Մաթիաս Մալզիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթիաս Մալզիո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16, 1974(1974-04-16)[1][2][3] (50 տարեկան)
ԾննդավայրՄոնպելիե
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, գրող, կիթառահար, երգերի հեղինակ, կինոռեժիսոր և հեղինակ-կատարող
Կայքmathias-malzieu.fr
 Mathias Malzieu Վիքիպահեստում

Մաթիաս Մալզիո (ռուս.՝ Мальзьё, Матиас ապրիլի 16, 1974(1974-04-16)[1][2][3], Մոնպելիե), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և գրող, «Dionysos» ռոք խմբի մենակատար, Սեզար կինոմրցանակի, ինչպես նաև Բեռլինի կինոփառատոնի հավակնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժբախտ պատահարից հետո Մաթիասը, որոշելով հետ կանգնել թենիսիստ դառնալու իր մտադրությունից, 1993 թվականին ստեղծեց «Dionysos» ռոք խումբը, որում հանդես էր գալիս որպես մենակատար և վերջինիս գլխավոր կոմպոզիտորն էր։ 1996 թվականին խումբը թողարկեց իր առաջին ձայնասկավառակը «Songs Happening» անվանումով։ 1999 թվականին թողարկվում է «Haiku» ձայնասկավառակը, իսկ 2005 թվականին՝ «Monsters In Love» ձայնասկավառակը։ Սկզբնական շրջանում խմբում հանդես էին գալիս Մաթիասի երեք դպրոցական ընկերները՝ Էրիկ Սերրա Տոսիոն, Մայքլ Պոնտոնը և Գիյոմ Գարիդելը։

Մաթիասը միայն երգեր չի հեղինակում։ Ամեն ինչ սկսվեց «38 Mini Westerns Avec Des Fantomes» պատմվածքների ժողովածուից (2002 թվական)։ Նրա առաջին վեպը՝ «Maintenant Qu'il Fait Tout Le Temps Nuit Sur Toi» անունով, հրատարակվել է 2005 թվականին։ Իսկ 2007 թվականին Մաթիասը գրել է «La mécanique du coeur» (ֆրանսերենից թարգմանաբար՝ «Սրտի մեխանիկա») վեպը, որը հետագայում դարձավ կոնցեպտուալ ձայնասկավառակ։ Մի քանի տարի անց Մաթիասը որոշել է էկրանավորել իր աշխատանքը՝ հրավիրելով նախագծի համառեժիսոր Ստեֆան Բեռլուին[4]։ «Ջեքը և մեխանիկական սիրտը» մյուզիքլը թողարկվել է 2013 թվականին և առաջադրվել է Բեռլինի կինոփառատոնի «Բյուրեղյա արջ» մրցանակի, ինչպես նաև «Սեզար» մրցանակի՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար։

2013 թվականին Մաթիասի մոտ ախտորոշվել է ապլաստիկ անեմիա, որից հետո նա ոսկրածուծ փոխպատվաստում է կատարել։ Հիվանդանոցում բուժում ստանալու ընթացքում Մալզիեն օրագիր է պահել, որը հետագայում հրատարակվել է «Journal d'un vampire en pajama» (Վամպիրի օրագիրը գիշերազգեստով, 2016 թվական) վերնագրով։

2020 թվականի մարտին Ֆրանսիայում տեղի է ունեցել Մաթիաս Մալզիեի «Ջրահարսը Փարիզում» նոր ռեժիսորական նախագծի պրեմիերան։ Ռոմանտիկ ֆանտաստիկայի գլխավոր դերերը բաժին հասան Մերիլին Լիմային և Նիկոլա Դյուվոշելին։

Անձոնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականից նա հարաբերությունների մեջ է ֆրանսիացի լուսանկարչուհի Դարիա Նելսոնի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. Mathias Malzieu, Biography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիաս Մալզիո» հոդվածին։