Մալու
Մալու | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | իսպ.՝ María Lucía Sanchez Benítez |
Նաև հայտնի է որպես | Malú[1] |
Ծնվել է | մարտի 15, 1982[2] (43 տարեկան) Մադրիդ, Իսպանիա[2] |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կայք | maluweb.com |
Ստորագրություն | |
![]() |
Մալու (իսպ.՝ Malú, ամբողջական անունը՝ Մարիա Լուսիա Սանչես Բենիտես (իսպ.՝ María Lucía Sánchez Benítez), մարտի 15, 1982[2], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի երգչուհի։ Ֆլամենկո ժանրի հայտնի երաժիշտ Պակո դե Լուսիայի զարմուհին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալուն ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Մանուկ հասակից շրջապատված է արվեստով և երաժշտությամբ։ Հայրը՝ Պեպե դե Լուսիան, և մայրը՝ Պեպի Բենիտեսը, երգիչներ են, իսկ նրա հորեղբայր Պակո դե Լուսիան ֆլամենկո ժանրի աշխարհահռչակ կիթառահար է։ Մալուի ավագ եղբայրը՝ Խոսե դե Լուսիան, նույնպես կիթառահար է։
Մալուն սկսել է իր երաժշտական գործունեությունը 15 տարեկանից՝ հիմնական նպատակ ունենալով հնարավորություն ստանալ մասնակցելու դպրոցական պարապմունքներին։ Այդ ժամանակ նա մեծ սպասելիքներ չուներ համաշխարհային երգարվեստից։ Տվյալ պահին Մալուի երաժշտական գործունեությունն արդեն ունի ավելի քան 15 տարվա պատմություն, նա ունի 9 ստուդիական սկավառակ, 4 հավաքածու և ակտիվորեն հանդես է գալիս հյուրախաղերով։
Բեմական կյանքից բացի նա հայտնի է տարբեր բարեգործական կազմակերպությունների միջոցառումներին մասնակցությամբ, ինչպիսիք են՝ Կարմիր խաչ, Unicef, Save the Children (Փրկենք երեխաներին), AECC։ Մալուն նաև ակտիվորեն զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ՝ այդ թվում՝ Mascoteros solidarios կազմակերպության հետ միասին[3][4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Վաճառքի քանակ Իսպանիայում |
---|---|---|
1998 | Aprendiz
|
400 000 |
1999 | Cambiarás
|
150 000 |
2001 | Esta Vez
|
300 000 |
2003 | Otra Piel
|
50 000 |
2004 | Por Una Vez
|
70 000 |
2005 | Malú
|
150 000 |
2006 | Desafío
|
80 000 |
2007 | Gracias
|
41 448 |
2009 | Vive
|
40 000 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cope.es/programas/la-noche-de-adolfo-arjona/noticias/malu-clave-del-exito-jefa-musica-20210920_1506654
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Deutsche Nationalbibliothek Record #138140022 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Malú, un paseo por su vida». [[|Lecturas]] (RBA Editores). 6 de marzo de 2014. ISSN 2014-606X. OCLC 828281256. Consultado el 5 de abril de 2017.
- ↑ Los 40 Principales (11 de abril de 2014). «Malú y los números que dan forma a su vida». Los 40 Principales (Madrid: PRISA Radio). Consultado el 5 de abril de 2017.