Մադլեն Բրես
Մադլեն Բրես | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1849[1] |
Ծննդավայր | Բույարգ |
Մահացել է | նոյեմբերի 30, 1921[2][1][3] (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոնրուժ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Փարիզի բժշկության դպրոց |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Մասնագիտություն | բժիշկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Madeleine Brès Վիքիպահեստում |
Մադլեն Բրես (ֆր.՝ Madeleine Brès, ծննդյամբ՝ Ժեբլեն (Gebelin); նոյեմբերի 25, 1849[1], Բույարգ - նոյեմբերի 30, 1921[2][1][3], Մոնրուժ), ֆրանսիացի բժիշկ, առաջին ֆրանսուհին է, որը ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է վարպետ-սայլապան Ժեբլենի ընտանիքում։ Հոր ազդեցությամբ, որը հրավիրվել էր աշխատանքի Նիմ քաղաքի հիվանդանոցում, 8 տարեկան հասակում աղջիկն ունեցել է հակում բժշկության հանդեպ։ Բուժակությամբ զբաղվող մի միանձնուհի Մադլենին համակրանքով է վերաբերվել և տվել է նրան այնպիսի պարզ հանձնարարություններ, ինչպիսիք էին պատրաստել բուսական թուրմեր և լոսյոններ։
Այդ ժամանակների սովորության համաձայն՝ Մադլենին ամուսնացրել են շատ վաղ տարիքում՝ տասնհինգ տարեկան հասակում. նա ստացել է Բրես ազգանունը։
1866 թվականին մադամ Բրեսը դիմել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան Չարլզ Ադոլֆ Վյուրցին խնդրանքով՝ թույլ տալ սովորել այդ ֆակուլտետում։ Նա համաձայնել է այն պայմանով, որ Բրեսը կստանա բակալավրի աստիճան[4], ինչը նրան հաջողվել է երեք տարի անց։ Դիպլոմ ստանալու համար պահանջվել է ամուսնու համաձայնությունը, քանի որ այդ ժամանակվա Ֆրանսիայի օրենքներով ամուսնացած կանանց իրավունքները սահմանափակ էին։
Նրա ընդունելությունը բժշկական ֆակուլտետում բացառիկ իրադարձություն էր, դրա իրականացման համար նրան անհրաժեշտ է եղել կայսրուհի Եվգենյայի և ժողովրդական լուսավորության նախարար Վիկտոր Դյուրյուի աջակցությունը։
Ֆրանս-պրուսական պատերազմի (1870-1871) ժամանակ, լինելով այրի և երեք երեխաների մայր, Մադլեն Բրեսը աշխատել է Սալպետրիերի հիվանդանոցում՝ որպես ինտերնատուրայի ուսանող։ 1875 թվականի հունիսի 3-ին, 33 տարեկան հասակում, գերազանց գնահատականներով ստացել է բժշկական գիտությունների դոկտորի դիպլոմը՝ պաշտպանելով Շ.Ա.Վյուրցի ղեկավարությամբ կրծքով կերակրման վերաբերյալ իր գիտական աշխատությունը։ Ատենախոսությունը հաստատել է մայր-երեխա փոխհարաբերությունների, ինչպես նաև կրտսեր հասակի երեխաների հիգիենայի ոլորտում նրա մասնագիտանալու ձգտումը։ Մադլեն Բրեսը առաջին կինը չէր, որը բժշկական աստիճան է ունեցել Ֆրանսիայում, նրանից հինգ տարի առաջ էր անգլիացի Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնը (1870), սակայն նա է դարձել առաջին դիպլոմ ստացած ֆրանսուհի բժիշկը։
Իր կարիերայի ընթացքում Մադլեն Բրեսը զբաղեցրել է հիգիենայի պրոֆեսորի պաշտոնը և դասավանդել է հատկապես Փարիզի մանկապարտեզների վարիչներին։ Նա ղեկավարել է «Կնոջ և երեխայի հիգիենան» ամսագիրը և հեղինակ է երեխաների խնամքի վերաբերյալ մի շարք գրքերի։ Ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ նա մեկնել է Շվեյցարիա՝ մսուր-մանկապարտեզների կազմակերպումն ու գործունեությունն ուսումնասիրելու համար։ 1893 թվականի մայիսի 28-ին Բատինյոլ թաղամասի Նոլե փողոցում Թեոֆիլ Ռուսելը բացել է Փարիզի առաջին մսուր-մանկապարտեզը։
Մադլեն Բրեսը մահացել է 79 տարեկան հասակում աղքատության մեջ։
Աշխատանքներ և հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- De la mamelle et de l’allaitement. imp. E. Martinet, 1875. Texte intégral
- L’Allaitement artificiel et le biberon, G. Masson (Paris), in-8°, 77 p. et pl., 1877.
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադլեն Բրեսի անունն են կրում մի քանի դպրոցներ և մսուր-մանկապարտեզներ Մոնպելիեում, աշխարհագրական օբյեկտներ Պերպինյանում և Պլեզիրում, Արժանտյոյում գտնվող հիվանդանոցային կենտրոնի տաղավարը (Վալ դը Ուազ բաժանմունքում), որը բացվել է 2013 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Portraits de médecins : Madeleine Brès
- Madeleine Brès(չաշխատող հղում)
- " Mme Brès (née Madeleine Gebelin) " in: Dictionnaire national des contemporains : contenant les notices des membres de l’Institut de France, du gouvernement et du parlement français, de l’Académie de médecine,Tome 4, sous la dir. de C.-E. Curinier, Office général d'éd. de librairie et d’impr. (Paris), 1899—1919
- Un très beau portrait de Madeleine Brès dans le livre Femmes d’exception en Languedoc-Roussillon de Hubert Delobette, Le Papillon Rouge Éditeur, 2010. 978-2-917875-13-1
- Jean-Louis Debré. Les oubliés de la République, Fayard (Paris) 2008, 320 pages, Extrait en ligne
- Briquez, Cécile Lambert. Féminisation de la médecine de 1875 à 1945 Diss. 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադլեն Բրես» հոդվածին։ |
|