Մալխազ Աբդուշելիշվիլի
Մալխազ Աբդուշելիշվիլի վրաց.՝ მალხაზ აბდუშელიშვილი | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1926 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 23, 1998 (71 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական բժշկական համալսարան (1948) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1964) |
Մասնագիտություն | մարդաբան |
Աշխատատու | Թբիլիսիի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Մալխազ Աբդուշելիշվիլի (վրացերեն՝ მალხაზ აბდუშელიშვილი, նոյեմբերի 28, 1926, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 1998, Թբիլիսի, Վրաստան), վրացի անվանի գիտնական, մարդաբանության վրացական դպրոցի հիմնադիրներից մեկը, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Վրաստանի վաստակավոր գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1926 թվականին, Թիֆլիսում։ 1948 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը, 1952 թվականին պաշտպանել թեկնածուական, 1964 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների դոկտորի աստիճան։
1948-1952 թվականներին եղել է շարքային գիտաշխատող, 1952-1959 թթ.՝ ավագ գիտաշխատող, այնուհետև՝ մինչև իր կյանքի ավարտը՝ Վրաստանի գիտությունների ակադեմիայի Իվանե Ջավախիշվիլու անվան պատմության և ազգագրության ինստիտուտի մարդաբանության բաժնի վարիչ։
1964 թվականին Աբդուշելիշվիլուն շնորհվել է Թբիլիսիի պետհամալսարանի պրոֆեսորի կոչում։
1993 թվականին նա ընտրվել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Հեղինակել է տասից ավելի մենագրություններ և շուրջ 200 գիտական հոդվածներ, որոնք գլխավորապես վերաբերում են Վրաստանի, Կովկասի և Հնդկաստանի բնակչության մարդաբանության հիմնահարցերին։
Աբդուշեիշվիլին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր փորձագետ էր մարդաբանության գծով (1964-1998 թթ.), Եվրոպական մարդաբանական ընկերակցության (1973) և Հնդկաստանի մարդու ծագումնաբանության ընկերության պատվավոր անդամ (1975)։
Անվանի գիտնականը վախճանվել է 71 տարկան հասակում՝ 1998 թվականին, Թբիլիսիում։
«Ո՝վ տվեց առաջին հարցը» գիտահանրամատչելի գիրքը, որ մարդ էակի ծագման ու զարգացման, մարդկանց խմբային երգի, մտածողության, լեզվի ու խոսքի ակունքների մասին 2006 թվականին լույս ընծայված և մրցանակի արժանացած հրատարակություն է, նվիրված է Աբդուշելիշվիլու և նրա կյանքի երկար տարիների ընկերոջ՝ ռուս մարդաբան Վալերի Ալեքսեևի հիշատակին[1]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Антропологическая методика (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1992. - 146გვ.
- საქართველოს პალეოსტომატოლოგია. (თანაავტორი). - თბილისი, საბჭოთა საქართველო , 1989. - 167გვ.
- საქართველოს ანთროპოლოგია რკინის წარმოების ფართო ათვისების ხანაში (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1988. - 86გვ.
- კავკასიის ანთროპოლოგია ბრინჯაოს ხანაში (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1982. - 133გვ.
- კავკასიის ანთროპოლოგია ფეოდალურ ხანაში (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1980. - 175გვ.
- კავკასიის მოსახლეობის ანთროპოლოგია ადრეანტიკურ და ელინისტურ ხანაში (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1978. - -111გვ.
- კავკასიის მოსახლეობის ანთროპოლოგია გვიანანტიკურ ხანაში (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1978. - 310გვ.
- კრანიოლოგია (ავტორი). - თბილისი, განათლება, 1976. - 270გვ.
- Антропология древнего и современного населения Грузии (თანაავტორი). - თბილისი, მეცნიერება, 1964. - 208გვ.
- "Kranology of the population of the old and modern Caucasus" (a monograph), Tbilisi, 1966
- "The genesis of the aboriginal population of the Caucasus in the light of Anthropological data" (a monograph), Tokyo, 1968 (in English)
- "New data of Anthropology of Northern India" (a monograph), Moscow, 1980 (English summary)
- "New material about the Anthropology of Western India" (a monograph), Moscow, 1982 (in Russian, English summary)
- "Paleostomatology of Georgia" (a monograph), Tbilisi, 1989 (Co-author M. Inashvili. In Georgian, English summary)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ბიოგრაფიული ლექსიკონი — მალხაზ აბდუშელიშვილი — საქართველოს პარლამენტის ეროვნული ბიბლიოთეკა
|
- Նոյեմբերի 28 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1998 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք Թբիլիսիից
- Վրացի մարդաբաններ
- Վրացի գիտնականներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Վրացի պրոֆեսորներ
- Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ