Մադս Յունկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադս Յունկեր
Mads Junker
Անձնական տվյալներ
Ազգությունը դանիացի
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1981(1981-04-21)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Humlebæk, Fredensborg Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Հասակ 186 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հնդկաստան Դելի Դայնամոս
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2002 Դանիա Լյունգբյու 23 (4)
2000—2001  Դանիա Ֆրեմադ Ամագեր 27 (17)
2001—2003 Դանիա Բրոնդբյու 11 (0)
2003—2004 Դանիա Էլստյուկե 30 (19)
2004—2006 Դանիա Նորշելան 52 (28)
2006—2010 Նիդերլանդներ Վիտես 86 (17)
2009—2010  Նիդերլանդներ Ռոդա 34 (21)
2010—2012 Նիդերլանդներ Ռոդա 67 (27)
2012—2014 Բելգիա Մեխելեն 56 (10)
2014-այժմ Հնդկաստան «Դելի Դայնամոս» 2 (0)
Ազգային հավաքական
2006-այժմ Դանիա Դանիա 7 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2014 թվականի հոկտեմբերի 21-ի տվլաներով:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2013 թվականի հունվարի 10-ի տվյալներով

Մադս Յունկեր (դան․՝ Mads Junker;ապրիլի 21, 1981(1981-04-21)[1], Humlebæk, Fredensborg Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, հնդկական «Դելի Դայնամոս» ակումբի և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադս Յունկերը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999/00 մրցաշրջանում «Լյունգբյու» ակումբի կազմում։ 2006 թվականին դանիական ակումբը անցել է բարձրագույն լիգա։ 2006 թվականին դանիացի հարձակվողը տեղափոխվել է նիդերլանդական «Վիտես» ակումբ։ Նրա տրանսֆերի գումարրը կազմել է 2 միլիոն եվրո[2]։

«Վիտեսի» կազմում իր դեբյուտը կատարել է 2006 թվականի հունվարի 15-ին`«Ֆեյնեորդի» դեմ խաղում, որը ավարտվել է իր թիմի 0։ 1 հաշվով պարտությամբ[3]։ 2006 թվականի փետրվարի 11-ին Յունկերը խփեց իր առաջին  գոլը Էրեդիվիզիում։  24-րդ տուրի «Հեներվենդ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ դանիացի հարձակվողը առաջին խաղակեսի սկզբին բացեց խաղի հաշիվը[4]:.

«Վիտեսի» կազմում Յունկեր  ընդհանուր առմամբ նա մասնակցեց երեք ու կես մրցաշրջան դառնալով 17 գոլի հեղիանկ, իսկ 2009 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոդա» ակումբ։ Հայտնվելով Կերկրադեյի ակումբում, նա ապացուցեց ակումբին, որ ինքը արդյունավետ հարձակվող է։ Խփելով 21 գոլ, առաջնության ավարտից հետո նա գրավեց 3-րդ տեղն առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում։ 2010 թվականի հունիսին Մադս Յունկերը պայմանագիր է կնքել «Ռոդա» ակումբի  հետ մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը։

2012 թվականի ամռանը հարձակվողը միացավ Բելգիայի «Մեխելեն» ակումբին։  Հուլիսի 28-ին թիմում կատարեց իր դեբյուտը «Չարլերո»ի հետ հանդիպման ժամանակ։  Յունկերը դուրս եկավ խաղադաշ և հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ փոխարինվեց Քևին Վանդենբերգի հետ[5]։ Յուպիլի լիգայում իր առաջն գոլը դանիացին խփել է նույն տարվա օգոստոսի 26-ին՝ «Ստանդարտի» դեմ հանդիպման ժամանակ, Կսավե Չենայի փախանցման շնորհիվ[6]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա խաղացել է Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում, որի կազմում իր առաջին հանդիպումը տեղի է ունեցել  ՈՒԵՖԱ մրցաշարում՝ 2001 թվականի հունիսի 1-ին 2002 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում[7]։

Առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականում կայացավ 2006 թվականին։ 2010/11-ի մրցաշրջանում նա 4 խաղ խաղացել է ազգային հավաքականի համար, որից 2-ը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում։  2010 թվականի օգոստոսի 11-ին Գերմանիայի դեմ ընկերական խաղում անցկացրած Մադս Յունկերը խփեց իր առաջին գոլը, սահմանելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2: 2[8]:

Վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «transfermarkt.de» (գերմաներեն) — список трансферов игрока. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին.
  3. «transfermarkt.de» (գերմաներեն) — Խաղերի վիճակագրությունը. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին.
  4. «transfermarkt.de» (գերմաներեն) — Խաղերի վիճակագրությունը. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին.
  5. «transfermarkt.de» (գերմաներեն) — «Մեխելեն» — «Շարլեուրա» 4:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին.
  6. «transfermarkt.de» (գերմաներեն) — «Ստանադարտ» — «Մեխելեն» 3:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին.
  7. «uefa.com» — Ֆուտբոլիտի էջը. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին.
  8. «transfermarkt.de» (գերմաներեն) — խաղերի վիճակագրությունը. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադս Յունկեր» հոդվածին։