Մալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մալ (արաբ, «ունեցվածք», «եկամուտ»), հարկատեսակ, որով Զաքարյան Հայաստանում (XII դ. վերջ-XIII դ. 1-ին կես) հարկվել է հողը, իսկ մոնղոլական (XIII-XIV դդ.) և իրանական (XVI-XVIII դդ.) տիրապետության շրջաններում՝ ամբողջ ունեցվածքը։ Գրիգոր Ակներցի և Կիրակոս Գանձակեցի պատմիչները մոնղոլական տիրապետության շրջանում գանձվող պետական հարկերի մեջ առաջինը հիշատակել են Մալը, ժամանակակից պատմագիր Ռաշիդադդին այն համադրել է հողահարկին (խարաճին)։ Ուսումնասիրողների մի մասը Մալը համարում է դրամավճար, հողահարկ, մյուսը՝ ընդհանրապես հարկ (լայն առումով) և հողահարկ (նեղ առումով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 145