էին կոմունիստական պարտիզանների կողմից, սակայն այս հարավային սլավոնական ժողովրդի էթնոգենեզի որոշիչ կետը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության ստեղծումն էր՝ որպես նոր պետություն Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության շրջանակներում[1]։

Անտիկ դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Հյուսիսային Մակեդոնիայի շրջանը բնակեցված է եղել պալեոլիթի ժամանակներից։ Այն զբաղեցնում էր Պայոնիա հնագույն թագավորության մեծ մասը և Վերին Մակեդոնիայի տարածքի մի մասը, որը համընկնում է ներկայիս Հյուսիսային Մակեդոնիայի հարավային մասի հետ։

Այդ շրջանը 4 մ.թ.ա. կազմում էր Մակեդոնիայի թագավորության մաս[2]։ Այն բնակեցված էր Պայոնիայի և Դարդանի բնակչությամբ, որոնք, ամենայն հավանականությամբ, խառը ծագումով ցեղեր էին, իսկ Վերին Մակեդոնիայի մասը բնակեցված էր Պելագոնիայի և Լիկեստիս ցեղերով։ Պայոնացիները հիմնել էին մի քանի իշխանություններ, որոնք միավորվեցին թագավորության մեջ։ Վերջինս կենտրոնացած էր Վարդար և Ստրումա գետերի կենտրոնական և վերին հոսանքների շուրջ, մինչև որ մ.թ.ա. 35 թվականին այն վերջնականապես նվաճեց Փիլիպոս II Մակեդոնացին, Ալեքսանդր Մակեդոնացու հայրը[3][4][5][6]։

Հռոմեական կայսրության Մակեդոնիա գավառը պաշտոնապես ստեղծվել է մ.թ.ա. 146 թվականին։ Մեր թվարկության IV դարում պայոնիացիները լիովին հելլենականացման կամ հռոմեականացման ենթարկվեցին և կորցրեցին իրենց էթնիկական ինքնությունը։ Ուշ անտիկ և վաղ միջնադարի մեծ մասում Մակեդոնիան որպես տարածաշրջան եղել է Բյուզանդական կայսրության գավառը։

VI դարում այն մասը, որը ներկայումս կազմում է Մակեդոնիայի հունական շրջանը հայտնի էր որպես Մակեդոնիա Պրիմա (առաջին Մակեդոնիա) և պարունակում էր կայսրության մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Սալոնիկ։ Ժամանակակից տարածաշրջանի մնացած մասը` այսօրվա Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը և Արևմտյան Բուլղարիան հայտնի էին որպես «Փրկող Մակեդոնիա» (Macedonia Salutaris)[7]:

Սլավոնների ներխուրժումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնական ցեղերը ներխուժեցին Բալկանյան թերակղզի մ.թ. V-VII դարերում՝ հաստատվելով Դանուբ գետի ավազանում և Մակեդոնիայի տարածաշրջանում և հանդիպելով բյուզանդական հունական բնակչությանը, ովքեր բնակվում էին այդտեղ[8]։

Ըստ Պրոկոպիոսի՝ Բյուզանդիայի վրա 523 թ․ և ավելի ուշ՝ 617-619 թ․ առաջինն են հարձակվել դրագուվացիները և սագուդատները։ Սկզբում սլավոնական ցեղերը պահպանում էին անկախ իշխանությունը՝ իրենց քաղաքական կառուցվածքով։ Բյուզանդական մյուս կայսրերը փորձեցին ուղղակիորեն ընդգրկել Մակեդոնիայի տարածաշրջանի սլավոններին բյուզանդական պետության սոցիալ-տնտեսական համակարգ։ Կոնստան II (656) և Հուստինիանոս II (686) կայսրերը ստիպված են եղել դիմել ռազմական արշավների և ստիպել մեծ թվով սլավոնների վերաբնակվել Անատոլիա՝ պարտադրելով նրանց տուրք վճարել և ռազմական օգնություն տրամադրել կայսրությանը[9]։

Կուբերը և սերմեսիանացիները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային Մակեդոնիայի Վինիցայում հայտնաբերված հախճապակյա սալիկի վերակառուցում, որը պատկերում է բուլղարների և սլավոնների ճակատամարտը[10][11]։

Պատմական գրառումները փաստում են, որ մ.թ. 682 - 685 թվականներին Կուբեր անունով բուլղար տիրակալը և նրա հպատակները բնակություն հաստատեցին Քերամիսյան դաշտավայրում, կենտրոնանալով Բիթոլա քաղաքում, որը այդ ժամանակ Բյուզանդական կայսրության մաս էր կազմում[12]։

Կուբերը ցեղապետ էր, ով Ավարների Խագանի հպատակն էր։ Այնուամենայնիվ, քանի որ նա բուլղարացի էր, նա նշանակվեց մի բնակավայրի ղեկավար, որը բնակեցված էր տարբեր ազգերի ներկայացուցիչներից, ենթարկվում էին ավարներին և ակտիվորեն վերաբնակվել Սիրմիումում՝ խանության կենտրոնին ավելի մոտ[13]։ Գուցե այդ ազգերի մեջ մտնում էին բուլգարացիները, բյուզանդացի և վարձու զինվորները, սլավոնները և նույնիսկ գերմանացիների ցեղեր[14]։ Նրանք անվանում էին իրենց «սերմեսիաններ»։ Մ․թ․ 680 թ․ նրանք աբստամբեցին ավարների դեմ և լքեցին Սիրմիում քաղաքը, ուղղվելով դեպի Բյուզանդիա[15]։ Կուբերի կյանքի մասին տեղեկությունները շատ սակավ են, ինչպես նաև սերմեսիանների[16]։ Նրանք սերթ կապեր ունեին սլավոնական դրուգուբիտնեևի ցեղի հետ, ովքեր արդեն վաղուց էին բնակեցնել այդ տարածոը[17]։

Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ Կուբերը խան Ասպարուհի եղբայրն էր, ով հիմնել էր Դանուբյան Բուլղարական պետությունը 681 թ․՝ առաջին բուլղարական կայսրությունը Եվրոպայի հյուսիսարևելքում։ Ըստ Բուլղարիայի գիտնականների, հաջորդ տասնամյակների ընթացքում նրանք արշավներ սկսեցին բյուզանդական Սալոնիկ քաղաքի դեմ և կապեր հաստատեցին Դանուբյան Բուլղարիայի հետ[18]։

IX դարի սկզբին Կուբերի բնակեցված հողերը ներառվել էին Առաջին Բուլղարական կայսրության կազմի մեջ։ Մակեդոնիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի հնագետ, պրոֆեսոր Իվան Միկուլչիչը պարզել է, որ Պրիլեպի շրջանում հայտնաբերվել են գերեզմաններ, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում են սերմեսիանների մաս կազմող բուլղարական կուտրիգուրների ցեղին։ Կուբերը ծրագրեց հարձակում Սալոնիկի վրա, սակայն բյուզանդացիները իմացան այդ մասին, և նա և կուտրիգուրները վտարվեցին Հյուսիսային Էպիրուս տարածաշրջան։ Էրսեկե և Վրապ բնակավայրերում գտնվել է ենթադրյալ բուլղարական ծագումով գանձեր[19][20]։ Այնուամենայնիվ, հավանական է, որ այս արտեֆակտներն իրականում վկայում են ավարների ներկայության մասին տարածաշրջանում, ինչը համապատասխանում է հայտնի պատմագրությանը։ Իրոք, հին Մեծ Բուլղարիայում հայտնաբերված վաղ ավարական և բուլղարական նյութական մշակույթի միջև հսկայական նմանություններ են դիտվում։

Քրիստոնեացում և կիրիլիցա այբուբենի ընդունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեացման պատմական երևույթը, անհատների քրիստոնեություն ընդունելը կամ ամբողջ ժողովուրդների միառժամանակյա կրոնափոխությունը ներառում է նաև հեթանոսական սովորույթների, կրոնական պատկերների, վայրերի և օրացույցի ոչնչացումը կամ օգտագործումը քրիստոնեության պրակտիկայում։ Այն բանից հետո, երբ Հռոմեական կայսրությունը 389 թվականին Թեոդոսիոս I-ի կողմից հռչակվեց քրիստոնեական կայսրություն, հաջորդ տարիների ընթացքում օրենքներ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ։ Մակեդոնիայի սլավոնական ցեղերն ընդունեցին քրիստոնեությունը որպես իրենց կրոն մոտ IX դարում, հիմնականում իշխան Բուլղարիայի Բորիս I օրոք։ Բուլղարիայի քրիստոնեացումը IX դարում միջնադարյան Բուլղարիան քրիստոնեական պետության վերածելու գործընթաց էր։

Գլագոլիցա այբուբենի ստեղծողները բյուզանդական քրիստոնյա վանականներն էին Սբ Կյուրեղ և Մեթոդիոսը։ Կոստանդնուպոլիսի պատրիարքարանի առաջնորդությամբ նրանք քրիստոնեության քարոզիչներն էին՝ սլավոնական գրագիտություն ստեղծելով ևտարածելով սլավոնական ժողովրդների շրջանում։ Նրանք մշակել են իրենց այբուբենը տեղական սլավոնական բարբառի, որով խոսում էին Սալոնիկի ներքին տարածքում, իրենց լայնածավալ ուսումնասիրության վրա հիմնվելով[21]։

Այն հիմք դարձավ հին եկեղեցական սլավոնական՝ առաջին գրական սլավոնական լեզվի համար։ Նրանց աշխատանքն ընդունվել է վաղ միջնադարում Բուլղարիաում և շարունակվել է Կլիմենտ Օհրիդացու կողմից՝ կյուրեղագրի ստեղծողի և Սուրբ Օհրիդ Նաումի կողմից՝ որպես Օհրիդի գրական դպրոցի հիմնադիրներ։ Կյուրեղն ու Մեթոդիոսը Կոստանդնուպոլսից ավետարանեցին Բալկաններ[22]։

Կյուրեղի և Մեթոդիոսի ժառանգության մեջ, որը շարունակել են Կլեմենտը և Նաումը, սլավոնական գրագիտության զարգացումը վճռորոշ նշանակություն է ունեցել սլավոնների ձուլումը կանխելու համար և՛ հյուսիսում գտնվող մշակույթների, և՛ հարավային հունական մշակույթի կողմից[23]։ Սլավոնական պատարագի ներդրումը նպաստեց Բորիս I-ի օրոք եկեղեցիների և վանքերի շարունակական զարգացումը կայսրության ամբողջ տարածքում։

IX դարի սկզբին Մակեդոնիայի շրջանի մեծ մասը (բացառությամբ Սալոնիկի տարածքի), ինչպես նաև Բալկանյան թերակղզու մեծ հատվածները ներառվեցին Առաջին Բուլղարական կայսրության կազմի մեջ։ X դարի կեսերին Բյուզանդիայի կողմից Բուլղարական կայսրության պարտությունից հետո Բուլղարական կայսրության արևելյան մասը և նրա մայրաքաղաք Պրեսլավը միացվեցին Բյուզանդական կայսրությանը։

Արևմտյան մասը շարունակում էր մնալ անկախ և կառավարվում էր Բուլղարիայի ցար Սամուիլի կողմից, ով իրեն տեսնում էր որպես Բուլղարական կայսրության իրավահաջորդ։ Սամուիլը կառավարում էր իր թագավորությունը Պրեսպայի Սուրբ Աքիլլես կղզուց։ Նա 997 թվականին Հռոմում թագադրվել է որպես Բուլղարիայի ցար Պապ Գրիգոր V կողմից։ Նրա ամրոցի մնացորդները մինչ օրս առկա են Օհրիդ քաղաքում։ Սամուիլի օրոք կայսրության հարստությունը և Բյուզանդիայի դեմ ռազմական մեծ մրցակցությունը կրկին վերածնվեցին, թեև ժամանակավոր։ Այնուամենայնիվ, Սամուիլի բանակը 1014 թվականին հիմնովին ջախջախվեց Մակեդոնական դինաստիայի ներկայացուցիչ, Բյուզանդիայի կայսեր Բասիլ II-ի կողմից։ Չորս տարի անց Բուլղարական կայսրությունը կրկին ընկավ Բյուզանդիայի վերահսկողության տակ։

XIII դարում շրջանը կարճ ժամանակով անցել էր լատինական Երկրորդ Բուլղարական կայսրությանը և հետո վերադարձել Բյուզանդիայի տիրապետության տակ[24]։ Օրինակ, Կոնստանտին Ասեն, նախկին մի ազնվական Սկոպյեից, տիրել է տարածաշրջանին որպես Բուլղարիայի ցար 1257-1277 թվականներին։ XIII դարից Մակեդոնիան ներառվել է Սերբական թագավորության կազմի մեջ։ Սերբերն իրենց տեսնում էին որպես իրենց սլավոնական ազգականների ազատագրողներ։

Մակեդոնիան շատ ուրբանիզացված էր և գտնվում էր կարևոր առևտրային ուղիների երկայնքով, ուստի այն դարձավ ցարի Ստեֆան Դուշանի կայսրության կենտրոնը՝ դարձնելով Սկոպյեն նրա մայրաքաղաքը։ Նրա մահից հետո շրջանն ընկավ տեղի ազնվականների ղեկավարության ներքո, որոնք բաժանեցին տարածքները իրար միջև։ Միջնադարյան Մակեդոնիայի նոր թագավոր դարձավ արքայազն Մարկոն։ Քերականագետ և պատմաբան Կրստե Պետկով Միսիրկովը նշում է, որ ըստ ժամանակակից պատմական աղբյուրների և փաստաթղթերի, Մարկո թագավորի ազգանունն անհայտ էր։ Բաժանված՝ Բալկանյան գավառները մեկ առ մեկ ընկան ձևավորվող Օսմանյան կայսրության լծի տակ։

Օսմանյան կայսրություն, թուրքացում և իսլամացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան թերակղզում միջնադարյան պետությունների այս ընդլայնումը դադարեցվեց XIV դարում Օսմանյան կայսրության բռնազավթմամբ։ Մակեդոնիայի տարածաշրջանը մնաց Օսմանյան կայսրության կազմում հաջորդ 500 տարիների ընթացքում՝ մինչև 1912 թվականը։ Թուրքացումը մշակութային փոփոխությունն է, որով թուրք չհանդիսացողը դառնում է թուրք կամավոր կամ բռնի ուժով։ Երկու տերմիններն էլ կարող են օգտագործվել Մակեդոնիայի տարբեր սլավոնական ժողովուրդների կապի համատեքստում՝ պոմակները, թորբեշները և գորանները օսմանյան տիրապետության ժամանակ ընդունել են իսլամ։ Ընդհանուր առմամբ, տեղի բուլղարացիների մեծամասնությունը մնաց քրիստոնյա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bechev, Dimitar (2009). Historical Dictionary of the Republic of Macedonia. Scarecrow Press. էջեր 139–140. ISBN 978-0-8108-5565-6. OCLC 263605508.
  2. Roisman, Joseph; Worthington, Ian, eds. (2010 թ․ հոկտեմբերի 12). A Companion to Ancient Macedonia. Wiley-Blackwell. doi:10.1002/9781444327519. ISBN 978-1-4051-7936-2.
  3. Hammond, Nicholas Geoffrey Lemprière; Griffith, Guy Thompson (1979). A History of Macedonia: 550-336 B.C. Vol. 2. Clarendon Press. ISBN 978-0-19-814814-2.
  4. Errington, Robert Malcolm (1990). A History of Macedonia. Translated by Errington, Catherine. University of California Press. ISBN 0-520-06319-8. OCLC 20221328.
  5. Thomas, Carol G. (2007). Alexander the Great in his World. Wiley-Blackwell. doi:10.1002/9780470774236. ISBN 978-0-631-23245-2. OCLC 214281331.
  6. Hornblower, Simon (2002) [1983]. The Greek World, 479-323 BC: Third Edition. Routledge. ISBN 0-415-16326-9. OCLC 50065425.
  7. «Diodorus Siculus, Library: Book XVI, Chapter 4». Perseus Digital Library. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  8. «Macedonia History». Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  9. Fine Jr., John Van Antwerp (1991 թ․ մարտ). The Early Medieval Balkans: A Critical Survey from the Sixth to the Late Twelfth Century. University of Michigan Press. էջ 66. doi:10.3998/mpub.8108. ISBN 0-472-08149-7.
  10. Balabanov, Kosta (2011). Vinica Fortress: mythology, religion and history written with clay. Skopje: Matica. էջեր 273–309.
  11. «The Dating of the Vinic Terracots». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. "Acta Sancti Demetrii", V 195-207, Гръцки извори за българската история, 3, стр. 159-166
  13. Southeastern Europe in the Middle Ages. Florin Curtin. 2006. Cambridge Medieval Textbooks
  14. The Balkans: From Constantinople to Communism. Dennis Hupchik
  15. Средновековни градови и тврдини во Македонија,(Скопје, Македонска цивилизација, 1996) Иван Микулчик, стр. 71.
  16. Կաղապար:The Early Medieval Balkans pp. 45–46.
  17. Southeastern Europe in Middle Ages
  18. Веселин Бешевлиев, "Първобългарски надписи", Издателство на Българската академия на науките, София, 1979, стр. 94 / "Protobulgarian inscriptions", Publishing house of the Bulgarian Academy of Sciences, Sofia, 1979, p. 94
  19. Иван Микулчиќ, "Средновековни градови и тврдини во Македонија" Արխիվացված 2021-05-10 Wayback Machine, Скопје, "Македонска цивилизација", 1996, стр. 29-33 / "Medieval towns and strongholds in Macedonia", Skopje, Publishing house "Macedonian civilization", 1996, p. 29-33, in Macedonian
  20. Csiky, Gergely et al. (2019). Finds related to the vrap–erseke-group from the stara Bulgaria collection (Varna) (A Vrap–Erseke-kör leletei a várnai Stara Bulgaria Múzeumi Gyűjteményből). In: Türk A. - Balogh Cs. - Major B. (eds): Hadak útján XXIV.: A népvándorláskor fiatal kutatóinak XXIV. konferenciája. Budapest - Esztergom 2017, 165-175.
  21. The Balkans. From Constantinople to Communism. Dennis P Hupchik
  22. What Does the Future Hold for Mankind by R A Bowland, 1-4010-4043-8
  23. Who Are the Macedonians?, Page 19, by Hugh Poulton, 1-85065-534-0
  24. Who Are the Macedonians?, Page 20, by Hugh Poulton, 1-85065-534-0