Մադլեն Թիեն
Մադլեն Թիեն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2] |
Մասնագիտություն | վիպասան, գրող և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սայմոն Ֆրեյզերի անվան համալսարան և Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Do Not Say We Have Nothing? |
Աշխատավայր | Բրուքլինի քոլեջ |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Rawi Hage? |
![]() |
Մադլեն Թիեն (անգլ.՝ Madeleine Thien, չինարեն՝ 鄧敏靈. մայիսի 25, 1974[1], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2]), չին-մալայական ծագումով կանադացի կին գրող: Կանադական գրականության օքսֆորդյան ձեռնարկ / The Oxford Handbook of Canadian Literature գրքում որպես նրա ստեղծագործության բնորոշում նշված է, որ այն արտացոլում է բազմազգ մշակույթների աճող փոխներթափանցումը կանադական գրականության մեջ: Բացի այդ, նրա երկերում հետազոտվում են արվեստն ու քաղաքականությունը Չինաստանում, Կամբոջայում և արևելաասիական սփյուռքյան համայնքներում[8][9]: Մադլեն Թիենի լավագույն գործը համարվում է բազմաթիվ մրցանակներ շահած «Մի՛ ասա, որ ոչինչ չունենք» / Do Not Say We Have Nothing վեպը: Նրա երկերը թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի ավելի քան 25 լեզուներով:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադլենի ընտանիքը Կանադա է գաղթել 1960-ական թվականներին: Ապագա գրողը ժամանակակից պարեր է ուսումնասիրել Սայմոն Ֆրեզերի անվան համալսարանում, այնուհետև ավարտել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանը ստեղծագործ շարադրում մասնագիտությամբ: Հրատարակած առաջին գիրքը պատմվածքների ու նորավեպերի ժողովածու էր՝ Պարզ բաղադրատոմսեր վերնագրով (2001): Այն միանգամից գրավեց գրաքննադատների ու ընթերցողների ուշադրությունը, մի շարք մրցանակներ բերեց սկսնակ հեղինակին[10][11]: Մրցանակների արժանացան նաև Թիենի՝ հաջորդաբար լույս ընծայած գրքերը:
Նա ապրել է Քվեբեկում, Նիդերլանդներում: Ներկայումս բնակվում է Մոնրեալում:
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարզ բաղադրատոմսեր / Simple Recipes (2001, նորավեպերի ժողովածու. արժանացել է Էթել Ուիլսոնի անվան գրական մրցանակի, Վանկուվեր քաղաքի «Լավագույն անգլերեն գեղարվեստական գիրք» մրցանակին):
- Չինական ջութակ / The Chinese Violin (2002, մանկական պատկերազարդ գիրք է):
- Վստահություն / Certainty (2006, վեպ. ներառվել է Kiriyama Prize մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում[12])
- Շներ՝ ըստ շղթայի երկարության / Dogs at the Perimeter (2011, վեպ Կամբոջայում իրականացված կարմիր կխմերների ցեղասպանության մասին: Տես նաև հեղինակի հարցազրույցը Գարդիան-ին.[1])): Գիրքն արժանացել է LiBeraturpreis մրցանակի (2015)[13], ներառվել է Hugh MacLennan Prize for Fiction և 2014 թ. International Literature Award – Haus der Kulturen der Welt մրցանակաբաշխությունների եզրափակիչ փուլում[14]:
- Մի՛ ասա, որ ոչինչ չունենք / Do Not Say We Have Nothing (2016). ներառվել է գեղարվեստական գրականության ասպարեզում կին գրողների մրցանակաբաշխության կարճ ցանկում (2017)[15], Բուքերյան մրցանակաբաշխության կարճ ցանկում(2016)[16], արժանացել է Կանադայի գեներալ-նահանգապետի մրցանակին (2016)[17], Giller Prize մրցանակին:
Մեծարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #132736160 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Giller_Prize
- ↑ https://livresgg.ca/gagnants-et-finalistes-precedents
- ↑ https://www.goodreads.com/award/show/17203-amazon-ca-first-novel-award
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.thecanadianencyclopedia.ca/fr/article/madeleine-thien
- ↑ https://en-academic.com/dic.nsf/enwiki/11623141
- ↑ Sugars, Cynthia (2016). The Oxford Handbook of Canadian Literature. New York: University of Oxford Press. էջեր 71, 574, 892.
- ↑ Kröller, Eva-Marie (2017-06-08). The Cambridge companion to Canadian literature. Kröller, Eva-Marie (Second ed.). Cambridge. ISBN 9781107159624. OCLC 971615629.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Emerging Writers Award». www.asiancanadianwriters.ca. Վերցված է 2017-03-21-ին.
- ↑ «Reading Guide: Simple Recipes». PenguinRandomHouse Canada.
- ↑ «CBC.ca Arts - Canadian Thien, Booker winner Desai shortlisted for Kiriyama Prize». Արխիվացված օրիգինալից 2008-03-01-ին. Վերցված է 2010-07-01-ին.
- ↑ «Historie / Litprom». www.litprom.de. Արխիվացված է օրիգինալից 2021-01-20-ին. Վերցված է 2020-01-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ International Literature Award
- ↑ «Revealing the 2017 Shortlist...». Women's Prize for Fiction. 2017-05-26. Արխիվացված է օրիգինալից 2019-11-19-ին. Վերցված է 2020-01-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The Booker Prizes Backlist | The Booker Prizes». thebookerprizes.com. Արխիվացված է օրիգինալից 2019-11-19-ին. Վերցված է 2020-01-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Madeleine Thien caps whirlwind fall with G-G fiction award». Արխիվացված է օրիգինալից 2021-11-03-ին. Վերցված է 2020-01-19-ին.
- ↑ «Jean d'Ormesson is conferred "Ovidius" top award of Literature Days and Nights Festival – AGERPRES». Agerpres.ro. Վերցված է 2016-10-29-ին.
- ↑ Jane van Koeverden (2017-07-13). «Madeleine Thien wins 2016 Governor General's Literary Award for fiction». CBC. Արխիվացված օրիգինալից 2024-07-18-ին. Վերցված է 2024-07-18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադլեն Թիեն» հոդվածին։ |
|