Jump to content

Մակա Բոչորիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակա Բոչորիշվիլի
վրաց.՝ მაკა ბოჭორიშვილი
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1978(1978-08-15)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններՎրաստանի խորհրդարանի պատգամավոր
 Maka Botchorishvili Վիքիպահեստում

Մակա Բոչորիշվիլի (վրաց.՝ მაკა ბოჭორიშვილი, օգոստոսի 15, 1978(1978-08-15)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի քաղաքական գործիչ «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից։ 2024 թվականի նոյեմբերի 28-ից՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին ավարտել է Վրաստանի դիվանագիտական ակադեմիան՝ միջազգային հարաբերությունների/դիվանագիտության որակավորմամբ, իսկ 2000 թվականին՝ Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[3][4]:

1999-2004 թվականներին եղել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ստաժոր, կցորդ, երկրորդ քարտուղար։ 2002-2005 թվականներին աշխատել է որպես դասախոս Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայում[3]։

2005-2009 թվականներին եղել է Բելգիայում Վրաստանի դեսպանատան և Եվրոպական Միությունում (ԵՄ) Վրաստանի ներկայացուցչության երկրորդ քարտուղար, 2005 թվականին՝ Վրաստանի Արտաքին գործերի նախարարության միջազգային իրավական դեպարտամենտի առաջին քարտուղար[3]։

2009-2010 թվականներին զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական ինտեգրման դեպարտամենտի ԵՄ-Վրաստան հարաբերությունների բաժնի ղեկավարի պաշտոնը: 2010-2014 թվականներին եղել է Բելգիայում Վրաստանի դեսպանատան և Եվրամիությունում Վրաստանի ներկայացուցչության խորհրդական[3]:

2013 թվականին պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով[5]:

2014-2015 թվականներին զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական ինտեգրման դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը։ 2015-2017 թվականներին եղել է Ավստրիայի Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում արտակարգ և լիազոր դեսպան[6]:

2017-2018 թվականներին զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը: 2018-2020 թվականներին եղել է Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան և ԵՄ-ում Վրաստանի ներկայացուցչության ղեկավար[7]:

2020 թվականի ընտրություններում ընտրվել «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ցուցակով։ Խորհրդարանում եղել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ և միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ[4]:

2020 թվականից՝ «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի անդամ է[5]:

2024 թվականի նոյեմբերի 28-ին խորհրդարանը հաստատել է նրա արտաքին գործերի նախարարի պաշտոնին ստանձնելը[2]:

Արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցը կատարել է 2025 թվականի հունվարի 16-ին՝ այցելելով Ադրբեջան[8]:

Բացի մայրենի վրացերենից, խոսում է նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն։ Ունի դուստր[4]։

Քաղաքական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ հանդիպման ժամանակ։ Վիեննա, 2025 թվականի մարտի 26։

Եվրախորհրդարանի Վրաստանի վերաբերյալ 2022 թվականին քննադատական բանաձևի ընդունմանը ի պատասխան՝ հայտարարել է, որ նեղ խմբերը փորձում են «գրավել» Եվրախորհրդարանը՝ իրենց քաղաքական շահերն իրականացնելու համար[4]:

2023 թվականին, երբ ընդդիմությունը մեղադրել է «Վրացական երազանքին» Եվրամիությունից հեռանալու և ռուսական մոդելի վրա հիմնված օրենքներ ընդունելու ձգտման մեջ, Բոչորիշվիլին հակադարձել է. «Եվրամիությունը Խորհրդային Միություն չէ: Մենք ցանկանում ենք անդամակցել Եվրամիությանը՝ վրացական ինքնությունը, արժանապատվությունը, վրացական ինքնիշխանությունը և Վրաստանի ապագա սերունդների ազատությունը պաշտպանելու, այլ ոչ թե անկյունում կանգնելու համար»[4]:

Այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 30-ին չի առաջարկել Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսել, քաղաքական գործիչը հայտարարել է, որ եվրաինտեգրացիայի դադարեցման մասին խոսակցությունները որևէ հիմք չունեն[4]։

Հաստատվել է «Գործակալների մասին» օրենքը, որի խորհրդարանական աջակցությունը հանգեցրել է բողոքի ցույցերի 2023 և 2024 թվականներին[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. 2,0 2,1 თამარ ელისაშვილი (2024 թ․ նոյեմբերի 28). «საქართველოს პარლამენტმა მთავრობის შემადგენლობას მხარი დაუჭირა». პირველი არხი - 1TV.GE (վրացերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «მაკა ბოჭორიშვილი». საქართველოს პარლამენტი (վրացերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 სოფო აფრიამაშვილი (2024 թ․ նոյեմբերի 25). «სამი ყოფილი დეპუტატი და მომავალი მინისტრები - რა ვიცით მათზე». რადიო თავისუფლება (վրացերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 28-ին.
  5. 5,0 5,1 «Minister of Foreign Affairs». Ministry of Foreign Affairs of Georgia (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 28-ին.
  6. «მაკა ბოჭორიშვილი». საქართველოს პარლამენტი (վրացերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 28-ին.
  7. «მაკა ბოჭორიშვილი». საქართველოს პარლამენტი (վրացերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 28-ին.
  8. «აზერბაიჯანში მაკა ბოჭორიშვილის ოფიციალური ვიზიტი დაიწყო». პირველი არხი - 1TV.GE (վրացերեն). 2025 թ․ հունվարի 16. Վերցված է 2025 թ․ փետրվարի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակա Բոչորիշվիլի» հոդվածին։