Մադրիդյան կոնֆերանս (1991)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մադրիդյան խաղաղության կոնֆերանսը Իսրայելի, պաղեստինցիների և արաբական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել 1991 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի հետ որպես դիտորդ: Խորհրդաժողովի նպատակն էր մեկ տարվա ընթացքում ձեռք բերել արաբա-իսրայելական հակամարտության ժամանակավոր կարգավորման վերաբերյալ, մասնավորապես, Պաղեստինյան ինքնավարության մասին համաձայնագրեր, իսկ հինգ տարվա ընթացքում՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 242–րդ և 338–րդ Բանաձևերի հիման վրա մշտական կարգավորման մասին համաձայնագրեր: Խորհրդաժողովը ցանկալի արդյունքների չի հասել, բայց դրանից կարճ ժամանակ անց սկսվել են իսրայելա-պաղեստինյան գաղտնի բանակցությունները, որոնք հանգեցրել են Օսլոյում համաձայնագրերի ստորագրմանը:

Կոնֆերանսի նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից ծոցում պատերազմի ավարտից և 1991 թվականի փետրվարին Իրաքի օկուպացիայից Քուվեյթի ազատագրումից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը սկսեց ինտենսիվ նախապատրաստվել արաբա-իսրայելական խաղաղ բանակցություններին: Մարտի 6-ին Կոնգրեսի առջև ունեցած ելույթում նախագահ Բուշը հայտարարեց, որ պատերազմի ավարտը դիտարկում է որպես Իսրայելի և արաբական երկրների միջև խաղաղության հաստատման հեռանկար՝ «պատմության մեջ առաջին անգամ հանդես գալով ընդհանուր ագրեսորի դեմ»[1]։ Բուշն ընդգծեց, որ ահաբեկչության մարտավարությունը չի կարող արդյունք տալ, և որ դիվանագիտությունը միակ տարբերակն է։ Ութ ամսվա ընթացքում, սկսած 1991 թվականի մարտից, տարածաշրջան բազմիցս այցելեց պետքարտուղար Ջեյմս Բեյքերը։ Այդ այցերի շրջանակներում մշակվեցին որոշ նախնական պայմաններ, մասնավորապես, որ բանակցությունները կլինեն բազմակողմանի (հակառակ առանձին արաբական երկրների հետ բանակցություններ վարելու Իսրայելի ցանկության՝ նրանց ավելի հեշտ առաջխաղացման հաշվարկով[2]) և որ պաղեստինցիներին չի ներկայացնի Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը՝ ՊԱԿ–ը (ըստ Իսրայելի պահանջի[3]՝ պաղեստինցիների ներկայացուցիչներն ընտրվել են այն անձանց թվից, որոնք կանոնավոր կերպով բնակվում էին Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, չնայած իրականում պատվիրակությունը մշտական կապ է պահպանել ՊԱԿ-ի հետ՝ Մադրիդում գտնվող ոչ պաշտոնական «կոորդինացիոն կոմիտեի» միջոցով, որի վեց անդամների թվում էին ՊԱԿ-ի ականավոր գործիչներ Հանան Աշրավին և Ֆեյսալ Հուսեյնին[4], ինչպես նաև Առաջին պաղեստինյան ինթիֆադայի գաղափարախոս Սարի Նուսեյբեն[5])։ Այս մաքոքային դիվանագիտությանն ակտիվորեն մասնակցեց նաև ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Բեսմերտնիխը[6], մասնավորապես՝ դառնալով պատմության մեջ առաջին խորհրդային արտաքին գործերի նախարարը, ով այցելել է Իսրայել[7]։

Կոնֆերանսի հրավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆերանսի ենթադրյալ մասնակիցներին հրավեր է ուղարկվել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ղեկավարության անունից: Հրավերի մեջ ասվում էր՝

Արաբական պետությունների, Իսրայելի և պաղեստինցիների հետ լայնածավալ խորհրդակցություններից հետո Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը հանգել են այն եզրակացության, որ տարածաշրջանում լիարժեք խաղաղության հասնելու համար պատմական հնարավորություն կա: Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը պատրաստ են օգնել կողմերին արդար, երկարատև և համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու հարցում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 242–րդ եւ 33–րդ բանաձևերի վրա հիմնված՝ ուղղակի բանակցությունների միջոցով, երկու ուղղություններով՝ Իսրայելի ու արաբական երկրների և Իսրայելի ու պաղեստինցիների միջև ... Այդ նպատակով [լիարժեք խաղաղության հասնելու համար] Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը հրավիրում են ձեզ խաղաղության կոնֆերանսին, որը տեղի կունենա նրանց համատեղ աջակցությամբ և որից անմիջապես հետո կսկսվեն ուղիղ բանակցությունները[2].

Այնուհետև հրավերքում նշվում էր, որ կոնֆերանսում ներկայացուցչությունը պետք է լինի նախարարների մակարդակով։ Ենթադրվում էր, որ ուղիղ բանակցությունները պետք է սկսվեն կոնֆերանսի մեկնարկից չորս օր անց, իսկ երկու շաբաթից կսկսվեն բազմակողմանի բանակցություններ ջրային ռեսուրսների կարգավիճակի, փախստականների խնդրի, տնտեսական զարգացման, բնապահպանության և մասնակիցների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Մասնակցեցին Իսրայելը, Հորդանանը, Սիրիան և Լիբանանը։ Պաղեստինցիները պետք է ներկայացվեին Հորդանանի հետ համատեղ պատվիրակության կողմից։ Եվրոպական միության ներկայացուցիչը պետք է դառնար կոնֆերանսի համանախագահ, որին հրավիրված էին նաև Եգիպտոսի, ՄԱԿ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ներկայացուցիչները (վերջին երկուսը՝ որպես դիտորդներ)[2]։

Հրավերում ընդգծված էր, որ կոնֆերանսի կազմակերպիչները լիազորված չեն մասնակիցներին պարտադրել որևէ որոշում, և որ այն նախապատրաստական փուլ է երկկողմ բանակցությունների համար, որոնք մեկ տարվա ընթացքում, ինչպես ենթադրվում էր, պետք է հանգեցնեն Պաղեստինյան ինքնիշխանության մասին միջանկյալ համաձայնության, իսկ հինգ տարվա ընթացքում վերջնական կարգավորման՝ ՄԱԿԱնվտանգության խորհրդի 242–րդ և 338–րդ բանաձևերի շրջանակներում[2]։

Հրավերը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Բեյքերի և ԽՍՀՄ արտաքին գործերի նոր նախարար Բորիս Պանկինի կողմից։

Կոնֆերանսի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Բուշը ելույթ է ունենում կոնֆերանսի մասնակիցների առջև

Համաժողովի առաջին օրը ելույթներով հանդես են եկել՝

Երկրորդ օրը ելույթներով հանդես են եկել համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները՝

Կոնֆերանսի երրորդ օրը պատվիրակությունների նախագահները, Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ պետքարտուղարը, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը հանդես եկան եզրափակիչ ելույթներով։

Ելույթների մի մասը արտաբարվել է ագրեսիվ տոնով, մասնավորապես, իր եզրափակիչ ելույթում Իցհակ Շամիրը Սիրիային մեղադրել Է ահաբեկչական կազմակերպություններին հովանավորելու և տեղի հրեական համայնքին ճնշելու մեջ[9], իսկ Ֆարուք Շարաան Իսրայելին և անձամբ վարչապետ Շամիրին մեղադրել Է ահաբեկչության և ծայրահեղականների կողմից իսլամի սրբավայրերի դեմ հարձակումների հրահրման մեջ և հայտարարել, որ Իսրայելի հանցագործությունների ցուցակը կարող է ամբողջ հատորներ զբաղեցնել և դրա համար տասնհինգ րոպեանոց ելույթը բավարար չի[10]։

Կոնֆերանսի արդյունքներ և հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողները համակարծիք են այն հարցում, որ Մադրիդյան կոնֆերանսը, թեև գործնական ուղղակի արդյունքներ չունեցավ, բայց նշանակալի եղավ, քանի որ հենց դրա ժամանակ են բոլոր կողմերը փաստացի համաձայնել «խաղաղություն՝ տարածքների փոխարեն» սկզբունքի հետ»[11][12] (կամ, ինչպես այն սահմանում է պաղեստինցի քաղաքական գործիչ Մունտասեր Աբու Զեյդը՝ «արդարություն՝ անվտանգության փոխարեն»[13])՝ ամրագրված ՄԱԿԱնվտանգության խորհրդի 242–րդ և 338-րդ բանաձևերում՝ ի հակակշիռ Շամիրի կառավարության դիրքորոշման, որը կարելի է բնութագրել որպես «խաղաղություն խաղաղության փոխարեն», իսկ արաբական երկրները, հետևելով Եգիպտոսին, համաձայնեցին ուղիղ բանակցություններ վարել Իսրայելի հետ[14]՝ դրանով իսկ հրեական պետությանը հավասար գործընկեր ճանաչելով։

Կոնֆերանսի ավարտից հետո՝ նոյեմբերի 3-ին, սկսվեցին ուղիղ երկկողմ բանակցություններ Իսրայելի և հարևան արաբական պետությունների միջև: Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնում անցկացվեցին բանակցությունների ավելի քան 12 փուլեր, ընդ որում դրանցից առաջինը նվիրվեց պարզելու այն հարցը, թե արդյոք պաղեստինցիները պետք է ներկայացվեն ինքնուրույն պատվիրակությամբ, հետագա փուլերից շատերը նույնպես նվիրված են եղել ընթացակարգային հարցերին և փոխբացառող հուշագրերի փոխանակմանը[15]։ Առավել մեծ առաջընթաց գրանցվեց իսրայելա-հորդանանյան երկկողմ բանակցություններում, որոնք ավարտվեցին 1994 թվականին հաշտության պայմանագրի ստորագրմամբ՝ արդեն Իսրայելի և պաղեստինցիների միջև Օսլոյի համաձայնագրերի կնքումից հետո:

1992 թվականի հունվարին Մոսկվայում սկսվեցին բազմակողմ բանակցություններ ամբողջ տարածաշրջանին վերաբերող առանցքային հարցերի շուրջ՝ ջրային ռեսուրսների և բնապահպանության, փախստականների խնդրի, սպառազինությունների վերահսկման, տարածաշրջանային տնտեսական զարգացման ասպեկտների վերաբերյալ: Յուրաքանչյուր թեմայով զբաղվում էր առանձին միջազգային ֆորում[16]։ Տարբեր հարթակներում (Օտտավա, Վիեննա, Բրյուսել [15]) անցկացվող բազմակողմ բանակցությունները շարունակվեցին մինչև 1993 թվականի կեսերը և հետագայում նոր ձևաչափով վերսկսվեցին 2000 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. G. H. W. Bush. (մարտի 6, 1991)։ «Address Before a Joint Session of Congress on the End of the Gulf War (transcript)» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-19 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Мадридская мирная конференция на сайте MidEastWeb (անգլ.)
  3. Мадридская конференция на сайте кнессета (անգլ.)
  4. Clyde Haberman (հոկտեմբերի 22, 1991)։ «Palestinian says his delegation will assert P.L.O. ties at talks»։ The New York Times (անգլերեն)։ Վերցված է 2010-11-19 
  5. Anthony Wanis-St. John. Back Channel Negotiation: Secrecy In the Middle East Peace Process. — Syracuse University Press, 2011. — P. 69. — ISBN 978-0-8156-3275-7
  6. Д. А. Малышев. Мадридская конференция: начало мирного процесса // Культура народов Причерноморья. — 2003. — № 38. — С. 75—78.
  7. Советский Союз. Отношения Советского Союза с Израилем՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  8. 1991-й Последний год
  9. Заключительная речь Ицхака Шамира, 1 ноября 1991(անգլ.)
  10. Заключительная речь Фарука Шараа, 1 ноября 1991(անգլ.)
  11. Itamar Rabinovich. Waging peace: Israel and the Arabs, 1948-2003. — Updated and revised. — Princeton, NJ: Princeton University Press, 2004. — P. 36. — 326 p. — ISBN 0-691-11982-1
  12. Avi Shlaim. The Rise and Fall of the Oslo Peace Process // International Relations of the Middle East / Fawcett, L. — 2nd Ed.. — Oxford: Oxford University Press, 2005. — P. 242. — 356 p. — ISBN 0199269637
  13. Мунтасер Абу Зейд. Формированиe международно-правовой основы Палестинского государства в начале 1990-х гг. // Наукові праці історичного факультету Запорізького державного університету. — 2006. — Т. 20. — С. 363—367.
  14. Paul Reynolds. (նոյեմբերի 26, 2007)։ «History of failed peace talks» (անգլերեն)։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-20 
  15. 15,0 15,1 Малышев, Д. А. Попытки политического урегулирования арабо-израильского конфликта: конференции в Вашингтоне и Осло (1992—1993 гг.) // Вопросы духовной культуры — Исторические науки. — 1997. — Т. 48. — С. 97—101. Архивировано из первоисточника 4 Նոյեմբերի 2018.
  16. Мадридская мирная конференция Archived 2014-09-03 at the Wayback Machine. на сайте проекта Middle East Strategic Information (անգլ.)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]