Մադինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադինա (այլ կիրառումներ)
Գյուղ
Մադինա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԳյուղապետՎրեժ Սարգսյան
Մակերես15.452, որից՝ բնակելի մակերեսը 0.958 կմ²
ԲԾՄ2200 մ մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1111 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1413
Փոստային դասիչ1413
Մադինա (Հայաստան)##
Մադինա (Հայաստան)
Մադինա (Գեղարքունիքի մարզ)##
Մադինա (Գեղարքունիքի մարզ)

Մադինա, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է ծովի մակերևույթից 2200 մետր բարձրության վրա` Արմաղան լեռան արևելյան ստորոտին, Արգիճի գետի ձախ ափին։ Գյուղը Սևան-Մարտունի մայրուղուց գտնվում է 15 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 130 կմ։

Վերաբնակեցվել է 1925-30 թթ. Ներքին Գետաշենից (Ներքին Ադյամանից) տեղափոխված  մի քանի ընտանիքներով (նրանց նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ և Մուշ գավառներից)։ Տները քարակերտ են, թեք տանիքներով։ Գյուղապետարանը տեղակայված է մշակույթի տան շենքում։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 1545.2 հա  որից` բնակելի  մակերեսը 95.8 հա, ցանքատարածքը 508.3 հեկտար, արոտավայրը 365.2 հեկտար։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ձյունառատ ու երկարատև, ձմեռը կարող է տևել մինչև 5 ամիս, ամառը զով է ու առողջարար։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` անասնապահություն և հողագործություն։ Հիմնական մշակաբույսը կարտոֆիլն է։ Գյուղը Էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված է, ունի մշտական լավորակ խմելու ջուր, 1 մշակույթի տուն, 1 գրադարան, 1 փոստի բաժանմունք, 1 բուժկետ, 1 միջնակարգ դպրոց։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մադինայի մշտական բնակչությունը կազմել է 1111, առկա բնակչությունը՝ 983 մարդ[2]։ Մինչև 1922 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], այնուհետ եղել հիմնականում հայաբնակ։

Մադինայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 208 մարդ [4]
1897 346 մարդ [5]
1926 85 մարդ [5]
1939 517 մարդ [5]
1959 799 մարդ [5]
1970 1034 մարդ [5]
1979 861 մարդ [5]
1989 833 մարդ [5]
2001 1055 մարդ [5]
2011 1111 մարդ [1]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 131. — 184 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մադինա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադինա» հոդվածին։