Մադլեն Լ՛Էնգլ
Մադլեն Լ՛Էնգլ անգլ.՝ Madeleine L'Engle | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1918[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | սեպտեմբերի 6, 2007[4][1][2][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Լիչֆիլդ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, մանկագիր, գրող, ակնարկագիր, գիտաֆանտաստիկ գրող և գրադարանավար |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սմիթ Քոլեջ |
Ժանրեր | ֆեմինիստական գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | A Wrinkle in Time? |
Ստեղծագործությունների ցանկ | Bookogs?[5] |
Պարգևներ | |
Ամուսին | Hugh Franklin? |
Կայք | madeleinelengle.com |
Madeleine L'Engle Վիքիպահեստում |
Մադլեն Լ՛Էնգլ (անգլ.՝ Madeleine L'Engle) նոյեմբերի 29, 1918[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 6, 2007[4][1][2][…], Լիչֆիլդ[11]), ամերիկացի գրող, հայտնի է երեխաների և մեծահասակների համար պատմվածքներով և հատկապես վեպերի շարքով․ «Ժամանակի կորուստ», «Քամին շեմին է», «Մոլորակն արագ է պտտվում», «Մեծ ջուր», «Կղզիները ժամանակում»։ Մադլենի աշխատանքները արտացոլում են նրա կրոնական հայացքները և հետաքրքրությունը ժամանակակից գիտության հանդեպ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադլեն Լ՛Էնգլը ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքում։ Անունը ստացել է ի պատիվ նախատատի[12]։ Գրողի մայրը, որին նույնպես կոչել են Մադլեն, եղել է դաշնակահարուհի։ Նրա հայրը՝ Չարլզ Ուոդսվորթ Քեմփը, եղել է գրող, քննադատ և օտարերկրյա թղթակից։ Մադլենի խոսքով՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր հայրը հարձակման է ենթարկվել մանանեխի գազով, ինչը հանգեցրել է նրա թոքերի վնասմանը։ Հետագայում գրողի մյուս հարազատները վիճարկել են այդ տեղեկությունը[13]։ Նրա մայրական կողմի պապը՝ Բիոն Բարնեթը եղել է Ֆլորիդայի Ջեքսոնվիլի Barnett Bank-ի հիմնադիրներից մեկը։
Հինգ տարեկան հասակում Մադլեն Լ'Էնգլը գրել է իր առաջին պատմվածքը, իսկ ութ տարեկանում սկսել է սեփական օրագիրը լրացնել։ Բայց այս առաջին քայլերը գրականության մեջ չեն ազդել իր հաջողության վրա Նյու Յորքի մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է։ Ուսուցիչները նրան համարել են ամաչկոտ, անշնորհք և նույնիսկ հիմար աղջիկ։ Այդ պատճառով Մադլեն Լ'Էնգլը իր ժամանակը մշտապես անցկացրել է գրքերի և իր պատմվածքները գրելու համար։ Ծնողների մոտ հաճախ վեճեր են ծագել Մադլենի դաստիարակության վերաբերյալ, և արդյունքում երիտասարդ գրողը ստիպված է եղել հաճախել տարբեր գիշերօթիկ դպրոցներ և լինել տնային դաստիարակչուհու հսկողության տակ։ Լ'Էնգլների ընտանիքը հաճախ է տեղափոխվել։ Երբ նրանք բնակություն են հաստատել Ֆրանսիական Ալպերին մոտ գտնվող ամառանոցոում, Մադլեն Լ'Էնգլը նկարագրել է իր հույսը, որ մաքուր օդը կարող է օգնել հոր հիվանդ թոքերին։ Այնտեղ Մադլենին ուղարկել են Շվեյցարիայի գիշերօթիկ դպրոց։ Սակայն 1933 թվականին գրողի տատիկը հիվանդացել է, և ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Ֆլորիդայի Ջեքսոնվիլին մոտ։ Մադլեն Լ'Էնգլը սկսել է հաճախել Չարլստոնի գիշերօթիկ դպրոցը։ Նրա հայրը մահացել է 1935 թվականին, բայց Մադլենը չի հասցրել տուն գալ, որպեսզի հրաժեշտ տա նրան[14]։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադլեն Լ’Էնգլը 1937 թվականից մինչև 1941 թվականը սովորել է Սմիթի Քոլեջում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտելով քոլեջը, բանաստեղծուհին տեղափոխվում է Նյու Յորք։ 1942 թվականին Անտոն Չեխովի «Բալի այգին» պիեսի նկարահանման ժամանակ հանդիպում է դերասան Հյու Ֆրանկլինին։ Մեկ տարի անց իր «Անձրև» վեպի թողարկումից հետո ամուսնանում է նրա հետ։ 1947 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ջոզեֆինան։
1952 թվականին նրանք տեղափոխվում են Գոշենի հին ֆերմային տուն, Կոնեկտիկուտ նահանգ։ Եվ քանի որ Ֆրանկլինը այլևս չէր աշխատում, որպես դերասան, նրանք գնում և հիմնում են փոքրիկ խանութ։ Մադլենը դեռ շարունակում էր զբաղվել գրականությամբ։ Նույն թվականին ծնվում է նրանց որդին՝ Բիոնը։ Չորս տարի անց մահանում են նրանց ընկերները, թողնլով իրենց յոթամյա դստերը՝ Մարիային, որին Ֆրանկլինները շուտով որդեգրում են։ Այդ ժամանակահատվածում Մադլեն Լ’Էնգլը ղեկավարել է ժողովական եկեղեցու երգչախումբը[15]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականի նոյեմբերին հրատարակիչների կողմից ևս մեկ մերժում ստանալուց հետո Մադլեն Լ'Էնգլը որոշում է դադարեցնել բանաստեղծական գործունեությունը։ «Այսքան ժամանակ ծախսելով աշխատանքիս վրա, ես այդպես էլ չկարողացա հետ վերադարձնել իմ չարչարանքը»։ Շուտով նա հասկացավ, որ չի կարող կանգ առնել, և շարունակել է գրել։
1959 թվականին Մադլենը որոշում է վերադառնալ Նյու Յորք, որպեսզի ամուսինը շարունակի դերասանական կարիերան։ Մեկնելուց առաջ ընտանիքը տաս օր վրաններով արշավում է, որի ընթացքում գրողը հորինում է իր ամենահայտնի՝ «Ժամանակի ճեղքումը» գրքի միտքը։ Այս վեպը ավարտում է 1960 թվականին։ Մադլենը մինչև Ջոն Ֆերրարիին գիրքը հրատարակելու համար հանձնելը՝ ստացել էր երեք մերժում։ Վեպը տպագրվել է 1962 թվականին։
1960 թվականից մինչև 1966 թվականը (այնուհետև 1989 և 1900 թվականներին) Մադլեն Լ’Էնգլը դասավանդել է Նյու Յորքի սուրբ Հիլդի և Սուրբ հյուի դպրոցներում։ 1965 թվականին աշխատել է Նյու Յորքի Յոհան Բոգոսլովայի մայր տաճարի գրադարանում, որպես գրադարանավարուհի։ Ավելի ուշ այդ տաճարում երկար ժամանակ գրականություն է դասավանդել։ 1960-ական, 1970-ական և 1980-ական թվականներին, Մադլեն Լ’Էնգլը տասնյակ գրքեր է գրել երեխաների և մեծահասակների համար։ Իր մեծահասակների համար նախատեսված գիրքերից մեկը՝ «Two-Part Invention», գրվել է 1986 թվականին՝ իր ամուսնու մահից հետո․ նա մահացել էր քաղցկեղից։ Գրքում պատմում է իր ամուսնական կյանքի մասին։
Վերջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Մադլեն Լ’Էգլը լուրջ վիրավորվել է ավտովթարից։ Բայց շուտով 1992 թվականին լիովին ապաքինվել է և պատրաստ է լինում Անտարկտիդա ճանապարհորդության։ Իր որդին՝ Բիոն Ֆրանկլինը 1999 թվականի դեկտեմբերին մահանում է 48 տարեկան հասակում[16]։
Վերջին տարիներին Մադլենը այլևս չի կարողացել ճանապարհորդել կամ դասավանդել՝ օստեոպորոզի պատճառով, ինչը վատթարացել է ներուղեղային արյունազեղումից հետո, որը նա կրել էր 2002 թվականին։ Ինչպես նաև հրաժարվում է իր դասընթացներից և հրապարակային ելույթներից։ 2001 թվականից հետո հրատարակվեցի նրա պատմվածքների հավաքածուները, որոնք երբևէ չէին տպագրվել։
Մադլեն Լ’Էնգլը մահացել է 2007 թվականի սեպտեմբերի 6-ին Լիտչֆիլդում իրենց տնից ոչ հեռու գտնվող ծերանոցում, Կոնեկտիկուտ նահանգ[17]։ Նա թաղված է Նյու Յորքի Յոհան Բոգոսլովայի մայր տաճարում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անփրև» (1945)
- «Երկուսն էլ երիտասարդ էին» (1949)
- «Ծանոթացեք Օսթինների հետ» (1960)
- «Ժամանակի ճեղքում» (1962)
- «Կեսգիշերային արև» (1963)
- «Սուրբ Ծննդից 24 օր առաջ» (1964)
- «Պատանի միաեղջյուրը» (1968)
- «Հանգստի օղակում» (1972)
- «Քամին շեմին» (1973)
- «Ամառը նախատատի մոտ» (1974)
- «Իռացիոնալ ժամանակահատված» (1977)
- «Կողի վրա թեքվիր մոլորակ» (1978)
- «Հավերժ աշխարհի օղակը» (1980)
- «Քայլել ջրի վրա» (1980)
- «Հայտնագործության երկու մասերը» (1988)
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժամանակի բեկում» վեպը եկրանարկվել է երկու անգամ
- «Ժամանակի թռիչք» (Ամերիկա-կանադական հեռուստաֆիլմ, 2003 թվական)
- «Ժամանակի բեկում» («Դիսնեյ» ընկերության ֆիլմը, 2018 թվական)
- «Հավերժ աշխարհի օղակը» (Դիսնեյ ալիքի ֆիլմը, 2002 թվական)
- «Կամիլա Դիկինսոն» (Ամն, 2012 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2007/09/08/books/07cnd-lengle.html?_r=1&hp&oref=slogin
- ↑ Bookogs — 2015.
- ↑ https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals/madeleine-lengle
- ↑ 7,0 7,1 http://ala.org/alsc/awardsgrants/bookmedia/newberymedal/newberyhonors/newberymedal
- ↑ https://www.cwhf.org/inductees/madeleine-lengle
- ↑ https://us.macmillan.com/author/madeleinelengle
- ↑ https://www.nationalbook.org/books/a-swiftly-tilting-planet/
- ↑ Martin, Douglas (2007 թ․ սեպտեմբերի 8). «Madeleine L'Engle, Children's Writer, Is Dead». The New York Times.
- ↑ L'Engle, Madeleine The Summer of the Great-grandmother. — Farrar, Straus & Giroux[en], 1974. — С. 164. — ISBN 0-374-27174-7
- ↑ Zarin, Cynthia (2004 թ․ ապրիլի 12). «The Storyteller». The New Yorker. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ The Summer of the Great-grandmother, pg. 119
- ↑ Chase, Carole F. Suncatcher: A Study of Madeleine L'Engle And Her Writing. — Farrar, Straus & Giroux[en], 1972. — С. 169—173 ("A Chronology of Madeleine L'Engle's Life and Books"). — ISBN 1-880913-31-3
- ↑ Religion & Ethics NewsWeekly: Madeleine L’Engle, November 17, 2000
- ↑ Obituaries: Esther Mitgang; Madeleine L’Engle(անգլ.) // Publishers Weekly[en] : magazine. — 2007. Архивировано из первоисточника 13 հունվարի 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադլեն Լ՛Էնգլ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 6 մահեր
- 2007 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի մանկագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք