Մակաբացման աշխատանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մակաբացման աշխատանքներ՝ բաց մշակման դեպքում օգտակար հանածոն ծածկող և ներփակող ապարների հեռացում։ Օգտակար հանածոներից զուրկ մակաբացման ապարները անվանում են դատարկ ապարներ։ Դրանք հեռացվում են դեպի արտաքին կամ ներքին լցակույտերը։ Եթե մակաբացման ապարները (օրինակ՝ կավերը, ավազները, կրաքարերը և այլն) պիտանի են որպես շինանյութ, ապա դրանք հետագա մշակումից (ջարդում, տեսակավորում և այլն) հետո ուղարկում են սպառողին։ Մակաբացման աշխատանքներն ընդգրկում են ապարները հանման նախապատրաստելու պրոցեսները, հանման-բարձման աշխատանքները, փոխադրումը և լցակույտագոյացումը։ Մակաբացման աշխատանքները տարվում են բացահանքի շինարարության ժամանակ՝ արդյունահանման աշխատանքների նախնական ճակատ ստեղծելու համար, և շահագործման ընթացքում՝ այդ ճակատը պահպանելու և ընդլայնելու նպատակով։ Մակաբացման աշխատանքների համար կիրառվում են ապարի զանազան փոխադրամիջոցներ և լցակույտային սարքավորումներ, ինչպես նաև հատուկ համալիրներ։ Մակաբացման աշխատանքները կարգավորվում են մշակման ընդունված համակարգերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 168 CC-BY-SA-icon-80x15.png