Մալթուսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մալթուսականություն, ազգաբնակչության մասին բուրժուական տեսություն, ըստ որի աշխատավորների դրությունը որոշվում է ոչ թե կապիտալիզմի սոցիալական պայմաններով, այլ բնության «մըշտընջենական» օրենքներով (իբր՝ գոյամիջոցների աճը ետ է մնում ազգաբնակչության աճից)։ Կոչվել է հեղինակի՝ Թ. Ռ. Մաւթոաի անունով։ Նշելով բնակչության վերարտադրության մեջ կենսաբանական գործոնների որոշիչ նշանակությունը, Մալթուսը պնդում էր, որ բնակչությունն ունի երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու միտում, իսկ գոյամիջոցներն ավելանում են միայն թվաբանական պրոգրեսիայով, որի հետևանքով բնակչության մի մասը մնում է անգործ ու քաղցած։ Այդ «ավելորդ» բնակչությունը, իբր, խախտում է հասարակության զարգացման բնականոն ընթացքը և, ըստ Մալթուսի, անհրաժեշտություն է դառնում այն վերացնել սովի, պատերազմների, համաճարակների միջոցով։ Բացահայտելով Մալթուսականության հակագիտական էությունը, մարքսիզմ-լենինիզմի դասականները ցույց տվեցին, որ չկան և չեն կարող լինել «ազգաբնակչության բնական մշտնջենական օրենքներ», ինչպես նաև «հողի բերրիության նվազման օրենք» (որը վկայակոչում էր Մալթուսը), իսկ բնակչության վերարտադրության օրինաչափությունները պայմանավորված են տվյալ հասարակության սոցիալ-տնտեսական առանձնահատկություններով։ Բացարձակ գերբնակչություն լինել չի կարող, կապիտալիստական հասարակարգում գոյություն ունի հարաբերական գերբնակչություն (գործազրկություն), որը կապիտալիստական մեքենայական արտադրության հետևանք է, աշխատանքի ու կապիտալի միջև հակասության արտահայտություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png