Jump to content

Մալայզիայի բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալայզիայի բորսա
պատկերանիշ
Տեսակֆոնդային բորսա և ձեռնարկություն
Երկիր Մալայզիա
ՇտաբExchange Square, Կուալա Լումպուր, Մալայզիա
Կազմակերպչական և իրավական ձևBerhad?[1]
Հիմնադրվել է1964
Գործակիցների քանակ614 մարդ
Կայքbursamalaysia.com(անգլ.)
 Bursa Malaysia Վիքիպահեստում

Մալայզիայի բորսա (Bursa Malaysia, KLSE), Մալայզիայում գործող ֆոնդային բորսա է։ Այն ԱՍԵԱՆ-ի խոշորագույն բորսաներից մեկն է[2]։ Գտնվում է Կուալա Լումպուրում, այդ իսկ պատճառով նախկինում հայտնի է եղել որպես Կուալա Լումպուրի ֆոնդային բորսա (KLSE)։ Այն ապահովում է գործարքների ամբողջական ինտեգրում՝ առաջարկելով տարադրամի փոխանակման և նմանատիպ ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ առևտուրը, հաշվարկային, քլիրինգային և խնայողական ծառայությունները[3]։

Մալայզիայի Արժեթղթերի հանձնաժողովի հետ միասին, ֆոնդային բորսան կարգավորում է Մալայզիայի կապիտալի շուկան և իր հնարավորությունների միջոցով իրականացնում է բաժնետոմսերի, պարտատոմսերի և ածանցյալ գործիքների շուկաներում կարգ ու կանոնի հաստատման և պահպանման պարտականությունը[4]։

Մալայզիական բորսան հիմնադրվել է 1930 թվականին, երբ Սինգապուրի Բրոքերների Ասոցիացիան դարձավ արժեթղթերի պաշտոնական կազմակերպություն Մալայայում: 1937 թվականին այն վերագրանցվեց որպես Մալայայի Բրոքերների Ասոցիացիա, բայց այն դեռևս չէր իրականացնում բաժնետոմսերի հանրային առևտուր: 1960 թվականին կազմավորվեց Մալայայի ֆոնդային բորսան, իսկ 1960 թվականի մայիսի 9-ից սկսվեց արժեթղթերի հանրային առևտուրը: 1961 թվականին ներկայացվեց տեղեկատախտակային համակարգ (BBS) երկու առևտրային վայրերում՝ մեկը Սինգապուրում և մյուսը Կուալա Լումպուրում: Երկու բորսաները կապված էին ուղղակի հեռախոսային գծերով, ուստի նույն բաժնետոմսերը ցուցակված էին երկու տեղեկատախտակներում նույն գներով, ինչն էլ թույլ էր տալիս ստեղծել միասնական, արդյունավետ շուկա:

Մալայզիայի ֆոնդային բորսան պաշտոնապես կազմավորվեց 1964 թվականին, և հաջորդ տարի, Սինգապուրի Մալայզիայից անջատման հետ մեկտեղ, բորսան շարունակեց գործել որպես Մալայզիայի և Սինգապուրի ֆոնդային բորսա (MSSE):

1973 թվականին, երբ Մալայզիայի և Սինգապուրի միջև արժույթի փոխանակման համակարգը դադարեցվեց, SEMS-ը բաժանվեց, առանձնացան Կուալա Լումպուրի ֆոնդային բորսան (KLSEB) և Սինգապուրի ֆոնդային բորսան (SES): Սակայն, մալայզիական ընկերությունները շարունակում էին ցուցակվել SES-ում և հակառակը: Նոր, սահմանափակ երաշխիքներով Կուալա Լումպուրի ֆոնդային բորսան (KLSE) ստանձնեց KLSEB-ի գործառույթները որպես բորսա: 1994 թվականին այն վերանվանվեց Կուալա Լումպուրի ֆոնդային բորսա:

Այն նաև ամբողջությամբ դադարեցրեց CLOB (Կենտրոնական սահմանային պատվերի գիրք) առևտուրը՝ անորոշ ժամանակով սառեցնելով մոտ 4.47 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ բաժնետոմսեր, այդ կերպ ազդելով 172,000 ներդրողների վրա, որոնց մեծ մասը Սինգապուրցիներ էին[2][3][4]։

Կուալա Լումպուրի ֆոնդային բորսան (KLSE) վերակազմակերպվեց և 2004 թվականին վերանվանվեց Մալայզիայի բորսա (Բիրժա Մալայզիա): Այն բաղկացած է Գլխավոր տեղեկատախտակից, Երկրորդ տեղեկատախտակից և MESDAQ-ից (այժմ ACE շուկա)՝ ընդհանուր 397.39 միլիարդ ԱՄՆ դոլար շուկայական կապիտալիզացիայով:

2024 թվականի մայիսի 7-ին Մալայզիական բորսայի շուկայական կապիտալիզացիային առաջին անգամ հասավ 2 տրիլիոն ռինգիտին[5][6]։

  1. Global LEI index
  2. 2,0 2,1 «Overview». www.bursamalaysia.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022-03-30-ին.
  3. 3,0 3,1 «Գլուխ 5: Ներդրումները Մալայզիայում». Asia Times. 2000 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 9.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. 4,0 4,1 «Overview». www.bursamalaysia.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022-05-19-ին.
  5. Aman, Azanis Shahila (2024-05-08). «Malaysian equities market cap hits RM2 trillion, FBM KLCI at more than two-year-high | New Straits Times». NST Online (անգլերեն). Վերցված է 2024-05-24-ին.
  6. «Bursa Malaysia hits all-time high market capitalisation of more than RM2 trillion». The Star (անգլերեն). Վերցված է 2024-05-24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Economy of MalaysiaԿաղապար:Stock exchanges top 20Կաղապար:World Federation of Exchanges

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալայզիայի բորսա» հոդվածին։