Մալավատխ Պուրնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալավատխ Պուրնա
տելուգու՝ మాలవత్ పూర్ణ
Malavath Poorna.jpg
Ծնվել էհունիսի 10, 2000(2000-06-10) (19 տարեկան)
ԾննդավայրTelangana, Հնդկաստան[1]
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունլեռնագնաց
Կայքmalavathpoorna.co

Մալավատխ Պուրնա (տելուգու՝ మాలవత్ పూర్ణ, անգլ.՝ Malavath Purna հունիսի 10, 2000(2000-06-10), Telangana, Հնդկաստան[1] [2] կամ Malavath Poorna[3][4];[5]) հնդիկ լեռնագնաց, Ջոմոլունգմայի գագաթը բարձրացած ամենաերիտասարդ աղջիկն է։ Ջոմոլունգմայի գագաթն է բարձրացել 2014 թվականի մայիսի 25–ին, այդ ժամանակ եղել է 13 տարեկան և 11 ամսական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալավատխ Պուրնան ծնվել է 2000 թվականի հունիսի 10–ին՝ Պակալա գյուղում (Հնդկաստան, Նիզամաբադ, Տելանգանա[3] (այլ տվյալներով՝ Կալիվերի (Kaliveri)[5] կամ Տադվաի Tadwai[4]), տեխսիլ [3] նիզամադադի շրջան Տելանգանա նահանգ, Հնդկաստան[5]։

Հայրը՝ Դևիդաս Մալավատխ (Devidas Malavth), մայրը՝ Լակշմի (Laxmi)[5] (կամ Լակշմի Մալավատխ (Lakshmi Malavath)[3]), ծնողները Կալիվերի գյուղում վարձու գյուղատնտեսական աշխատանքներ կատարողներ են,[3][5]։ Մալավատխ Պուրնին ունի մեծ եղբայր, որը 2014 թվականին ավարտել է պոլիտեխնիկական կրթությունը[3]։ Ընտանիքը պատկանում է «Lambada clan (ST)» ցեղախմբին [3]։

2010 թվականից [3] սովորել է սոցիալական ուղղություն ունեցող գիշերօթիկ դպրոց Գուրուկուլ Պատաշալայում (Gurukul Patashala)[4]  որը գտնվում է Անդխրա–Պրադեշ նահանգում (անգլ.՝ Andhra Pradesh Social Welfare Residential School), և տեղակայված է Թխավդաի գյուղում (Thadwai)[2], հետո՝ հիմալայան ալպինիզմի Ջանգջիլյան համալսարանում (անգլ.՝ Darjeeling Himalayan Mountaineering Institute)[2][5]։ Նույն հաստատություններում սովորել է նաև լեռնագնացության նրա գործընկեր 17-ամյա Սադխանապալլի Անանդ Կումարը[5]։

Ջոմոլունգմա բարձրանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալավատխ Պուրնան և Անանդ Կումարը ընտրվել են 2013 թվականին լեռնագնացության գիշերօթիկ դպրոցի արշավախմբի ղեկավարության կողմից նահանգում անցկացվող ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր օգնել առավել աղքատ ընտանիքների և հեռավոր գյուղերի երեխաներին ուսում ստանալու։ Անդխրա–Պրադեշ նահանգի բոլոր 299 գիշերօթիկ դպրոցներից ընտրել են ամենատաղանդավոր 108 սովորողների, և ուղարկել են նրանց (Տելանգանա) նահանգ՝ Բխոնգիր գյուղ ուսուցման հատուկ կուրս անցնելու համար|en|Bhongir, Telangana|Bhongir ։ Հետո այդ 108 սովորողներից թեստի արդյունքներով ընտրել են 20 լավագույների, որոնց ուղարկել են հիմալայան ալպինիզմի Դարջիլինգյան համալսարան՝ լեռնագնացության պատրաստվածություն անցնելու համար,այն անց է կացվել 2013 թվականի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 16–ը։ Մալավատխ Պուրնան այնտեղ լավագույներից մեկն է եղել, ստացել է ամենաբարձր՝ («A» grade) միավորը՝ Կանչենջանգա բարձրանալու համար և վերջնականապես ընտրվել է Ջոմոլունգմա բարձրացող արշավախմբի կազմում[2]։

2014 թվականի ապրիլի 4–ին Մալավատխ Պուրնան և Անանդ Կումարը Կատմանդուից մեկնել են դեպի Ջոմոլունգմա[2]։ Արշավը տևել է 52 օր[4]։ Ապրիլի 18–ին նրանց վերելքի ճանապարհին տեղի է ունեցել Ջոմոլունգմա բարձրանալու պատմության ամենախոշոր աղետներից մեկը․ (2014) թվականի Ջոմոլունգմայի ձնահոսքը, որի պատճառով մահացել է 16 մարդ, ևս 9–ը տուժվել են։ Ուղեկցորդները գործադուլ են հայտարարել, շատ լեռնագնացներ որոշել են հրաժարվել լեռ բարձրանալուց, սակայն Պուրնան և Անանդը չեն վնասվել և , անկախ ամեն ինչից, որոշել են բարձրանալ մինչև սարի գագաթը։

Մայիսի 25–ին՝ Նեպալի ժամանակով ժամը 5:55–ին Պուրնան և Անանդը հասել են Ջոմոլունգմայի գագաթ[2]։

Բարձրանալուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելանգանա նահանգի վարչապետ Կ. Չանդրասեկար Ռաօն (ռուս.՝ K. Chandrasekhar Rao) Մալավատխ Պուրնային և Անանդ Կումարին յուրաքանչյուրին 2,5 միլիոն հնդկական ռուփի դրամական պարգևատրում է արել [6]։ Այդքան պարգևավճար է ստացել նաև մարզիչ Շեկար ԲաբունB. Shekhar Babu, որը նախապատրաստել է նրանց լեռնագնացության համար[6]։

Մալավատխ Պուրնան և Անանդ Կումարը ստացել են նաև հինգ հեկտար (nobr|2,025 հա) գյուղատնտեսական հող՝ անվճար արտեզյան հորով և էլեկտրացանցին միացված, ինչպես նաև առաջին տարվա համար կապիտալ ներդրումով[6]։

Պուրնայի ծնողները The Times of India թերթին տված հարցազրույցում ասել են[2]:

Մենք այնքան երջանիկ ենք, որ մեր աղջիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Մենք գիտենք, որ նա հեռու կգնա։ Նրա մոտ փայլուն է ստացվում ոչ միայն սովորելն, այլ նաև արկածները։

Նրա եղբայրը՝ Նարեշը (Naresh) հայտնել է, որ նույնպես ցանկանում է բարձրանալ Ջոմոլունգմա և երբևէ կանի դա։[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոմերո Ջորդան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 lire en ligne
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «13-year-old Purna becomes youngest girl to scale Everest» (անգլերեն)։ The Times of India։ 2014-05-26։ Վերցված է 2015-01-09 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «About M. Poorna Swaero»։ Champions (անգլերեն)։ Operation Everest։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-20-ին։ Վերցված է 2015-01-09 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Menon Amarnath K (2014-05-25)։ «A record-breaker at just 13: Meet the Indian girl who is the youngest female ever to scale Everest»։ Mail Online India (անգլերեն) (Daily Mail)։ Վերցված է 2015-01-09 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Singh Archana.։ «Malavath Purna» (անգլերեն) 
  6. 6,0 6,1 6,2 «CM K Chandrasekhar Rao announces reward for Malavath Poorna and Sadhanapalli Anand Kumar»։ Deccan Chronicle (անգլերեն)։ 2014-06-15։ Վերցված է 2015-01-09 

7. Malavath Purna | The Youngest Girl To Climb Mount Everest By Trendook 2019-4-25