Մադլեն Պելետիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադլեն Պելետիե
ֆր.՝ Madeleine Pelletier
Ծնվել էմայիսի 18, 1874(1874-05-18)[1][2][3]
Փարիզի 2-րդ շրջան, Փարիզ
Մահացել էդեկտեմբերի 29, 1939(1939-12-29)[1][2] (65 տարեկան)
Épinay-sur-Orge
բնական մահով
ԳերեզմանÉpinay-sur-Orge
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մարդաբան, հոգեբույժ, ինքնակենսագիր, բժիշկ, ակնարկագիր, կենսագիր, գրող, սուֆրաժիստ, կանանց իրավունքների պաշտպան և խմբագիր
Գործունեության ոլորտէսսե
Ալմա մատերՓարիզի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
ԿուսակցությունԲանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին և Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն
 Madeleine Pelletier Վիքիպահեստում

Մադլեն Պելետիե, (ֆր.՝ Madeleine Pelletier, մայիսի 18, 1874(1874-05-18)[1][2][3], Փարիզի 2-րդ շրջան, Փարիզ - դեկտեմբերի 29, 1939(1939-12-29)[1][2], Épinay-sur-Orge), ֆրանսիացի բժիշկ, հոգեբույժ, ֆեմինիզմի առաջին ալիքի և սոցիալական ակտիվիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական շրջանում Պելետիեն Չարլզ Լետուրնեաուի և Լեոնս Մանոուվրի հետ ուսումնասիրել է մարդաբանություն՝ գանգի չափի և ինտելեկտի միջև հարաբերությունների օրինակով։ Սակայն, հետագայում, սկսել է հետաքրքրվել գանգի չափսերի տեսությամբ՝ որպես սեռը տարբերող հետախուզության որոշիչ[5]։

Մարդաբանությունից հետո Պելետիեն անդրադարձել է հոգեբուժությանը։ 1903 թվականին նա քարոզարշավ է սկսել «La Fronde» ֆեմինիստական թերթի աջակցությամբ։ Նրա նպատակն էր աջակցել կանանց՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Այս թեման էլ արդիական է եղել հոգեբուժական պրակտիկա անցնելու համար[6]։ 1906 թվականին Պելեիտեն և Կոնստանս Պասկալը դարձել են երկու առաջին ֆրանսիացի կանայք, որոնք հոգեբույժ դառնալու համար քննություն են հանձնել։ Նրանք նաև առաջին կանայք էին, որոնք աշխատել են պետական հոգեբուժարաններում։

Ցուցանակ Փարիզի Գերգովիա փողոցում

Իր մասնագիտական գործունեությունից դուրս Պելետեն նաև համարձակ ակտիվիստուհի էր։ Դեռահաս տարիքում նա եղել է ֆեմինիստական տարբեր խմբերի անդամ։ 1900 թվականին Պելետեն ակտիվորեն ներգրավված էր ֆեմինիզմի և սոցիալիստական գործունեության մեջ։ 1906 թվականին նա հիմնադրել է այդ ժամանակների ֆեմինիստական ամենաարմատական «La Solidarité des femmes» («Կանանց համերաշխություն») կազմակերպությունը։ 1908 թվականին այս կազմակերպությունը մասնակցել է Հայդ պարկ կանանց ընտրական իրավունքի համար կազմակերպված ցույցերին։ Պելետեն հրատարակել է «La suffragiste» թերթը։

Այս ժամանակահատվածում՝ 1905 թվականին, Մադլեն Պելետիեի ջանքերով հիմնադրվել է միավորված ֆրանսիական սոցիալիստական կուսակցություն, որը առաջնորդել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Իսկ պատերազմի ընթացքում կամավոր հիմունքներով համագործակցել է Կարմիր Խաչի հետ, բուժել է վիրավորներին։

Պելետեն հայնի է եղել նաև որպես մասոն։ Նա 1904 թվականին դարձել է «La Nouvelle Jérusalem»-ի անդամ։ Եղել է պարբերականի «Le Néo-Malthusian»- հեղիանկը։

Պելետեն շատ աշխատություններ ունի կանաց իրավունքների հետ կապված, որոնցից են՝ «La femme en lutte pour ses droits»-ը՝ («Կանաց պայքարը իրավունքի պաշտպանման համար») (1908 թվական), «Idéologie d'hier: Dieu, la morale, la patrie»՝ («Երեկվա գաղափարախոսությունը՝ Աստված, բարոյականություն, հայրենիք») (1910 թվական) և այլն։

Մադլեն Պետելեն իր համոզմունքները ցուցադրել է հագուստի և սոցիալական վարքագծի մեջ։ Նա ամուրի էր, մազերը շատ կարճ էր կտրում, հայտնի էր խաչաձև-հագուկապով։ Նրա գործողությունները ժամանակակիցների կողմից ընկալվում էին որպես գենդերային ինքնության մարտահրավեր։

Պելետեն անօրինական կերպով 1921 թվականին մեկնել է Խորհրդային Միություն։ Գրել է «Mon voyage aventureux en Russie communiste» («Իմ արկածախնդիր ճանապարհորդությունը կոմունիստական Ռուսաստանում») գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1921 թվականի վերջին «La Voix de la Femme» հանդեսում, իսկ առանձին հատորնորով հրատարակվել է 1922 թվականին։ Նա ֆրանսիական Կոմունիստական կուսակցություն է մտել դրա ստեղծումից հետո, սակայն 1926-ին լքել է այն։ Պելետեն ուտոպիական վեպեր է գրել 1933 թվականին՝ Խորհրդային Միությունից վերադառնալուց հետո, ինչպես նաև իր ինքնակենսագրականը՝ «La femme vierge»։

Պելետեն 1937 թվականին մասնակի կաթված է ստացել, սակայն շարունակել է բացեիբաց զբաղվել աբորտներով և ձերբակալվել է 1939 թվականին։ Ձերբակալությունից հետո նա տեղափոխվել է հոգեբուժարան, որտեղ էլ ֆիզիկական և հոգեկան առողջությունը վատացել է։ Մահացել է ուղիղ մեկ տարի անց[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Base biographique (ֆր.)
  4. WeChangEd
  5. Charles Sowerwine, Woman's brain, man's brain: feminism and anthropology in late nineteenth-century France, in Women's History Review vol. 12, pp=289–308
  6. Gordon, Felicia (2006 թ․ հունիսի 1). «French psychiatry and the new woman: the case of Dr Constance Pascal, 1877–1937» (PDF). History of Psychiatry. 17 (2): 159–182. doi:10.1177/0957154X06056601. PMID 17146988.
  7. «Pelletier, Madeleine (1874–1939)». Women in World History: A Biographical Encyclopedia. 2002.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allen, C. S. (2003). "Sisters of Another Sort: Freemason Women in Modern France, 1725–1940". The Journal of Modern History, 75: 783–835.
  • Gordon, F. (1990). The Integral Feminist, Madeleine Pelletier, 1874 – 1939, Feminism, Socialism and Medicine. Polity Press
  • Sowerwine, C. (1991). "Activism and Sexual Identity – the Life and Words of Pelletier, Madeleine (1874–1939)". Mouvement Social, 157: 9–32.
  • Sowerwine, C. (2003). "Woman’s Brain, Man’s Brain: feminism and anthropology in late nineteenth-century France". Women’s History Review, 12:289–307.
  • Felicia Gordon, "Convergence and conflict: anthropology, psychiatry and feminism in the early writings of Madeleine Pelletier (1874—1939)," History of Psychiatry, 19,2 (2008), 141–162.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադլեն Պելետիե» հոդվածին։