Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Մասն էMOMus
Հիմնադրվել է1979
Կայքmmca.org.gr
Քարտեզ
Քարտեզ

Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարան, Սալոնիկի երեք ժամանակակից արվեստի թանգարաններից մեկը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարանն ստեղծվել է 1979 թվականին, Սալոնիկի մի խումբ բնակիչների նախաձեռնությամբ` 1978 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ Նախաձեռնությունը պատկանում է Մարո Լագիային և անմիջապես աջակցություն է գտել արվեստի գործերի կոլեկցիոներ, քննադատ ու մեկենաս Ալեքսանդր Իոլասի կողմից։

Իոլասի կողմից նվիրաբերված արվեստի 47 գործեր դարձան այն հիմքը, որի շուրջը ձևավորվեց թանգարանի մշտական ցուցադրությունը։ Արդյունքում, թանգարանի տնօրինությունը նրա անունով կոչեց նոր երեք հարկանի թևը։ Իոլասի նվիրաբերությունն օրինակ դարձավ նրա հետևորդների համար։ Հայտնի կոլեկցիոներներ Մագդա Կադձիան, Ֆրանց Ջեիգերը, Ալեքսանդրոս և Դորոթեա Քսիդիսը, Գեորգիոս Ապերգիսն ու Դիմիտրիոս Մեյմարոգլուն, ինչպես նաև` մի շարք նկարիչներ, նվիրել են և շարունակում են թանգարանին նվիրել իրենց աշխատանքները[2]։

Մշտական ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ թանգարանի մշտական ցուցադրությունը կազմում են հույն և արտասահմանյան նկարիչների 2000 աշխատանք։ Բացի մշտական ցուցադրությունից, թանգարանը կազմակերպել է հույն և արտասահմանցի նկարիչների աշխատանքների ավելի քան 100 ցուցադրություն. Ցարուխիս, Յաննիս, Ցոկլիս, Կոնդոգլու, Ֆոտիս, Նիկոս, Կոկկինիդիս, Ֆասսիանոս, Ալեքսոս Սպիրոպուլոս, Փսիխոպաիդիս, Պավլոս, Քեսսանլիս, Աքրիտաքիս, Ուորհոլ, Էնդի, Կաթզուրակիս և Պերդիքարիս նակրիչների ցուցահանդեսները կազմակերպվել են Հունաստանում առաջին անգամ։ Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարանը հրապարակել է ավելի քան 50 կատալոգ ցուցադրությունների վերաբերյալ։

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանում պահվում են ավելի քան 2500 գիրք և հրատարակություններ քանդակների և լուսանկարների մասին։ Թանգարանի հրատարակած բոլոր կատալոգները, աուդիո և վիդեո նյութերն ամբողջապես հասանելի են հանրությանը։

Կրթական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարանը կազմակերպում է կրթական ծրագրեր` կապված դրա ժամանակավոր ցուցադրությունների ու մշտական հավաքածուների վերաբերյալ, ինչպես նաև` ներկայացնում է ծրագրեր արվեստի այլ հաստատությունների վերաբերյալ։ Թանգարանի աշխատակիցների օգնությամբ տասնյակ հազարավոր երեխաներ սովորում են, տեղեկանում են արվեստի մասին։ Այն նաև առաջարկում է էքսկուրսիաներ, և ԵՄ ծրագրերի շրջանակներում համագործակցում է նաև այլ թանգարանների հետ և կրթական ծրագրեր է առաջարկում նաև մեծահասակներին։

Արվեստի խանութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի խանութը վաճառում է թանգարանի սեփական հրատարակությունները, արվեստի այլ հրատարակություններ և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար, արվեստագետների կողմից ստեղծված զարդեղեն, կրթական ձայնասկավառակներ, պաստառներ, բացիկներ և այլ ոգեշնչող նվերներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  2. «Μακεδονικό Μουσείο Σύγχρονης Τέχνης». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։