Մազյադյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մազյադյաններ, Մազիադիներ, արաբական տոհմ Արմինիայում (799-XI դ. կես)։ Ծագում են արաբական Շամբանյանների ցեղից։ Մազյադյաններից Հայսամը տիրելով Շիրվանին (Շարվան) և օգտվելով Աբբասյանների թուլացումից՝ 861-ին հիմնել է անկախ իշխանություն, յուրացրել «շիրվանշահ» տիտղոսը։ Լինելով իրանալեգու բնակչություն ունեցող Շիրվանի տիրակալներ՝ Մայզադյանները պարսկացել են։ XI դ. կեսին սելջուկները ոչնչացրել են Մայզադյանների իշխանությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 134