Մազո դե լա Ռոշ
Մազո դե լա Ռոշ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Maisie Louise Roche |
Ծնվել է | հունվարի 15, 1879[1][2][3] |
Ծննդավայր | Նյումարքեթ, Օնտարիո, Կանադա[4] |
Վախճանվել է | հուլիսի 12, 1961[5][6][1][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Տորոնտո, Կանադա |
Գրական անուն | Mazo de la Roche |
Մասնագիտություն | վիպասան, գրող, դրամատուրգ և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Jalna? |
![]() |
Մազո դե լա Ռոշ (/də lə ˈrɒʃ/; ծննդյամբ՝ Maisie Louise Roche; հունվարի 15, 1879[1][2][3], Նյումարքեթ, Օնտարիո, Կանադա[4] - հուլիսի 12, 1961[5][6][1][…], Տորոնտո, Կանադա), կանադացի արձակագիր և դրամատուրգ, իր ժամանակի ամենահայտնի գրքերից մեկի՝ «Ջալնա» վեպի հեղինակը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մազո (Մեյզի) Ռոշը ծնվել է Նյումարկետում, (Օնտարիո), 1879 թվականի հունվարի 15-ին[7][8]։ Եղել է Ուիլյամ Ռոշի և Ալբերտա Լուիզ Լանդիի միակ զավակը[9]։ Մազոն իր մանկության մի քանի տարի անցկացրել է Օրիլիայում՝ մոր ծնողների հետ, իսկ մեծ մասը՝ Տորոնտոյում։ Փոքր տարիքում Մացոն շեշտել է իր ազգանվան ֆրանսիական ծագումը` դրան ավելացնելով «Դե լա»։ Երբ Ռոշը յոթ տարեկան էր, նրա ծնողները որդեգրել են իր ութամյա որբ զարմիկ Քերոլայն Քլեմենտին։ Նրա հետ Մազոն ապրել է 70 տարի։
Մացոն 13 տարեկանում սկսել է հաճախել մասնավոր դպրոց, հետագայում ավարտել է Տորոնտոյի համալսարանը և կրթություն ստացել Օնտարիոյի արվեստի դպրոցում։ Մազո դե լա Ռոշը պատմվածքներ է գրել Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, 1920-ական թվականներին հրատարակել է 2 վեպ։ Նրա առաջին մեծ հաջողությունը տեղի է ունեցել 1927 թվականին, երբ հրատարակվել է նրա «Ջալնա» վեպը։ Վեպը «Atlantic Monthly» գրական ամսագրի կողմից արժանացել է 10․000 ԱՄՆ դոլարի։ Վեպը 16 գլխից բաղկացած վիպաշար է։ Ջալնան կալվածք է, որտեղ ապրում են Ուայթոկների ընտանիքը։ Վեպում նկարագրված էընտանիքի 100-ամյա պատմությունը։ «Ջալնա» վեպը որպես պիեսը երկար ժամանակ հաջողություն է ունեցավ Լոնդոնի, Նյու Յորքի և Տորոնտոյի թատրոններում, այն հետագայում հիմք է հանդիսացել հոլիվուդյան «Ջալնա» ֆիլմի համար[10]։ Société Radio-Canada Կանադայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը վեպի հիման 1972 թվականին նկարահանել է հեռուստասերիալ։ Վեպի առանձին բաժիններ հասել են գրական հաջողության։ Վեպի շարքի ստեղծագործությունները վաճառվել են ընդհանուր տպաքանակով 9 միլիոն օրինակով։
Իր ստեղծագործական գործունեության տարիներն Մացո դե լա Ռոշը գրել է 23 վեպ, 13 պիես և մոտ 50 պատմվածք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Doubleday» ամերիկյան հրատարակիչ ընկերության պատվերով նա գրել է Քվեբեկ քաղաքի գեղարվեստական պատմությունը։ 1957 թվականին լույս տեսել գրողի ինքնակենսագրականը՝ «Փոփոխությունների ծանուցում» (անգլ.՝ Ringing the Changes) վերնագրով։
Գրողի աշխատությունների հիմնական ընթերցողները Կանադայից դուրս էր՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, քանի որ կանադացիները կարծում էին, որ նրա ստեղծագործույունները շատ հեռու են Կանադայի իրական կյանքից։ Դե լա Ռոշի գրքերը լավ վաճառվել են մինչև 1960-ական թվականները, սակայն պատերազմից հետո ստեղծագործությունները բացասական արձագանքներ են ստացել քննադատների կողմից։ Սովետական մեծ հանրագիտարանում նշվել է, որ նրա ստեղծագործությունների կերպարները հեռու են սոցիալական խնդիրներից, և սյուժեները կառուցվում են միայն ընտանեկան հարաբերությունների շուրջ։ Միևնույն ժամանակ Կանադական հանրագիտարանը նշել է, որ գրողի նախապատերազմյան ստեղծագործություններն առանձնանում են լավ գծագրված կերպարներով, բարձրորակ երկխոսություններով և նուրբ դիտարկումներով։ Հանրագիտարանը սխալ է համարոել Դե լա Ռոշի ամբողջ ստեղծագործության վերաբերյալ բացասական գնահատական տարածելու փորձը։
Դե լա Ռոշը մահացել է 1961 թվականին Տորոնտոյում, հուղարկավորվել է է Ջորջինայի Սուրբ Գեորգի անգլիկան եկեղեցու գերեզմանատանը։ Նրա գերեզմանը գտնվում է կանադացի գրող Սթիվեն Բաթլեր Լիքոքի գերեզմանի մոտ։ Մի քանի տարի անց Քերոլայն Քլեմենտը թաղվել է նրա կողքին[11]։
1976 թվականին Դե լա Ռոշը Կանադայում ճանաչվել է ազգային պատմական նշանակության դեմք[12]։ Նրա ծննդավայր Նյումարկետում 1990 թվականին ֆրանսիական հանրակրթական դպրոցը անվանակոչվել է նրա պատվին[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio database (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 279.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Crowe-Grande Trish (9 August 2020)։ «Exploring the early years of Newmarket literary icon Mazo de la Roche»։ NewmarketToday.ca (անգլերեն)։ Վերցված է 4 February 2021
- ↑ «Mazo de la Roche»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 4 February 2021
- ↑ archive-url=https://web.archive.org/web/20130411201223/http://www.sharontemple.ca/pdf/Genealogy%20(By%20Family)/family_willson.pdf http://www.sharontemple.ca/pdf/Genealogy%20(By%20Family)/; archive-url=https://web.archive.org/web/20130411201223/http://www.sharontemple.ca/pdf/Genealogy%20(By%20Family)/family_willson.pdf
- ↑ Джална (1935)
- ↑ Exploring the early years of Newmarket literary icon Mazo de la Roche
- ↑ «de la Roche, Mazo National Historic Person»։ Parks Canada, Directory of Federal Heritage Designations (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-07-ին։ Վերցված է 2022-06-10
- ↑ «Mazo de la Roche P.S.»։ York Region District School Board։ Վերցված է May 6, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mazo de la Roche's entry in The Canadian Encyclopedia
- Մազո դե լա Ռոշ Internet Speculative Fiction Database-ում
- Google map of Benares Historic House
- Ontario Plaques - Mazo de la Roche
- Մազո դե լա Ռոշի գործերը Գուտենբերգ նախագծում
|