Մակեդոնիայի կանանց հակաֆաշիստական ճակատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակեդոնացի կանայք քվեարկում են 1945 թվականի Հարավսլավիայի և Մակեդոնիայի հանրապետությունների հավաքների համար

Մակեդոնիայի կանանց հակաֆաշիստական ճակատ (մակեդոներեն՝ Антифашистички фронт на жените на Македонија, հապավման տեսքով՝ ԱՖԺ, ֆեմինիստական, հակաֆաշիստական շարժում Մակեդոնիայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այն ստեղծվել է 1942 թվականին մակեդոնացի կին կամավորների կողմից։ Եղել է Հարավսլավիայի կանանց չորս հակաֆաշիստական ճակատներից մեկը, որի գործությունեությունը վերաճում է դիմադրության շարժման[1]։

Շարժման նշանավոր գործիչներից առանձնացվում է Մակեդոնիայի ազգային ազատագրական պատերազմի վետերան և մակեդոնացի ժողովրդի ազատագրման հակաֆաշիստական ժողովի անդամ Վեսելինկա Մալինսկան, ով մասնակցել է 1903 թվականի Իլինդենյան ապստամբությանը[2]։ Շարժումը սերտորեն կապված է եղել Հունաստանի քաղաքացիական պատերազմի կազմակերպության և ազգային ազատագրական ճակատի հետ, որոնք էլ ունեցել են զգալի քանակությամբ կին կողմնակիցներ։

Մակեդոնիայի կանանց հակաֆաշիստական ճակատի նպատակներից էր ֆեմինիստական դպրոցների բարելավումը և նրանց գրագիտության մակարդակի բարձրացումը։ Պատճառն այն էր, որ ժամանակի անգրագետների մեծ մասը կանայք էին[3]։ Կազմակերպության դաշնակիցներն էին ազգային ազատագրական ճակատը և Հունական Մակեդոնիայի ազգային ազատագրական ասոցիացիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հունաստանի կառավարությունը մակեդոնացիներին անվանում է «ավազակներ»[4]։

Մակեդոնիայի կանանց հակաֆաշիստական ճակատի մասին տեղեկությունների մեծ մասը մեզ հաղորդել է մակեդոնացի պատմաբան Վերա Վեսկովիչի-Վանգելին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. P. Ramet, Sabrina. (1999). Gender Politics in the Western Balkans: Women, Society and Politics in Yugoslavia and the Yugoslav Successor States. Penn State University Press. pp. 75-76. 978-0-271-01802-7. Google Book Search. Retrieved on July 14, 2009.
  2. de Haan, F. Daskalova, K. Loutfi, A. (2006). A Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern and Southern Europe: 19th and 20th Centuries. Central European University Press. pp. 296-300. 978-963-7326-39-4. Google Book Search. Retrieved on July 8, 2008.
  3. Trouton, R. (1952). Peasant Renaissance in Yugoslavia, 1900-1950: A Study of the Development of Yugoslav Peasant Society as Affected by Education. Routledge. p. 283. 0-415-17612-3. Google Book Search. Retrieved on July 8, 2008.
  4. "The Aegean part of Macedonia after the Balkan Wars". Council for Research into South-Eastern Europe of the Macedonian Academy of Sciences and Arts. 1996.