Մակարդախոտ իսկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մակարդախոտ իսկական
Մակարդախոտ իսկական
Մակարդախոտ իսկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ցեղ Մակարդախոտ (Galium)
Տեսակ Մակարդախոտ իսկական (G. verum)
Միջազգային անվանում
Galium verum

Մակարդախոտ իսկական (լատ.՝ Galium verum), տորոնազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ բարձրացող ցողուններով, 30-60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Հանգույցներում փնջաձև դասավորված են նեղ գծային տերևները։ Տերևների վերին մակերեսը մուգ կանաչ է, փայլուն, ստորինը՝ թավոտ։ Բազմածաղիկ կիսահովանոցներում հավաքված մանր, հաճելի մեղրահոտով ծաղիկները կազմում են հուրանաձև ծաղկաբույլեր։ Բաժակը բացակայում է, չորս պսակաթերթիկները վառ դեղին են, բութ բլթակներով։ Հարթ պտուղը բաժանվում է երկու կեսի[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է անտառներում, թփուտներում, տափաստաններում միջին լեռնային և մերձալյան գոտիներում։ Հանդիպում է բուլոր մարզերում։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա մասը ծաղկման շրջանում և կոճղարմատները։ Կումարինի հաճելի հոտ ունեցող բույսը, որը պարունակում է դաբաղանյութեր, սապոնիններ, օրգանական թթուներ, միկրոտարրեր, ունի արյունահոսությունը դադարեցնող, լուծողական, ցավազրկող, լեղամուղ և միզամուղ ազդեցություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689