Մաելլա լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաելլա լեռ
Majella
Bivacco Pelino Monte amaro sunrise hhzs.jpg
Տեսակ լեռ
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավոր Աբրուցցո
Աշխարհագրական
տեղադրություն
Աբրուցո
Լեռնաշղթա Ապենիններ
Մասն է Maiella National Park
Բարձրություն (ԲԾՄ) 2793 մետր
Հարաբերական
բարձրություն
1812 մետր
Երկարություն 2795 մ
Լայնություն 1812 մ
Նյութ Կրաքար
Առաջին վերելք 1873

Մաելլա (իտալ.՝ Majella), լեռնազանգված կենտրոնական Իտալիայում, Ապենինյան լեռներում, Աբրուցո մարզում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռը տեղակայված է Կիետի, Պեսկարա և Լ'Աքվիլա պրովինցիաների սահմանին։ Ամենաբարձր գագաթը Ամարո լեռն է, որն ունի 2793 մ բարձրություն։ Վերջինս երկրորդ ամենաբարձր կետն է Ապենինյան լեռնաշղթայում։ Մաելլա լեռը համանուն ազգային պարկի կենտրոնում է։

Լեռնազանգվածը ձևավորվել է կրաքարից։ Այն ընդգրկվում է ամենաբարձր գագաթների խումբը, որոնք են Ամարո (2793 մ), Ակուավիվա (2737 մ), Ֆոկալոնե (2676 մ), Ռոտոնդո (2656 մ), Մակելարո (2646 մ), Պեսկո Ֆալկոնե (2546 մ), Սիմա դելլե Մուրելլե (2598 մ) լեռները։ Հաջորդ գագաթը Բլոքհաուսն է (2145 մ), որը երբեմն օգտագործվում է որպես Ջիրո դ'Իտալիա հեծանվավազքի եզրափակիչ կետ։

Հսկայական բարձրավանդակներն ունեն 2500 մ բարձրություն։ Զառիթափ լանջերում կան դաշտավայրեր և կիրճեր, որոնք միմյանցից բաժանվում են գետերով, ինչպիսին են Օրֆենտոն, Ֆորոն և այլն։

Մոտակայքում են գտնվում Մորոնե, Պորարա և Պիզի լեռները։ Մաելլայից թափվում է մի սառնորակ ջրվեժ, որը հայտնի է Il Principiante անունով։ Այն գտնվում է 1600 մետր բարձրության վրա և ունի 25 մ բարձրություն։

Գիտական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտանա դել Մաելլայի տարածքը եղել է խոշոր միջազգային գիտահետազոտական TaskForceMajella նախագծի ուսումնասիրության առարկան 1998-2005 թվականներին։

Հեծանվավազք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաելլան, հատկապես դրա Բլոքհաուս գագաթը, հայտնի է հեծանվորդների շրջանում և նաև երբեմն օգտագործվել է Ջիրո դ'Իտալիա մրցավազքի համար։ Առաջին անգամ օգտագործվել է 1967 թվականին, և մրցարշավի հաղթողը Էդդի Մերկսն էր[1]։ Բլոքհաուսի վերջին մրցույթը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 14-ին, և հաղթողը կոլումբիացի հեծանվորդ Նաիրո Քուինտանան էր[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «1967 Giro d'Italia»։ BikeRaceInfo։ McGann Publishing։ Վերցված է 15 May 2017 
  2. «Geraint Thomas’s Giro d’Italia hopes hit by crash as Nairo Quintana takes control»։ The Guardian։ Վերցված է 15 May 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]