Մազեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մազեխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Կոպտաբուրդ
Լատիներեն անվանում
Մազեխ



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մազեխ, կաթնամսաբրդատու, կոպտաբուրդ ոչխարների հնագույն զուտ տեղական (աբորիգեն) ցեղ։ Ստեղծվել է Հայաստանում ժողովրդական ընտրասերման միջոցով։ Տարածված է Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքիների միջին կենդանի զանգվածը 50-60 կգ է, խոյերինը՝ 60-100 կգ, մևդավի միջին բարձրությունը՝ 57-79 սմ, իրանի երկարությունը՝ 51-76 սմ, կաթնատվությունը՝ 60-70 կգ։ Այս ցեղի ոչխարները խոշոր են, ունեն ճարպապոչ (դմակ)՝ մաքիներինը՝ 2,5-6,5 կգ, խոյերինը՝ մինչև 13 կգ։ Բուրդը գունավոր է (շագանակագույնի տարբեր երանգներ, մոխրագույն, սև և այլն ), կոպիտ, ոչ միատարր։ Մեկ խուզից ստացվում է 1,2-1,6 կգ բուրդ։ Բրդատվությունն ու բրդի որակը բարելավելու նպատակով տրամախաչում են նրբագեղմ տարբեր ցեղերով։ Մաքուր վիճակում պահպանվել է միայն անհատ, տնտեսություններում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рухкян А., Овцеводство Армянской ССР и пути его качественного улучшения, Ереван

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «МАЗЕХ».


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։