Մաթիլդա Էրնկրանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաթիլդա Էրնկրանս
Socialdemokrat.Matilda Ernkrans 1c301 5961.jpg
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Örebro University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 12, 1973(1973-03-12) (48 տարեկան)
Ծննդավայր Hallsberg Municipality, Էրեբրու, Շվեդիա
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա

Մաթիլդա Էլիզաբեթ Էրնկրանս (շվեդերեն՝ Matilda Elisabeth Ernkrans, մարտի 12, 1973(1973-03-12), Hallsberg Municipality, Էրեբրու, Շվեդիա), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, 2019 թվականի հունվարի 21-ից՝ Լյովենի կառավարության բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարար[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթիլդա Էրնքրանսը Յան Կարլսոնի (շվեդերեն՝ Jan Karlsson) և Կարիտա Էրնկրանսի (շվեդերեն՝ Carita Ernkrans) դուստրն է[3]։ 1995-ից մինչև 2002 թվականը Էրեբրուի համալսարանում ուսումնասիրել է քաղաքագիտություն, տնտեսություն ու սոցիոլոգիա[4]։ Էրնկրանսը նախկինում աշխատել է որպես աշխատանքի տեղավորման գործակալ։

Մաթիլդա Էրնքրանսը Հալսբերգի քաղաքապետարանի քաղաքային խորհրդում ընտրվել է 1995 թվականին և նախագահի տեղակալ է եղել 2003 թվականից մինչև 2007 թվականը։ Նա եղել է ավագանու անդամ 1994-2002 թվականներին[3]։

Էրնկրանսը 2002 թվականից Ռիքսդագի անդամ է[5], նա ընտրվել է Էրեբրուի շրջանում սկզբում որպես պատգամավոր, իսկ 2006 թվականի փետրվարից՝ որպես մշտական անդամ։ 2018 թվականի մարտին Էրնկրանսը դարձել է կրթության կոմիտեի նախագահ, ինչպես նաև 2004-2006 թվականներին մշակույթի կոմիտեի և սոցիալական ապահովության կոմիտեի նախկին անդամ, ինչպես նաև 2010-2018 թվականներին շրջակա միջավայրի և գյուղատնտեսության կոմիտեի նախագահ։ Նա նաև ընտրվել է որպես սոցիալական ապահովության կոմիտեի նախագահ[1]։

2019 թվականի հունվարի 21-ին նա կրթության նախարարությունում նշանակվել է ստատիկ խորհրդական՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարի կոչումով[1][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Matilda Ernkrans (S) blir minister i nya regeringen» 
  2. «Matilda Ernkrans (S)»։ riksdagen.se (շվեդերեն)։ Оф. Сайт Риксдага Швеции։ Վերցված է 2019-04-08 
  3. 3,0 3,1 «Matilda Ernkrans (S) - Riksdagen» 
  4. «Matilda Ernkrans». altinget.se. Läst 26 augusti 2017.
  5. Jasmina Sofić։ «Matilda Ernkrans Minister för högre utbildning och forskning» (շվեդերեն)։ Сайт партии Социал-демократов Швеции (Socialdemokraterna Partistyrelsens kansli)։ Վերցված է 2019-04-08 
  6. «Just nu: Ygeman gör comeback som minister»։ ISSN 1101-2412