Մալոզեմելյան տունդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մալոզեմելյան տունդրա, դաշտավայր Տիմանի բլրաշարի և ստորին Պեչորայի միջև, ՌԽՖՍՀ-ի Արխանգելսկի մարզի Նենեցական ինքնավար օկրուգի սահմաններում։

Ռելիեֆը հարթավայրային է, ճահճոտ։ Կան ջերմակարստային և սառցադաշտային լճեր։ Կլիման խիստ է՝ երկարատև ձմեռներով, կարճ ու զով ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 16-ից մինչև -17 °C է, հուլիսինը՝ 8-12 °C, տարեկան տեղումները՝ 300-350 մմ։ Տարածված է տունդրան։ Զբաղվում են եղջերվապահությամբ, ձկնորսությամբ և մորթեղենի արդյունագործությամբ։ Կա ձկնարդյունաբերություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 163 CC-BY-SA-icon-80x15.png