Մաիկկի Ֆրիբերգ
Մաիկկի Ֆրիբերգ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1861[1] |
Ծննդավայր | Kankaanpää, Սատակունա, Ֆինլանդիա |
Մահացել է | նոյեմբերի 6, 1927 (66 տարեկան) կամ 1927[2] |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Բեռնի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, գրող, խմբագիր և սուֆրաժիստ |
Աշխատավայր | Հելսինկիի համալսարան |
Maikki Friberg Վիքիպահեստում |
Մարիա (Մաիկկի) Էլիզաբեթ Ֆրիբերգ (շվեդ.՝ Maria (Maikki) Elisabeth Friberg, հունվարի 5, 1861[1], Kankaanpää, Սատակունա, Ֆինլանդիա - նոյեմբերի 6, 1927 կամ 1927[2], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆին ուսուցչուհի, ամսագրի խմբագիր, սուֆրաժիստ և պացիֆիստ։ Առավել հայտնի է դարձել Ֆինլանդիայի կանանց շարժմանը մասնակցելով, հատկապես` որպես Ֆինլանդիայի կանանց ասոցիացիայի նախագահ (ֆին. Suomen Naisyhdistys), ինճպես նաև` որպես «Կանացի ձայն» ամսագրի հիմնադիր և խմբագիր։ Շատ է ճամփորդել՝ պատմելով Ֆինլանդիայի մասին արտասահմանում։ Մասնակցել է միջազգային կոնֆերանսների և տպագրվել է արտասահմանյան մամուլում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Էլիզաբեթ Ֆրիբերգը ծնվել է 1861 թվականի հունվարի 5-ին, Կանկաանպիա քաղաքում՝ Կառլ Արվիդ Ֆրիբերգի և Ֆաննա Ադելաիդա Բոյերի ընտանիքում։ Հոր վաղաժամ մահից հետո նրա մայրը երեխաների հետ տեղափոխվել է Տամպերե, որտեղ հյուրատուն է բացել։ Ֆրիբերգը սովորել է Հելսինկիի շվեդական օրիորդաց դպրոցում, որտեղ նա ընդունվել է՝ ուսուցիչների պատրաստման դասընթացն ավարտելուց հետո։
1883 թվականին Ֆրիբերգը Հելսինկիի ազգային միջնակարգ դպրոցում աշխատանքի է անցել որպես ուսուցչուհի, այնտեղ մնացել է մինչև 1912 թվականը։ Սովորել է Բեռլինում և Ցյուրիխում, 1897 թվականին ավարտել է Բեռնի համալսարանը։ Դրանից հետո Ֆրիբերգը Բրյուսելի համալսարանում տնտեսագիտության վերաբերյալ դասախոսությունների է հաճախել։ Տիրապետել է գերմաներենի, ֆրանսերենի և անգլերենի։ Մինչև 1906 թվականը կրթական նպատակով հաճախ է այցելել Եվրոպա՝ կատարելագործելով դասավանդման իր մեթոդները[4]։
1906 թվականին ճանապարհորդության ընթացքում Ֆրիբերգը հետաքրքրվել է կանանց շարժմամբ՝ այցելելով տարբեր համագումարներ և կոնգրեսներ, որտեղ նա հաճախ ներկայացրել է Կանանց ասոցիացիաների միությունը (շվեդ.՝ Kvinnosaksförbundet Unionen)։ Նույն թվականին Կոպենհագենում Կանանց միջազգային դաշինքի հանդիպման ժամանակ նրա խոսքը կանանց ընտրական իրավունքի մասին լավ է ընդունվել հասարակության կողմից, քանի որ այդ տարի ֆին կանայք ձայնի իրավունք էին ստացել։ Այդ ժամանակ Ֆրիբերգին հատկապես հետաքրքրում էին խաղաղասիրակամ թեմաները։ Միևնույն ժամանակ շարունակել է գիտելիքներ տարածել Ֆինլանդիայի մասին՝ դասախոսություններ կարդալով Գերմանիայում, Ավստրիայում և Դանիայում` ֆիննական և սաամական դպրոցների մասին` պատմելոբ նաև ֆիննական ինքնավարության սահմանափակումների վերաբերյալ ռուսական իշխանությունների քաղաքականության մասին[3]։
Ունենալով 30 տարվա հաջող մանկավարժական փորձ՝ Ֆրիբերգը 1912 թվականին դիմում է ներկայացրել Հելսինկյան ազգային դպրոցների տեսուչի տեղակալի պաշտոնի համար, սակայն պաշտոնը ստացել է Հուսս Մաթսոնը։ Ֆրիբերգը այնքան վշտացած էր, որ որոշել է թողնել մանկավարժությունը` նախընտրելով իր ժամանակը նվիրել կանանց իրավունքների համար պայքարին[5]։
Լինելով Ֆին կանանց ասոցիացիայի անդամ 1889 թվականից, դրա վարչության անդամ` 1907-1924 թվականներին, Արհմիությունների ասոցիացիայի անդամ, որ ինքն էր հիմնել 1892 թվականին և ղեկավարել 1920-1927 թվականներին[6], Ֆրիբերգը նաև ակտիվորեն մասնակցում էր Խաղաղության ֆիննական ասոցիացիային (Finlands Fredsförbund): Նաև հոդվածներ է հրապարակել ֆիննական և արտասահմանյան թերթերում, հիմնել է իր սեփական «Կանացի ձայն» ամսագիրը (Naisten Ääni) 1905 թվականին, որի խմբագիրն է եղել մինչև իր մահը։ 1909 թվականին այդ հրատարակչությունում նա հրապարակել է Լոնդոնում կանանց միջազգային դաշինքի կոնգրեսի մասին զեկույցը։
Մայկի Ֆրիբերգը մահացել է Հելսինկիում, 1927 թվականի նոյեմբերի 6-ին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Maikki Friberg (շվեդերեն) — SLS.
- ↑ 2,0 2,1 2,2 KANTO – Kansalliset toimijatiedot — NatLibFi.
- ↑ 3,0 3,1 Hvenegård-Lassen, Helle Sophie Alberti: kvindesagspioner og førstedame i Kvindelig Læseforening. — BoD – Books on Demand, 2008. — С. 69—. — ISBN 978-87-7691-243-7
- ↑ Hietala, Merjatta. «Friberg, Maikki» (շվեդերեն). Biografiskt lexikon för Finland.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ 5,0 5,1 Hietala, Merjatta. «Friberg, Maikki» (շվեդերեն). Biografiskt lexikon för Finland.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Hvenegård-Lassen, Helle Sophie Alberti: kvindesagspioner og førstedame i Kvindelig Læseforening. — BoD – Books on Demand, 2008. — С. 69—. — ISBN 978-87-7691-243-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաիկկի Ֆրիբերգ» հոդվածին։ |
|