Մակեդոնական հանրագիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակեդոնական հանրագիտարան
Տեսակազգային հանրագիտարան
Ժանրհանրագիտարան
Բնօրինակ լեզումակեդոներեն
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՀրատարակիչՄակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա
Հրատարակման տարեթիվսեպտեմբեր 2009

Մակեդոնական հանրագիտարան (Македонска Енциклопедија), Հյուսիսային Մակեդոնիայում լույս ընծայված առաջին գիտական հանրագիտարանը, որը պատրաստել է այդ երկրի գիտությունների ու արվեստների ակադեմիան։ Հրատարակվել է երկու մեծադիր հատորներով, Հյուսիսային Մակեդոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։ Գլխավոր և պատասխանատու խմբագիրը ակադեմիկոս Բլաժե Ռիստովսկին է։ Խմբագրակազմում ընդգրկված են եղել նաև ակադեմիկոսներ Իլյա Վասկովը, Գեորգի Ֆիլիպովսկին, Վլադո Կամբովսկին, Ցվետան Գրոզդանովը, Բլագոյ Պոպովը, Գանե Տոդորովսկին և դոկտոր, պրոֆեսոր Սիմո Մլադենովսկին։

Հանրագիտարանը պարունակում է մոտավորապես 9000 հոդված, և, ինչպես նշել է հանրապետության վարչապետ Նիկոլայ Գրուևսկին, «այդ աշխատանքում ներկայացված է մակեդոնական տեսակետը ազգային քաղաքական և մշակութային անցյալի ու ներկայի մասին, տրված է անկողմնակալ, օբյեկտիվ, հանգամանալի տեղեկատվություն մեր և մեր երկրի մասին»։ Սակայն հանրագիտարանի մի շարք հոդվածների վիճահարույց բովանդակությունը ժխտողական արձագանք է առաջ բերել Բուլղարիայում, Հունաստանում, Ալբանիայում, Կոսովոյում, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում[1][2]։ Հանրագիտարանի տպաքանակի որոշ մասը հանվել է վաճառքից, որից հետո գրքի բովանդակությունը մասամբ վերանայվել է։ Հանրագիտարանը սկզբնական շրջանում գաղտնի կերպով, իսկ հետագայում՝ լիովին բացահայտ շրջանառվել է նաև համացանցում, և հիմա յուրաքանչյուր ոք միանգամայն ազատորեն ու անվճար կարող է ներբեռնել այն[3]։ https://macedonism.org .


Հայտարարվել է, որ արդեն սկսվել են մակեդոնական մի նոր, ավելի ծավալուն հանրագիտարանի նախապատրաստման աշխատանքները։ Պատրաստվող գրքի գլխավոր խմբագիր է նշանակվել ակադեմիկոս Միտկո Մաջունկովը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. България против македонска ”енциклопедия”, dnes.dir.bg, 25 септември 2009 г.
  2. И България скочи срещу македонската енциклопедия, novinar.bg, 25 септември 2009 г.
  3. promacedonia.com Արխիվացված 2021-04-20 Wayback Machine, Македонска Енциклопедија, две податотеки во pdf формат, со големина од 31.9 и 37.5 Mb.
  4. Да не се брза со Македонската енциклопедија Արխիվացված 2012-09-05 archive.today, www.novamakedonija.com.mk, 26 май 2010 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]