Մակաբույծ բառեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակաբույծ բառեր[1][2] (նույնպես՝ դադարների լրացումներ), լեզվաբանական երևույթ, որն արտահայտված է տվյալ համատեքստում ավելորդ և անիմաստ բառերի օգտագործմամբ։

Շարահյուսորեն «մակաբույծ բառերի» մեծամասնությունը ներածական բառեր են։ «Մակաբույծ բառերի» շարքին չեն դասվում ինքնաբերական խոսքի արտադրության ժամանակ ծագող դադարների լրացումները, որոնք արտահայտվում են երկարատև հնչյուններով («է-է․․․», «ը-մ․․․», «ա-ա․․․» և այլն) և նպատակ ունեն ժամանակ շահել համապատասխան բառը գտնելու համար։

Մյուս կողմից` լեզվաբանների մի մասը (Վլադիմիր Պլունգյան, Ս. Բուրլակ և այլն) ներառում են «մակաբույծ բառերը» դիսկուրսիվ բառերի հասկացության մեջ։

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ «մակաբույծ բառերն» օգտագործվում են բառապաշարի աղքատության և դրա հետ կապված կանոնավոր հապաղումների պատճառով, սակայն մի շարք դեպքերում այդ բառերի վրա, այսպես կոչված, «նորաձևություն» է առաջանում[3][4]։ Հետևաբար, դրանք կարող են գործածել նաև խոսքի հետ խնդիրներ չունեցող մարդիկ։

Որպես կանոն՝ մակաբույծ բառերն առաջանում են սոցիալապես ցանկալի պատասխանի ձևակերպման ժամանակ, խոսողի անկեղծության բացակայության և/կամ հարցի պատասխանի մասին անտեղյակության դեպքում[5]։

«Մակաբույծ բառերը» նույնպես կարող են խոսքի մեջ հայտնվել լոգոֆոբիայի պատճառով։ Երբ մարդը հրապարակային ելույթի պահին գտնվում է հոգեկան սթրեսի վիճակում, ապա անհարմարավետությունից խուսափելու համար ցանկացած ձայնարկություն է օգտագործում ժամանակ շահելու և մտքերը հավաքելու համար։ Հետագայում այդ բառերը կարող են երկար ժամանակ ամրագրվել խոսքի մեջ, ինչպես կակազության դեպքում։

Մակաբույծ բառերը հայերենում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում հաճախ ենթակայից հետո անտեղի ավելացնում են «դա» ցուցական դերանունը։ Օրինակ՝ ասում են՝ «Վիքիպեդիան դա ազատ հանրագիտարան է»։ Այս «դա»-ն հայերենին անցել է ռուսերենից՝ շարահյուսական պատճենման միջոցով (википедия – это свободная энциклопедия), սակայն հայերենում դրա գործածությունը միանգամայն ավելորդ է, քանի որ նախադասությունն արդեն ենթակա ունի։ Հետևաբար, պետք է ասել՝ «Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Розенталь Д. Э., Теленкова М. А. слова-паразиты // Словарь-справочник лингвистических терминов. — М.: Просвещение, 1985. — 399 с.
  2. Ахманова О. С. Слова-паразиты // Словарь лингвистических терминов. — Изд. 2-е, стереотипное. — М.: Советская энциклопедия, 1969. — С. 420. — 40 000 экз.
  3. Как бы великий и типа могучий
  4. Лукин, Е. Ю. Типа неопределенный артикль
  5. Светлана Иванова Я слышу, что вы думаете на самом деле. — М.: Альпина Паблишер, 2014. — 138 с. — ISBN 978-5-9614-4825-2
  6. Մարուքի, Շուշան. ««Սերը ԴԱ մի հրաշք է», «Կապույտը ԴԱ իմ սիրած գույնն է». մակաբույծ բառեր, որ փչացնում են հայերենը». VNews. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.