Մաժան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մաժան քրմապետ, մ.թ.ա. 2-րդ դարի հեթանոս քուրմ, հայոց արքայազն։ Արտաշես Ա-ի՝ իր հոր կողմից նշանակվել է Անի-Կամախի Արամազդի տաճարի քրմապետ։ Ըստ Մովսես Խորենացու, երբ Հռոմի Տրայանոս կայսրը հարձակվում է Հայաստանի վրա, Մաժանը նրան ընդառաջ է գնում նրան և ասում.
Գիտցիր, ով թագավոր, եթե Արտավազդին ու Տիրանին երկրից դուրս չքշես և հայոց զորքերը Զարեհին չվստահես` հարկերն առանց դժվարության չեն հասնի քեզ - Մովսես Խորենացի.գիրք Բ, ԾԵ
|
Սակայն չլսելով Մաժանին Տրայանոսը հետ է դառնում, իսկ Արտավազդն ու Տիրանը իմանալով իրենց եղբոր դավաճանության մասին սպանում են նրան։ Մաժանը թաղվում է Բագավանում, ինչպես բոլոր հայոց քրմապետերը։ Բնականաբար Խորենացու մոտ կա ժամանակագրական անճշտություն, քանի որ Տրայանոսը գահակալել է մ.թ. 2-րդ դարում։ Հավանաբար Տրայանոսին պատմահայրը շփոթում է որևէ այլ հռոմեացի զորավարի հետ։