Մադմուազել Դյուվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադմուազել Դյուվալ
Ծնվել է1718[1][2][3][…]
Մահացել էոչ վաղ քան 1775 կամ 1775[2][3]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկոմպոզիտոր

Մադմուազել Դյուվալ (ֆր.՝ Mlle Duval, 1718[1][2][3][…] - ոչ վաղ քան 1775 կամ 1775[2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի կլավեսինահար, երգչուհի և կոմպոզիտոր։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադմուազել Դյուվալի ծագման, կյանքի և կրթության մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել, նույնիսկ նրա անունը հայտնի չէ։ Նրա մասին կցկտուր տեղեկությունները հանդիպում են իր ապրած դարաշրջանի փատաթղթերում։ Հնարավոր է, որ նա Փարիզի ազգային օպերայում եղել է երգչուհի և պարուհի։ Պահպանվել է 1736 թվականի անստորագիր նամակ, որում ասվում էր, որ Փարիզը «տաղանդավոր Դյուվալին» գիտեր «Լեգենդ» անվամբ, քանի որ նա եղել է ապօրինածին երեխա։

1736 թվականին, երբ նա դարձել է 18 տարեկան, կայացել է նրա կոմպոզիտորական դեբյուտը` «Հանճարներ, կամ Սիրո կերպարանքներ» (ֆր.՝ Les Génies, ou Les caractères de l'Amour) «հերոսական բալետն» ըստ Փլյորի դե Լիոնայի լիբրետոյի։ Ներկայացումից երևում է, որ օրիորդ Դյուվալի հովանավորն եղել է արքայազն Կարինիանոն։ Դյուվալի ստեղծագործությունը դարձել է կին կոմպոզիտորների երկրորդ օպերան, որը բեմադրվել է Փարիզի ազգային օպերայում (առաջինը եղել է 1694 թվականին, Էլիզաբեթ Ժակե դե լա Գերրի «Կեփալոս և Պրոկրիս» բալետը)։ Ըստ կարծիքի, որը հրապարակվել է Mercure de France-ում, օրիորդ Դյուվալն զարմացրել է հանրությանը նրանով, որ ամբողջ բալետի հետ միաժամանակ նվագել է կլավեսին, «նախերգանքից մինչև վերջին նոտա»։ Քննադատներից մեկը գրել է, որ նրա երաժշտությունն արժանի է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Նրբակիրթ Հնդկաստանի» հարմոնիային»։

Հետագայում Դյուվալը կանոնավոր կերպով հանդես է եկել Օպերայում երկու դերով. ըստ երևույթի, մոտավորապես 1770 թվականին նրա համար նշանակվել է դրամական նպաստ։ Վերջին անգամ նրա անունը հիշատակվել է 1775 թվականին, Օպերայի պարուհիների շարքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • James R. Anthony. «Duval, Mlle (first name unknown)». Grove Music Online.