Մալյորկայի բռնազավթումն իտալացիների կողմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալյորկայի ռազմակալումն իտալացիների կողմից
Guerra civil española montaje.png
'
Թվական 1936-1939 թվականներ
Վայր Մալյորկա, Բալեարյան կղզիներ, Իսպանիա
Արդյունք Բալեարյան կղզիների բռնակցումն Իտալիային
Հակառակորդներ
Իսպանիա Իսպանիայի երկրորդ հանրապետություն Իտալիա Իտալիայի թագավորություն
Իսպանիա Ֆրանկիստական Իսպանիա
Հրամանատարներ
Իսպանիա Ալբերտո Բայո
Իսպանիա Մանուել Ուրիբարի
Իտալիա Արկոնովալյդո Բոնակորսի
Իսպանիա Գարսիա Ռուիզ

Մալյորկայի իտալական ռազմակալումը տեղի է ունեցել 1936-1939 թվականներին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Իտալիան ներքաշվել է պատերազմական գործողությունների մեջ 1936 թվականին՝ Բալեարյան կղզիների տարածքը ռազմակալելու նպատակով[1]:

Դրանով իսկ նրանք կկարողանային կապ հաստատել Ֆրանսիայի իտալական տիրույթների, Հյուսիսային Աֆրիկայի իտալական գաղութների, Ջիբրալթարի, ինչպես նաև Մալթայի հետ[2]: Ռազմական գործողությունների արդյունքում իտալացիները զբաղեցրեցին  ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող երկու քաղաքներ՝ Ալկուդիան և Պալման[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմում իտալական դիվերսիոն խմբերը ղեկավարում էր Արկոնովալյդո Բոնակորսին, որ մասնակցել էր Մալյորկա կղզու գրավմանը:

Կղզու գրավումից հետո Բոնակորսկին Մալյորկայում հայտարարել է իտալական անժամկետ տիրապետություն: 

Կղզու ռազմակալման ընթացքում իտալացի ռազմահրամանատարը եղել է Մալյորկայի դաժան ահաբեկչության նախաձեռնողը, որի զոհ գնացին ավելի քան 3000 մարդ, որոնց մեծ մասը կոմունիստներ էին: Այդ թվում էին նաև բոլոր բանտարկյալները[4][5]:

Նա վերանվանել է Մալյորկայի գլխավոր փողոցը, այն կոչելով հռոմեական փողոց[6]: Ավելի ուշ կղզու ռազմակալման գործողությունների մասնակիցները պարգևատրվել են արիության մեդալներով:

Մալյորկան վերածվեց Իտալիայի ռազմաօդային ուժերի ավիաբազայի: Այստեղից իտալական օդուժը կարողանում էր հետախուզական այցեր կատարել դեպի Իսպանիայի ափամերձ շրջաններ: Իտալացինեն ամեն կերպ փորձում էին խուսափել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ ռազմական բախումներից: Այուսուամենայնիվ Իտալիան շարունակում էր բռնազավթել Իսպանիայի տարածքները: 1938 թվականի հունվարին Բալեարյան կղզիներում կայանված իտալական ուժերի թիվն աճել է 2 անգամ: Իտալացիները հաճախակի հարձակումներ էին գործում հանրապետական իսպանացիների վրա: Իսպանացիների իտալական ռմբակոծությունների պատճառը համարում էին ֆրանսիական սադրիչ գործողությունների արդյունք:

1939 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայի քաղաքացիական պատերազմն ավարտվեց գեներալ Ֆրանկոյի հաղթանակով: Իտալական ուժերը ռազմախուժեցին Ալբանիա և սկսեցին բռնազավթել Բալկանյան թերակղզու տարածքը: Իտալիայի ֆաշիստական առաջնորդ Բենիտո Մուսոլինին հրամայեց դուրս բերել իտալական զորքերն Իսպանիայի անդրծովյան տարածքներից: Պատճառն այն էր, որ Իտալիայի կառավարությունը չէր ուզում հրահրել հարաբերությունները Իսպանիայի հետ, իսկ իտալական զորքերը պետք էին արևելաեվրոպական, մասնավորապես՝ չեխոսլովակական ճակատում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. R. J. B. Bosworth.
  2. John J. Mearsheimer.
  3. LIFE 22 November 1937.
  4. Mr. Ray Moseley.
  5. Raanan Rein.
  6. Abulafia, David. 2001.