Մադեյսկի (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադեյսկի
Տեսակֆուտբոլային մարզադաշտ և Ռեգբիի մարզադաշտ
Մարզաձևռեգբի 15 և ֆուտբոլ
ՏեղագրությունՌեդինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրվածօգոստոսի 22, 1998
Բացվածօգոստոսի 22, 1998
ՍեփականատերՌեդինգ ՖԱ
Տարողություն24 161
Տնային թիմՌեդինգ ՖԱ և Reading F.C. Women?
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster?[1]
Կայքreadingfc.co.uk/club/madejski-stadium/
Քարտեզ
Քարտեզ
 Madejski Stadium Վիքիպահեստում

«Մադեյսկի» (անգլ.՝ Madejski Stadium), «Ռեդինգ» ֆուտբոլային ակումբի և Լոնդոն Այրիշ ռեգբիի ակումբի մարզադաշտ։ Անվանվել է Ռեդինգի սեփականատեր սըր Ջոն Մադեյսկիի պատվին։

Նոր մարզադաշտի կառուցման ծրագիրը Մադեյսկիի մոտ ծագել է դեռևս 1995 թվականին, քանի որ, նրա կարծիքով, հին «ռոյալս» արենան՝ 15 հազարերորդ «Էլմ Պարկը», պիտանի չէր ընդլայնման համար և չէր համապատասխանում ակումբի հավակնություններին։ «Ռեդինգը» նոր մարզադաշտում առաջին հանդիպումն անց է կացրել 1998 թվականի օգոստոսի 22-ին՝ 3:0 հաշվով պարտության մատնելով «Լուտոն Թաունին»։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել Գլոստերի Բիրգիտ դքսուհու ներկայությամբ՝ սույն տարվա սեպտեմբերի 10-ին։

«Մեդեյսկի» մարզադաշտ

Պրեմիեր լիգայում «ռոյալսի» հաջող ելույթներից հետո ստեղծվել են մարզադաշտի տարողունակությունը մինչև 37 հազար տեղ ընդլայնելու պլաններ։ 2007 թվականին աշխատանքները սկսվեցին, սակայն հետագայում սառեցվեցին՝ կապված Ռեդինգի ցածր դիվիզիոն մեկնելու հետ։

«Լոնդոն Այրիշ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի իռլանդացիները խաղում են London Wasps- ում

2000 թվականից մարզադաշտն ընդունում է ռեգբիի «Լոնդոն Այրիշ» ակումբի տնային խաղերը։ 2008 թվականի հունվարի 11-ին հայտարարվել էր, որ «իռլանդացիները» երկարաձգել են «Մադեյսկիի» վարձակալության ժամկետը մինչև 2026 թվականը։ 2008 թվականի մարտի 16-ին մարզադաշտում սահմանվել էր Պրեմիեր լիգայի հաճախելիության ռեկորդ՝ «Լոնդոն Ուոսպսի» հետ հանդիպմանը մասնակցել էր 23 709 երկրպագու։ 2010 թվականին մարզադաշտը ճանաչվել է ռեգբիի համար Անգլիայի ամենահարմար ստադիոնը։ Rugby World ամսագրի հարցմանը մասնակցել են 1500 երկրպագուներ ամբողջ երկրից և «Մադեյսկիի» օգտին տրվել է ձայների գրեթե քառորդ մասը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.readingfc.co.uk/news/2012/july/madejski-stadium-information/
  2. «Madejski Stadium tops rugby poll as 'best environment'». BBC Sport. 2010 թ․ հունիսի 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]