Մադրիդի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մադրիդի դրոշ
Bandera de Madrid.svg
Տեսակհամայնքի դրոշ
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Իրավասության տարածքՄադրիդ
Ընդունված է1967 թվականի ապրիլի 28-
Գույներմուգ մորեգույն

Մադրիդի դրոշը հանդիսանում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի պետական խորհրդանիշներից մեկը:

Մադրիդի դրոշը իրենից ներկայացնում է մուգ մորեգույն պաստառ, որի կենտրոնում տեղակայված է Մադրիդի զինանշանը: Դրոշը ստեղծվել է 2:3 համամասնությամբ: Մորեգույնի երանգները համապատասխանում են Պանտոնի գունային 207 և 208 մոդելներին:

Ելակի ծառին հենված արջի նշանակությունը հստակ հայտնի չէ, բայց ըստ հայտնի մի տեսակետ՝ արջն ու ծառը իրենցից ներկայացնում են հոգևորականության և քաղաքացիների միջև տնտեսության համար մղվով վեճը: Յոթ աստղերը ներկայացնում եմ Մեծ Արջ համաստեղությանը ամենամոտ յոթ աստղերը: Այս աստղերը խորհրդանշում են Հյուսիսային աստղը և, հետևաբար, հյուսիսային ուղղությունը, որի վրա գտնվում են մյուս բոլոր աստղերը: Աստղերը ներկայացնում են Մադրիդը որպես վայր, ուր տեղակայված է կառավարությունը: