Մաի Շարոենպուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաի Շարոենպուրա
Maicharoenpura.jpg
Ծնվել էհունվարի 5, 1969(1969-01-05)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԲանգկոկ, Թաիլանդ[2]
ՔաղաքացիությունFlag of Thailand.svg Թաիլանդ
Մասնագիտություներգչուհի և կինոդերասանուհի
Mai Charoenpura Վիքիպահեստում

Մաի Շարոենպուրա (թաի.՝ ใหม่ เจริญปุระ, հունվարի 5, 1969(1969-01-05)[1], Բանգկոկ, Թաիլանդ[2]), հայտնի է նաև Մաի Սիրիուիմոլ (թաի.՝ ใหม่ สิริวิมล) նախկին բեմական անունով, թաիլանդցի երգչուհի և դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թայլանդում, Բանգկոկում: Թայլանդացի դերասան Սուրին Շարոենպուրայի (բեմական անունը` Ռաջ Ռոնափոփ) և Վինի Սոնտիկուլի չորս դուստրերից մեկն է: Նա ունի երեք քույր` Վենիկ Ուայթը, Վիպավի Մագուայրը և խորթ քույր, դերասանուհի Ինտիրա Յարոենփուրան: Մաին կրթություն է ստացել Անգլիայում՝ Ֆարինգթոնի դպրոցում։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երգչուհի 1989 թվականից սկսած Շարոենպուրան թողարկել է տասնյակ ալբոմներ, երաժշտական տեսահոլովակներ և ելույթ ունեցել բազմաթիվ համերգների ժամանակ։

2007 թվականին Շարոենպուրան Մանչեստրում ելույթ է ունեցել Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրայի կազմակերպած համերգին, որով վերջինս նշում էր Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային ակումբը ձեռք բերելը[3]:

Թողարկել է հետևյալ ալբոմները.

  • 1-ին ไม้ม้วน (1989, 2532)
  • 2-րդ ไม้ขีดไฟ (1990, 2533)
  • 3-րդ ความลับสุดขอบฟ้า (1992, 2535)
  • 4-րդ ผีเสื้อกับพายุ (1994, 2537)
  • 5-րդ ชีวิตใหม่ (1997, 2540)
  • 6-րդ แผลงฤทธิ์ (1998, 2541)
  • 7-րդ คนเดียวในหัวใจ (2002, 2545)
  • 8-րդ Always ใหม่เสมอ (2006, 2549)

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1980-ական թվականներից` Շարոենպուրան հանդես է եկել Թայլանդի տարբեր հեռուստաալիքներում և ֆիլմերում: Որպես դերասանուհի, նրա առավել հայտնի դերը Փրինգի կերպարն է Կհոն Րերնգ Մուանգ ֆիլմում(թաի.՝ นน .ริงเมือง)[4]: Նա միջազգային ճանաչում է ստացել 2001 թվականին` ռեժիսոր Չատրիչալերմ Յուկոլի «Սուրիոտայի լեգենդը» ֆիլմում չարագործ Լեդի Սրիսուդաչանի կերպարի համար. ֆիլմ ԱՄՆ-ում թողարկվել 2003 թվականին: 2010 թվականին Շարոենպուրան հայտնվել է «Մահացիր բռնի մահով» սարսափ ֆիլմի կինոալմանախում` Աքարա Ամարտթայակուլի և Սուպաքսորն Հայմոնգկոլի հետ միասին[5]:

Նրա մյուս ֆիլմերից են «Հիշողությունը» և «Մսաղացը»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Freebase Data DumpsGoogle.
  3. «Thai fever hits City»։ The Nation (Thailand)։ 2007-08-06։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-24-ին։ Վերցված է 2007-08-07 
  4. «'27ปีของใหม่เจริญปุระ'»։ www.komchadluek.net (th-TH)։ 2011-08-22։ Վերցված է 2018-11-04 
  5. Thai Horror Anthology Wants You To 'Die a Violent Death'. Bloody-disgusting.com. March 9, 2010. Retrieved on 2012-06-23.