Մադլեն Վիոննե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մադլեն Վիոննե
ֆր.՝ Madeleine Vionnet
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1876(1876-06-22)[1][2][3][…]
ԾննդավայրChilleurs-aux-Bois
Մահացել էմարտի 2, 1975(1975-03-02)[1][2][3][…] (98 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա[4]
Մասնագիտությունgrand couturier, գործարար և նորաձևության դիզայներ
ԱշխատավայրCallot Soeurs?[5][6] և Jacques Doucet?[5]
Madeleine Vionnet Վիքիպահեստում
Զգեստի մակետ՝ Մադլեն Վիոննեից

Մադլեն Վիոննե (արտասանվում է [ma.də.lɛn vjɔ.ne], հունիսի 22, 1876(1876-06-22)[1][2][3][…], Chilleurs-aux-Bois - մարտի 2, 1975(1975-03-02)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դիզայներ։ Կրթություն է ստացել Լոնդոնում, բայց վերադարձել է Ֆրանսիա, որտեղ 1912 թվականին ստեղծել է նորաձևության առաջին տունը Փարիզում։ Վիոննեն եղել է Փարիզի առաջատար դիզայներներից 1919-1939 թվականներին, չնայած Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1919) Նորաձևության տան ժամանակավոր փակմանը, իսկ 1939 թվականին նա ստիպված էր ամբողջությամբ փակել իր տունը և 1940 թվականին անցնել կենսաթոշակի։ Վիոննեին անվանում էին «շեղ կտրվածքի թագուհի» և «դերձակների ճարտարապետ»։ Նա առավել հայտնի է հունական ոճի էլեգանտ զգեստներով և նորաձևության աշխարհում շեղ կտրվածքի տարածմամբ, ինչը ոգեշնչել է շատ դիզայներների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիոննե Մադլենը ծնվել է 1876 թվականի հունիսի 22-ին[7] Լուարի Շիլլեր-օքս-Բուիս քաղաքում, աղքատ ընտանիքում։ Ծնողները բաժանվել են, երբ նա դեռ փոքր է եղել, և աղջիկը, մնալով հարկահավաքությամբ զբաղվող հոր մոտ, տեղափոխվել է Օբերվիլ[8]։ Իր պրոֆեսիոնալ կարիերան Վիոննեն սկսել է տասներկու տարեկան հասակում՝ որպես կարող[9]։ Կարճ ամուսնությունից (18 տարեկան հասակում) և երեխայի կորստից հետո[10] նա թողել է ամուսնուն և մեկնել Լոնդոն՝ սկսելով աշխատել որպես դերձակ հիվանդանոցում։ Նա նաև աշխատել է Լոնդոնում բրիտանացի հայտնի դերձակ Քիթ Ռեյլիի մոտ[11]։ Որոշ ժամանակ անց Վիոննեն վերադառնում է Փարիզ և աշխատանքի է անցնում Callot Soeurs նորաձևության տանը, որտեղ աշխատում է վեց տարի, սակայն, մենեջերի հետ տարաձայնությունների պատճառով, որոշում է թողնել գործը։ Գերբեր քույրերից ավագին՝ Մարի Քալոտ Գերբերին, հաջողվում է համոզել Մադլենին մնալ՝ առաջխաղացման առաջարկով, որը թույլ է տալիս նրան դիզայնի մեջ փորձարկումներ անել և աշխատել հենց Գերբերի հետ[7]։ Ավելի ուշ Մադլենը խոսել է Մարի Կալոտ Գերբերի մասին` որպես «մեծ կնոջ», ով կարողացել է իր պրոֆեսիոնալությունը մի քանի աստիճանով վեր բարձրացնել` շնորհիվ Callot Soeurs-ում ձեռք բերած փորձի. «Առանց Callot Soeurs-ի օրինակի, ես կշարունակեի Ֆորդ (անգլ՝ FORD՝ մեքենայի մակնիշ) արտադրել։ Նրանց շնորհիվ էր, որ ես կարողացա Rolls-Royces սարքել»[12]։ Բայց նրա ոճում կար մեկ նրբություն` պարզության նրա ցանկությունը հակասում էր նորաձևության տան ժանյակավոր փոռերին[10]։ Նա 1907-1911 թվականներին ստեղծել է Ժակ Դուսեթի համար մոդելներ[13], ցուցադրելու համար օգտագործելով ոտաբոբիկ մոդելներ և ազատ հանդերձներ, որոնք նույնպես հակասում էին Callot Soeurs տան ոճին։ 1912 թվականին նա հիմնել է իր նոր «Vionnet» նորաձևության տունը, որը փակվել է 1914 թվականին՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման հետ[9]։ 1923 թվականին տունը վերականգնելուց հետո Վիոննեն նորակառույց կառույց է բացել Մոնտեն պողոտայում, որը հայտնի է դարձել որպես «Նորաձևության տաճար»[14]։ 1925 թվականին «Vionnet» նորաձևության տունը ընդարձակվել է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում գտնվող տարածքի հաշվին։

1930-ական թվականներին Վիոննեի հագուստը բարձր դիրք էր գրավում Բարձրագույն նորաձևության մեջ՝ միտումներ տալով իր զգայական զգեստներով, որոնք կրում էին այնպիսի աշխարհահռչակ դերասանուհիներ, ինչպիսիք են Մառլեն Դիտրիխը[15], Քեթրին Հեփբըրնը, Ջոան Քրոուֆորդը[16] և Գրետա Գարբոն։ Կանանց կազմվածքի վերաբերյալ Վիոննեի տեսլականը հեղափոխել է ժամանակակից հագուստը, և նրա յուրահատուկ կտրվածքի հաջողությունը նրան մեծ հեղինակություն է բերել[10]։ Նա նորաձևության մեջ պայքարել է հեղինակային իրավունքի մասին օրենքների համար։ Նա ներկայացրել է այն, ինչը համարվում էր հեղափոխական աշխատանքային պրակտիկա, այդ թվում՝ վճարովի արձակուրդ և ծննդաբերության արձակուրդ, մանկապարտեզ, ճաշարան և իր աշխատողների համար բժիշկ և ատամնաբույժ։

Vionnet, երեկոյան հագուստ, 1931 թվական

Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը ստիպել է Վիոննեին փակել իր նորաձևության տունը 1939 թվականին[15], և նա թոշակի է անցել 1940 թվականին[13]։ Վիոննեն իր կարիերայի ընթացքում ստեղծել է շուրջ 12.000 հագուստ։ Լինելով շատ ինքնամփոփ անձնավորություն՝ Վիոննեն խուսափել է հասարակական վայրերից և ամեն տեսակ ընդունելություններից։ Չնայած որպես դիզայներ գրանցած հաջողությանը, նա արտահայտել է իր հակակրանքը նորաձևության աշխարհում՝ ասելով. «Վիոննեի դպրոցի մասին խոսակցությունները հիմնականում պայմանավորված էին նրանով, որ ես նորաձևության թշնամին էի։ Նորաձևության սեզոնային և խուսափողական քմահաճույքների մեջ կա մի մակերեսային և փոփոխական մի բան, որը վիրավորում է իմ գեղեցկության զգացումը»[17]։ Վիոննեն փառքի չէր ձգտում, չէր հալածում «իր ժամանակի մեծագույն դիզայների» տիտղոսին՝ նախընտրելով հավատարիմ մնալ կանացի գեղեցկության իր սեփական տեսլականին։

Ոճը և տեխնոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկո Շանելի հետ մեկտեղ, Վեոննեին են վերագրում պաշտոնական հագուստից ավելի կանացիին ու ավելի մեղմին անցնելը։ Ի տարբերություն Շանելի, Վիոննեն ինքնագովազդի կարիք չուներ. նրա կենսաթոշակը 1940 թվականին հնարավորություն չի ընձեռել ամբողջությամբ զարգացնելու իր ուղղությունը[13]։ Մադլեն Վիոննեն ասաում էր, որ «երբ կինը ժպտում է, նրա զգեստը պետք է ժպտա նրա հետ ևս»[18]։ Խուսափելով սեղմիրաններից, բարձիկներից, կոշտությունից և այն ամենից, ինչը խաթարում է կնոջ մարմնի բնական կորերը, նա հայտնի է դարձել հագուստով, որն ընդգծում է կանանց բնական կազմվածքը։ Այսեդորա Դունկանի ժամանակակից պարի ազդեցության ներքո Վիոննեն ստեղծել է նմուշներ, որոնք ցուցադրում են կնոջ բնական կազմվածքը[19]։ Դունկանի նման, Վիոննեն էլ ոգեշնչված էր հին հունական արվեստով, որի մեջ հագուստը կարծես թե ազատորեն սավառնում էր մարմնի շուրջ, այլ ոչ թե խեղաթյուրում կամ ձևավորում էր դրա կազմվածքը։ Նրա ոճը համեմատաբար քիչ է փոխվել իր կարիերայի ընթացքում, չնայած 1930-ականներին այն մի փոքր ավելի արդիական է դարձել։

1920-ականներին Vionnet-ը խառնաշփոթ է առաջացրել՝ ներկայացնելով հագուստ, որում օգտագործել է թեք կտրվածք, գործվածքները հյուսվածքի մանրաթելերին անկյունագծով կտրելու տեխնիկայով, թույլ էին տալիս այն «հոսել» մարմնի վրայով, ձգվել և շարժվել մարմնով։ Չնայած Վիոննեն ինքը չի հորինել գործվածքները թեք կտրելու մեթոդը, բայց նա առաջինն է օգտագործել բոլոր հագուստի անկյունագծային կտրվածքները։ Նրա աշխատանքը համադրվում էր արդեն իսկ առկա հագուստների հետ, որոնցում օգտագործվում էր հագուստի կամ զարդերի մի մասի թեք կտրվածք և հիմնված էր ուղիղ գծով կտրելու վրա[19]։ Վիոննեի կողմից թեք կտրվածքի օգտագործումը` խնամված, ձևավորված, թեթև տեսք ստեղծելու համար, հեղափոխական է եղել կանանց հագուստի համար և մղել է դեպի նորաձևության աշխարհի գագաթը։ Չնայած նրան, որ երբեմն իրեն վերագրում են այս գյուտը, Վիոննեն պնդում էր, որ կիրառում էր կիսաշրջազգեստների, զարդաքանդակների և զարդարանքների մեջ արդեն կիրառվող տեխնիկա ամբողջ հասակով մեկ կարվող զգեստների վրա։ Որպես փորձառու կուտյուրիե, Վիոննեն գիտեր, որ թեք գործվածքները հնարավոր է կտորափոխել, համապատասխանեցնելու համար կնոջ մարմնի կորերին և ընդգծելու նրա մամնի շարժման սահունությունը։ Նա օգտագործում էր այնպիսի կտորներ, որոնք բացահայտում էին շարժման և արտահայտման ներուժը, համադրելով հարմարավետությունն ու շարժումը, ինչպես նաև իր գծագրերի ձևը։

Մոդելների ստեղծման բարդ և երկարատև գործընթացը, ներառյալ` կարելը, հագուստի սահուն տեսքի ընտրությունը, նախշերի և զարդերի բաշխումը գործվածքների վրա, նախ իրականացվել է մանրանկարչություն մանեկենների վրա (տիկնիկներ) և միայն այն ժամանակ մարմնավորվել իրական ապրանքների վրա[10]։ Վիոննեն օգտագործում էր այնպիսի նյութեր, ինչպիսիք են կրեպդեշինը, գաբարդինը, ատլասը, շիֆոնը, մետաքսը կամ մարոկկյան կրեպը, որոնք բնորոշ չէին 20-30-ականների կանանց նորաձևությանը։ Նա պատվիրել է անհրաժեշտ գործվածքից երկու շարքերով ավելի լայն կտորներ, որը հարմար էր վարագույրին և ստեղծել է շքեղ և զգայական, բայց հասարակ և ժամանակակից հագուստներ, հատկապես զգեստներ։ Վիոննեի բնորոշ ոճերը ներառում էին զգեստ՝ շարֆով, օձիք՝ կախվող գլխարկով և այդ ժամանակաշրջանի համար շատ այլ անսովոր նախշեր։

Ազդեցությունը ավելի ուշ ի հայտ եկած դիզայներների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադլեն Վիոննեն համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ նորաձևության դիզայներներից մեկը։ Թե՛ նրա յուրօրինակ կարը, և թե՛ նորաևության հանդեպ նրա խիստ զգայական մոտեցումը ունեցել են ուժեղ և ամենուր տարածված ազդեցություն ժամանակակից նորաձևության վրա, ինչի մասին վկայում են նախկին և ներկա դիզայներների այնպիսի հավաքածուներ, ինչպիսիք են Օսի Քլարկը, Հալստոնը, Ջոն Գալիանոն, Քոոմմե դես Գարսոնսը (Comme des Garçons), Ազեդին Ալայան, Իսսեյ Միյակեն և Մարկեսան։ Միյակեն մի անգամ նշել է, որ երբ նա առաջին անգամ տեսել է Վիոննեի աշխատանքը, «տպավորությունը նման էր այն զարմանքին, որը զգում ես, երբ տեսնում ես լոգասենյակից դուրս եկող կնոջ, ով միայն մեկ կտոր գեղեցիկ գործվածքով է ծածկված»[16]։ Վիոննեն ոգեշնչել է նորաձևության դիզայներներին, ինչպիսիք են Ֆրանսիացի գրող Մադլեն Չապսալի մայրը` Մարսել Շոմոնը։ Նա Չապսալուի կնքամայրն էր[15]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Madeleine Vionnet, Pamela Golbin, Patrick Gries, Rizzoli, 2009
  • Madeleine Vionnet, Créatrice de Mode, Sophie Dalloz-Ramaux, Editions Cabedita, 2006
  • Madeleine Vionnet, 3d Edition, Betty Kirke, Chronicle Books Editions, 2005
  • Vionnet – Keizerin van de Mod, Exhibition Catalogue, 1999
  • Madeleine Vionnet, 2d Edition, Betty Kirke, Chronicle Books Editions, 1998
  • Vionnet, Fashion memoir series, Lydia Kamitsis, Thames & Hudson Editions, 1996
  • Vionnet, Collection Mémoire de la Mode, Lydia Kamitsis, Editions Assouline, 1996
  • L’Esprit Vionnet, Jéromine Savignon, Publication de l'Association pour l'Université de la Mode, 1994
  • Madeleine Vionnet, Les Années d’Innovation, 1919–1939, Exhibition Catalogue, Publication du Musée des Tissus et des Arts décoratifs de Lyon, 1994
  • Madeleine Vionnet, 1876-1975 : L’Art de la Couture, Catalogue d’Exposition, Publication du Musée de la Mode de Marseille, 1991
  • Madeleine Vionnet, 1st Edition, Betty Kirke, Kyuryudo Art Publishing Editions, 1991
  • Madeleine Vionnet, Jacqueline Demornex, Rizzoli Editions, 1991
  • Madeleine Vionnet, Jacqueline Demornex, Editions du Regard, 1990
  • La Chair de la Robe, Madeleine Chapsal, Editions Fayard, 1989
  • Madeleine Vionnet in What Am I Doing Here?, Bruce Chatwin, 1988
  • Madeleine Vionnet, ma mère et moi : L'éblouissement de la haute couture, Madeleine Chapsal, Editions Michel Lafon 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  4. NMVW-collection website
  5. 5,0 5,1 Arnold R. Vionnet, Madeleine // The Berg Companion to Fashion / V. Steele — 2010. — ISBN 978-1-4742-6471-6
  6. Tolini M. Callot Sisters // The Berg Companion to Fashion / V. Steele — 2010. — ISBN 978-1-4742-6471-6
  7. 7,0 7,1 Betty Kirke Madeleine Vionnet. — San Francisco: Chronicle Books, 1998. — ISBN 978-0-8118-1997-8
  8. «Madeleine Vionnet (1876-1975)»։ The Business of Fashion (en-GB)։ 2015-08-23։ Վերցված է 2021-04-20 
  9. 9,0 9,1 «Madeleine Vionnet, puriste de la mode»։ madparis.fr։ Վերցված է 2021-04-20 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Stevenson, N. J. (2011). The Chronology of Fashion. A & C Black. pp. 104—105. ISBN 978-1408126370.
  11. Golbin, Pamela (2009). Madeline Vionnet. Rizzoli.
  12. Polan, Brenda The Great Fashion Designers. — Tredre, Roger, 2009. — С. 13—14.
  13. 13,0 13,1 13,2 Stewart, Mary Lynn [https://books.google.am/books?id=2Rsc2A0t_BMC&redir_esc=y книги▼ Книги в Google Play Dressing Modern Frenchwomen: Marketing Haute Couture, 1919–1939]. — JHU Press,, 2008. — С. 8—9.
  14. «Madeleine Vionnet». Retrieved 13 August 2014.
  15. 15,0 15,1 15,2 «Avenue Montaigne » Madeleine Vionnet, a giant in french fashion»։ web.archive.org։ 2014-01-06։ Վերցված է 2021-04-20 
  16. 16,0 16,1 Azadeh Ensha (2012-09-27)։ «Vionnet at 100»։ T Magazine (en-US)։ Վերցված է 2021-04-20 
  17. Lisa Springsteel Becoming a Fashion Designer. — Wiley, 2013. — С. 63. — 320 с.
  18. Martin, Richard Harrison. Contemporary Fashion. p. 534
  19. 19,0 19,1 Polan, Brenda; The Great Fashion Designers. The Great Fashion Designers.. — Tredre, Roger, 2009. — С. 47—50.